Postojnska jama

( Պոստոյնսկա Յամա )


Պոստոյնսկա Յամա, Պոստոյնսկայա քարանձավ, Ադելբերգի քարանձավ (սլովեն.՝ Postojnska jama), կարստային քարանձավների համակարգ Սլովենիայում։ Ունի 24,340 մ երկարություն, գտնվում է Պոստոյնա քաղաքի մոտ (Նոտրանսկա Կրաշկա շրջան)՝ Կարստ սարահարթի վրա։ Ամենաերկար քարանձավային համակարգն է Սլովենիայում և զբոսաշրջիկների կողմից ամենից շատ այցելություններ ունի երկրում։ 19-րդ դարից անցկացվել է լուսավորության համակարգ, քարանձավով անցնում է երկաթգիծ։

Կարստային այս սարահարթից էլ հենց առաջացել է կարստ տերմինը։ Այն բնութագրում է այնպիսի երևույթների ամբողջությունը, երբ լեռնային ապարները ջրի հետևանքով քայքայվում են, և առաջանում են դատարկ տեղեր։ Այն ունենում է առանձնահատուկ ռելիեֆ, որն առաջանում է այնպիսի տեղերում, որտեղ ապարները համեմատաբար հեշտ են լուծվում ջրում, օրինակ կա գիպս, կրաքար, մարմար, դոլոմիտ, քարաղ։

Քարանձավը ձևավորվել է Պիվկա գետի ջրերով, որը հոսում է քարանձավով մոտ 800 մ։ Ներսում ամբողջ տարի պահպանվում է 10 °С ջերմաստիճան։ Քարա...Կարդալ ավելին


Պոստոյնսկա Յամա, Պոստոյնսկայա քարանձավ, Ադելբերգի քարանձավ (սլովեն.՝ Postojnska jama), կարստային քարանձավների համակարգ Սլովենիայում։ Ունի 24,340 մ երկարություն, գտնվում է Պոստոյնա քաղաքի մոտ (Նոտրանսկա Կրաշկա շրջան)՝ Կարստ սարահարթի վրա։ Ամենաերկար քարանձավային համակարգն է Սլովենիայում և զբոսաշրջիկների կողմից ամենից շատ այցելություններ ունի երկրում։ 19-րդ դարից անցկացվել է լուսավորության համակարգ, քարանձավով անցնում է երկաթգիծ։

Կարստային այս սարահարթից էլ հենց առաջացել է կարստ տերմինը։ Այն բնութագրում է այնպիսի երևույթների ամբողջությունը, երբ լեռնային ապարները ջրի հետևանքով քայքայվում են, և առաջանում են դատարկ տեղեր։ Այն ունենում է առանձնահատուկ ռելիեֆ, որն առաջանում է այնպիսի տեղերում, որտեղ ապարները համեմատաբար հեշտ են լուծվում ջրում, օրինակ կա գիպս, կրաքար, մարմար, դոլոմիտ, քարաղ։

Քարանձավը ձևավորվել է Պիվկա գետի ջրերով, որը հոսում է քարանձավով մոտ 800 մ։ Ներսում ամբողջ տարի պահպանվում է 10 °С ջերմաստիճան։ Քարանձավի 5,3 կմ հատվածը բաց է այցելությունների համար․ սա աշխարհում ամենաերկար քարանձավային հատվածն է, որ բաց է այցելուների համար։

Պատմություն

Քարանձավն առաջին անգամ նկարագրվել է 17-րդ դարում սլովենացի բարոն, գիտնական Յանեզ Վայկարդ Վալվազարի կողմից։ Քարանձավի նոր տարածքներ պատահմամբ հայտնաբերվել են Լուկա Չեչ անունով հասարակ ծառայողի կողմից 1818 թվականին, որը մասնակցել է այն աշխատանքներին, որ տարվել են Ավստրիայի կայսր Ֆրանց II-ի՝ քարանձավ այցելելու կապակցությամբ[1] ։

1819 թվականին քարանձավը բացվել է այցելությունների համար, և Չեչը դարձել է վեց ուղեկցորդներից մեկը։ Երկար ժամանակ չէր ճանաչվում նրա՝ քարանձավի նոր տարածքներ բացելը, և միայն գրեթե 25 տարի անց վերականգնվել է ճշմարտությունը։ Քարանձավում էլեկտրական լուսավորություն է անցկացվել 1884 թվականին, նույնիսկ ավելի շուտ, քան Լայբախում՝ Կրայնայի մայրաքաղաքում։ Դա կատարվել է Ֆրանց Յոզեֆի հրամանով, որը երկու անգամ այցելել է քարանձավ։ Հաբսբուրգներին ընդունելու առիթով քարանձավում կառուցվել է Պրեդյամսկի շքեղ պալատը (ներկայումս այնտեղ ռեստորան է գործում)։

 
Քարանձավի համերգային սրահ

Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին ինժեներներին օգնելու նպատակով քարանձավով ավստրիացիների թիկունք է տարվել իտալական բանակի ամբողջ զորամիավորում[2]։ Քարանձավի ավելի հեռավոր սրահներ հասնելը հեշտացրել է ռուս ռազմագերիների՝ 1916 թվականին կառուցած հարմարանքը[2]։

1872 թվականին անցկացվել է աշխարհում առաջին քարանձավային երկաթգիծը, որի վագոնիկները սկզբնական շրջանում հրում էին էքսկուրսավարները, իսկ 20-րդ դարի սկզբին տեղադրվել է գազային լոկոմոտիվ։ 1945 թվականից հետո գազային լոկոմոտիվը փոխարինվել է էլեկտրականով։ Քարանձավի համերգային սրահում կազմակերպվում են երաժշտական միջացառումներ։ Այսպես, 1930 թվականին այստեղ երկու անգամ համերգ է տվել «Լա Սկալա» թատրոնը[3]։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ սլովենացի պարտիզանները պայթեցրել են լյուֆտվաֆեի՝ քարանձավում պահվող ռազմավարական պաշարները, ինչի պատճառով քարանձավի որոշ սրահներ մինչ օրս պատված են սև նստվածքով[4]։

Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ автоссылка1 անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում: ↑ 2,0 2,1 В. Н. Дублянский 1. Пещеры и пещерники • 1.3. Рождение - "классической" спелеологии // Занимательная спелеология. — Урал ЛТД, 2000. — 526 с. — ISBN 5-8029-0053-9 «Արխիվացված պատճենը»։ Արխիվացված է օրիգինալից 2013-02-03-ին։ Վերցված է 2020-04-11  Aspects of the History of Slovene Karst (1545–2008) - Trevor R. Shaw - Google Книги «Predjamski Grad (historical castle, Slovenia) — Encyclopedia Britannica»։ Արխիվացված է օրիգինալից 2010-04-17-ին։ Վերցված է 2019-04-19 
Photographies by:
Statistics: Position
1735
Statistics: Rank
71470

Ավելացնել նոր մեկնաբանություն

Esta pregunta es para comprobar si usted es un visitante humano y prevenir envíos de spam automatizado.

Security
247695813Click/tap this sequence: 1583

Google street view

Where can you sleep near Պոստոյնսկա Յամա ?

Booking.com
489.381 visits in total, 9.196 Points of interest, 404 Destinations, 19 visits today.