Վադի Ռամ (արաբ․՝ وادي رم), անվանում են նաև Լուսնի հովիտ, անապատ Հորդանանում՝ նավահանգստային Ակաբա քաղաքից 60 կմ հեռավորության վրա։
Զբաղեցնում է քարքարոտ անապատներ և ընդգրկում է 74 180 հեկտար տարածք։ Վադի Ռամ անապատի ամենաբարձր լեռնագագաթը Ում ադ Դամ լեռն է՝ 1830 մետր բարձրության վրա։ Ամբողջ մակերևույթը հարթ չէ՝ զբաղեցնում են ձորեր, բլուրներ և լեռնային վայրեր։
Վադի Ռամ անապատում են նկարահանվել այնպիսի ֆիլեր, ինչպիսիք են «Լոուրենս Արաբացին», «Փոխակերպվողները», «Կարմիր մոլորակը», «Վերջին օրերը Մարսում», «Մարսեցին» և այլն։
Ավելացնել նոր մեկնաբանություն