Կառնակ (հին եգիպտերեն՝ Իպետ-Իսուտ), տաճարների համալիր հնագույն Թեբե քաղաքի տարածքում (մ.թ.ա. XX դարից մինչև մ.թ.ա. I հազարամյակի վերջ), Նոր թագավորության ժամանակաշրջանի (մ.թ.ա. XVI - XI դարեր) գլխավոր պետական սրբավայրը Եգիպտոսում։ Կոչված լինելով փառաբանել փարավոնների հզորությունը՝ համալիրն աչքի է ընկնում զանգվածեղ ծավալների բարդ համադրումով, ճոխ հարդարանքով։ Ամոն-Ռա աստծո տաճարը (մ.թ.ա. XVI - XII դարեր) լրացվել է հելլենիստական և հունական ժամանակաշրջաններում։ Նոր թագավորության սրբավայրի բնորոշ տիպն է. երկայնական առանցքով միմյանց հաջորդում են դահլիճներ և բակեր, որոնք ընդգրկում են տարբեր ժամանակներում կառուցված փոքր տաճարներ։ Համալիրի ուշագրավ կառույցը մեծածավալ բազմասյուն դահլիճն է՝ հիպոստիլը, որի որմերն ու սյուների բները զարդարված էին գունավոր ռելիեֆներով։ Ամոն-Ռայի տաճարի մոտ են Հոնսու աստծու (մ.թ.ա. XII դար) և Մուտ աստվածուհու (մ.թ.ա. XVI - XV դարեր) տաճարները։ Նեղոսից դեպի սրբարան էր տանում սֆինքսների ուղին։ Կառնակի ճարտարապետներից են Ինենին, Հապուսենեբը, Պուիմրան, Մենմուտը...Կարդալ ավելին

Կառնակ (հին եգիպտերեն՝ Իպետ-Իսուտ), տաճարների համալիր հնագույն Թեբե քաղաքի տարածքում (մ.թ.ա. XX դարից մինչև մ.թ.ա. I հազարամյակի վերջ), Նոր թագավորության ժամանակաշրջանի (մ.թ.ա. XVI - XI դարեր) գլխավոր պետական սրբավայրը Եգիպտոսում։ Կոչված լինելով փառաբանել փարավոնների հզորությունը՝ համալիրն աչքի է ընկնում զանգվածեղ ծավալների բարդ համադրումով, ճոխ հարդարանքով։ Ամոն-Ռա աստծո տաճարը (մ.թ.ա. XVI - XII դարեր) լրացվել է հելլենիստական և հունական ժամանակաշրջաններում։ Նոր թագավորության սրբավայրի բնորոշ տիպն է. երկայնական առանցքով միմյանց հաջորդում են դահլիճներ և բակեր, որոնք ընդգրկում են տարբեր ժամանակներում կառուցված փոքր տաճարներ։ Համալիրի ուշագրավ կառույցը մեծածավալ բազմասյուն դահլիճն է՝ հիպոստիլը, որի որմերն ու սյուների բները զարդարված էին գունավոր ռելիեֆներով։ Ամոն-Ռայի տաճարի մոտ են Հոնսու աստծու (մ.թ.ա. XII դար) և Մուտ աստվածուհու (մ.թ.ա. XVI - XV դարեր) տաճարները։ Նեղոսից դեպի սրբարան էր տանում սֆինքսների ուղին։ Կառնակի ճարտարապետներից են Ինենին, Հապուսենեբը, Պուիմրան, Մենմուտը, Մենհեպերասսենեբը, Ամենհոտեպ Կրտսերը, Իուպան։

Photographies by:
Original uploader was Ninlil at tr.wikipedia - CC BY-SA 3.0
Statistics: Position
386
Statistics: Rank
383532

Ավելացնել նոր մեկնաբանություն

CAPTCHA
Security
716248539Click/tap this sequence: 1254
Esta pregunta es para comprobar si usted es un visitante humano y prevenir envíos de spam automatizado.

Google street view

Where can you sleep near Կառնակ ?

Booking.com
9.001.879 visits in total, 407.503 Points of interest, 405 Destinations, 1.973 visits today.