Kral Kaya Mezarları
( Պոնտոսի արքաների դամբարան )Պոնտոսի արքաների դամբարան, ժամանակակից Թուրքիայի Ամասիա քաղաքում (պատմականորեն՝ Փոքր Հայք) գտնվող տարբեր չափերի քարակերը փորագիր տապանաքարեր, որտեղ թաղված են Պոնտոսի թագավորության արքաները։ 2014 թվականի ապրիլի 13-ին ներառվել է Թուրքիայում ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտների հավակնորդ-թեկնածուների ցանկում։
Թագավորական նեկրոպոլիսը գտնվում է Ամասիայում՝ Սև ծովի ավազանին պատկանող Իրիս գետի ափին վեր խոյացող Հարշենա լեռան հարավային ստորոտին՝ 272 մետր բարձրության վրա։ Պոնտական արքաների տապանաքարերը կառուցել է Պոնտոսի թագավորության առաջին արքա Միհրդատ I-ը (կառավարման ժամանակահատվածը՝ մ․թ․ա․ 281-266 թվականներ)` կրաքարային ծածկույթով։ Տարածքը հնագույն ժամանակներում կոչվել է «թագավորների հովիտ»։ Պոնտոսի արքայական դամբարանը հյուսիսային Անատոլիայի և Հայկական լեռնաշխարհի ամենամեծ գերեզմանատեղին է, որը մեծ հռչակ էր վայելում նաև հելլենիստական աշխարհում։ Ամասիայի արքայական դամբարանում են թաղված Պոնտոսի թագավորներ Միհրդատ I-ը, Արիոբարզանեսը, Միհրդատ II-ը, Միհրդատ III-ը և Ֆա...Կարդալ ավելին
Պոնտոսի արքաների դամբարան, ժամանակակից Թուրքիայի Ամասիա քաղաքում (պատմականորեն՝ Փոքր Հայք) գտնվող տարբեր չափերի քարակերը փորագիր տապանաքարեր, որտեղ թաղված են Պոնտոսի թագավորության արքաները։ 2014 թվականի ապրիլի 13-ին ներառվել է Թուրքիայում ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտների հավակնորդ-թեկնածուների ցանկում։
Թագավորական նեկրոպոլիսը գտնվում է Ամասիայում՝ Սև ծովի ավազանին պատկանող Իրիս գետի ափին վեր խոյացող Հարշենա լեռան հարավային ստորոտին՝ 272 մետր բարձրության վրա։ Պոնտական արքաների տապանաքարերը կառուցել է Պոնտոսի թագավորության առաջին արքա Միհրդատ I-ը (կառավարման ժամանակահատվածը՝ մ․թ․ա․ 281-266 թվականներ)` կրաքարային ծածկույթով։ Տարածքը հնագույն ժամանակներում կոչվել է «թագավորների հովիտ»։ Պոնտոսի արքայական դամբարանը հյուսիսային Անատոլիայի և Հայկական լեռնաշխարհի ամենամեծ գերեզմանատեղին է, որը մեծ հռչակ էր վայելում նաև հելլենիստական աշխարհում։ Ամասիայի արքայական դամբարանում են թաղված Պոնտոսի թագավորներ Միհրդատ I-ը, Արիոբարզանեսը, Միհրդատ II-ը, Միհրդատ III-ը և Ֆարնակես I-ը։
Ամասիայի ամրոցի հարևանությամբ հայտնաբերվել են նաև ևս ինը շիրիմներ։ Փորագրված արքայական տապանաքարերի ընդհանուր թիվը համալիրի տարածքում 21-ն է։ Պոնտոսի արքաների գերեզմանները գտնվում են 8-15 մետր բարձրության վրա։ Իր բարձրադիր տեղագրության շնորհիվ այն պահպանվել և ներկայանալի տեսքով մեզ է հասել վաղնջական ժամանակներից։
Ավելացնել նոր մեկնաբանություն