محمية رأس محمد

( Ռաս Մոհամեդ ազգային պարկ )

Ռաս Մոհամեդ (հայտնի է նաև որպես Ռաս Մուհամեդ, Ռաս Մուհամադ, Ռաս Մոհամադ) (արաբ․՝ رأس محمد‎‎, թարգմանաբար՝ «Մոհամեդի հրվանդան») (անտիկ և բյուզանդական դարաշրջանում կոչվել է Պոսեյդոնի հրվանդան (հունարեն՝ ἄκρον Ποσειδήϊον), Եգիպտոսի առաջին ազգային պարկը, որը բացվել է 1989 թվականին։

Պատմություն

Երբ Սինայի թերակղզին վերադարձվել է Եգիպտոսին, Ռաս Մուհամմադը հայտարարվել է ձկնորսությունից և մարդկային այլ գործողություններից պաշտպանված տարածք, քանի որ ձկնորսության որոշ մեթոդներ, ինչպիսիք են դինամիտի և դանակների օգտագործումը, նույնպես ազդել են կորալային խութերի և ձկների պոպուլյացիայի վրա։ 1983 թվականին Եգիպտոսի շրջակա միջավայրի հարցերի գործակալությունը (EEAA) տարածքը ծովային և ցամաքային վայրի բնության պաշտպանության նպատակով հայտարարել է ծովային արգելոց։ Պարկը ստեղծվել է նաև Շարմ Էլ Շեյխից և ափամերձ այլ քաղաքների տարածումից պաշտպանվելու համար[1]։ Անունը բառացիորեն նշանակում է «Մուհամեդի գլուխ», որտեղ «գլուխը» այս դեպքում նշանակում է «հրվանդան»։ Տեղաբնականերն ասում են, որ անվանումն առաջացել է այն պատճառով, որ տարածքում ժայռ կա, որի ուրվագիծը նման է մորուքավոր տղամարդու կիսադեմի[2]։

Ibrahim, Fouad N. (2011)։ Egypt: An Economic Geography։ I. B. Tauris & Company։ էջ 194  admin (2021-05-06)։ «Ras Mohamed National Park»։ Sharm is Fantastic (en-US)։ Վերցված է 2022-05-29 
Photographies by:
Statistics: Position
7204
Statistics: Rank
8168

Ավելացնել նոր մեկնաբանություն

Esta pregunta es para comprobar si usted es un visitante humano y prevenir envíos de spam automatizado.

Security
658137429Click/tap this sequence: 3456

Google street view

Videos

Where can you sleep near Ռաս Մոհամեդ ազգային պարկ ?

Booking.com
489.810 visits in total, 9.196 Points of interest, 404 Destinations, 61 visits today.