Carnevale di Venezia

( Վենետիկի կառնավալ )

Վենետիկի կառնավալ (իտալ.՝ Carnevale di Venezia), ամենամյա փառատոն, որը տեղի է ունենում Վենետիկում, Իտալիա։ Կառնավալն ավարտվում է քրիստոնյաների կողմից պահքի տոնակատարությամբ՝ Սուրբ Հարության տոնից 40 օր առաջ՝ Բարեկենդանի ժամանակ (Մարտեդի Գրասո կամ Մարդի Գրա)։ Փառատոնը հայտնի է ողջ աշխարհում իր գեղեցիկ դիմակներով։

Պատմություն
 
Պիետրո Լոնգի նկարը Կա Ռեցոնիկոյից

Վենետիկի կառնավալի վերաբերյալ առաջին հիշատակումները վերաբերում են 1094 թվականին, չնայած որ մինչև XIII-XIV դարերը կառնավալներին դիմակներ չէին կրում։ 1162 թվականին պատրիարք Ակվիելայի հաղթանակի պատվին[1] Սան Մարկո հրապարակում սկսվեցին ժողովրդական խրախճանքները։ Այդ օրվանից սկսած՝ կառնավալը դարձավ ամենամյա։

Դիմակներ կրելը տարածված էր կես տարվա ընթացքում՝ օգոստոսից մինչև Մեծ պահք։ Հատկապես դիմակներ էին կրում թեթևաբարո վարք ունեցող կանայք։ 1703 թվականին դիմակների կիրառումը արգելվեց Տասի խորհրդի կողմից, սակայն հաջորդ տարի արդեն այդ որոշումը բեկանվեց։

1797 թվականին Վենետիկի պետականության անկումից հետո Ավստրիայի կայսրը արգելեց կառնավալների անցկացումը[2]։ XIX դարում փորձեր կատարվեցին՝ վերականգնելու այդ ավանդույթը, բայց գործը հասավ մինչև մասնավոր միջոցառումներ։

Միայն 1979 թվականին Իտալիայի կառավարությունը հայտարարեց ամենամյա կառնավալների անցկացման վերսկսելու մասին՝ ընտրելով այդ միջոցառումը որպես Վենետիկի պատմության և մշակույթի տարածման ամենալավ միջոց[3]։ Ամեն տարի այս կառնավալին մասնակցելու համար Իտալիա է մեկնում ավելի քան մեկուկես միլիոն զբոսաշրջիկ։

Carnival History «Venice Carnival 2013 | Book Venice Carnival Balls and Events»։ Արխիվացված է օրիգինալից 2012-10-17-ին։ Վերցված է 2015-07-31  «Venice Attractions, Carnival»։ Արխիվացված է օրիգինալից 2012-11-30-ին։ Վերցված է 2015-07-31 
Photographies by:
Statistics: Position
1912
Statistics: Rank
65344

Ավելացնել նոր մեկնաբանություն

Esta pregunta es para comprobar si usted es un visitante humano y prevenir envíos de spam automatizado.

Security
176359284Click/tap this sequence: 8639

Google street view

Where can you sleep near Վենետիկի կառնավալ ?

Booking.com
489.828 visits in total, 9.196 Points of interest, 404 Destinations, 79 visits today.