Μυκήνες
( Միկեններ )Միկենք (հին հունարեն՝ Μυκῆναι, հուն․՝ Μυκήνες), հնադարյան քաղաք Արգոլիդայում, Միկենյան մշակույթի, իսկ ավելի ուշ` հունական քաղաքակրթության կենտրոններից մեկը։ Թվագրվում է մ.թ.ա. 3 հարյուրամյակին։ Գտնվում է Աթենքից 90 կմ դեպի հարավ-արևմուտք։ Ներկայումս ավերակների մեջ է։
Ըստ ավանդության, քաղաքը կառուցվել է Պերսևսի կողմից։ Այստեղ ապրել են Դանաոսի ժառանգները և Հելիդայից վերաբնակեցված ամիֆաոնիդները, այնուհետև նաև պելոնիդները, որոնց օրոք հարևան Արգոսը իրեն է ենթարկել Միկեններին։
Հերակլիդների վերադարձից հետո քաղաքը սկսեց անկում ապրել, իսկ հույն-պարսկական պատերազմների ժամանակ վերջնականապես կործանվել է։
Մինչ անտիկ շրջանը Միկենները եղել են Միկենյան քաղաքակրթության խոշոր կենտրոններից մեկը, որը կործանվել է բրոնզի դարի ճգնաժամի արդյունքում։
Մ.թ.ա. 1350 թվականին Միկեններն ունեին 30 000 բնակիչ և 32 հեկտար տարածք։
Ավելացնել նոր մեկնաբանություն