قرطاج ( Կարթագեն (քաղաք) )

Կարթագեն (փյունիկ.՝ 𐤒𐤓𐤕𐤇𐤃𐤔𐤕, Qart-ḥadašt, լատ.՝ Carthago, արաբ․՝ قرطاج‎‎, Картадж, ֆր.՝ Carthage, հին հունարեն՝ Καρχηδών), հին քաղաք (թանգարան) ներկայիս Թունիս պետության տարածքում՝ Թունիս քաղաքի մերձակայքում։

Կարթագենի թանգարանը գտնվում է ժամանակակից Կարթաժ քաղաքում։ Կարթաժը Թունիսի մայրաքաղաքային վիլայեթի մի մասն է։ Ներկայումս Կարթաժում են տեղակայված Նախագահի նստավայրը և Կարթաժի համալսարանը։

Քարթ Հադաշտ անունը փյունիկերենից թարգմանվում է որպես «նոր քաղաք»։

Իր պատմության ընթացքում Կարթագենը եղել է փյունիկեցիների կողմից հիմնադրված Կարթագեն պետության՝ միջերկրածովյան տերություններից ամենամեծի մայրաքաղաքը։ Պունիկյան պատերազմներից հետո Կարթագենը գրավվել և ոչնչացվել է հռոմեացիների կողմից, բայց հետո վերականգնվել և դարձել է Հռոմեական կայսրության Աֆրիկա նահանգի ամենակարևոր նշանակություն ունեցող քաղաքը, մշակութային, այնուհետև վաղ քրիստոնեական խոշոր կենտրոնը։ Որոշ ժամանակ անց գրավվել է վանդալների կողմից ու դարձել Վանդալների թագավորության մայրաքաղաքը, սակայն արաբական նվաճումներից հետո կրկին անկում է ապրել։

1831 թվականին Փարիզում բացվել է Կարթագենի ուսումնասիրության կենտրոն։ 1874 թվականից Կարթագենի պեղումներն իրականացվել են Ֆրանսիայի Հումանիտար Գիտությունների Ակադեմիայի ղեկավարությամբ։ 1973 թվականից Կարթագենի հետազոտություններն իրականացվում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո։

Destinations