معبد إدفو

( Իդֆուի տաճար )

Հորի կամ Իդֆուի տաճարը եգիպտական տաճար է, գտնվում է Վերին Եգիպտոսի Իդֆու քաղաքում, որը տեղակայված է Նեղոսի արևմտյան ափին։ Քաղաքը Հելլենականության դարաշրջանում հայտնի էր Koinē Greek: Ἀπόλλωνος πόλις և Լատիներենում որպես Ապոլոնոպոլիս Մագնա /Apollonopolis Magna/, եգիպտական դիցաբանության գլխավոր աստված Հորի անունով, որը համաձայն հունական մեկնաբանության ճանաչվել է որպես Ապոլլոն։ Այն Եգիպտոսի լավագույն պահպանվող սրբավայրերից մեկն է։ Տաճարը կառուցվել է մ. թ. ա. 237 -57 թվականներին Պտղոմեոսյան թագավորության կողմից։ Պատերի գրված արձանագրությունները կարևոր տեղեկություն են տալիս հելլենականության դարաշրջանում Եգիպտոսի լեզվի, առասպելների և կրոնի մասին։ Մասնավորապես, տաճարի պատերի վրա մակագրված տեքստերը «մանրամասներ են ներկայացնում ոչ միայն տվյալ կառույցի վերաբերյալ, այլ նաև տեղեկություններ են պահպանում այս և բոլոր մյուս տաճարների առասպելական մեկնաբանության մասին ՝ որպես Արարչագործության կղզի»։ Կան նաև «Սրբազան դրամայի կարևոր տեսարաններ և մակագրութ...Կարդալ ավելին

Հորի կամ Իդֆուի տաճարը եգիպտական տաճար է, գտնվում է Վերին Եգիպտոսի Իդֆու քաղաքում, որը տեղակայված է Նեղոսի արևմտյան ափին։ Քաղաքը Հելլենականության դարաշրջանում հայտնի էր Koinē Greek: Ἀπόλλωνος πόλις և Լատիներենում որպես Ապոլոնոպոլիս Մագնա /Apollonopolis Magna/, եգիպտական դիցաբանության գլխավոր աստված Հորի անունով, որը համաձայն հունական մեկնաբանության ճանաչվել է որպես Ապոլլոն։ Այն Եգիպտոսի լավագույն պահպանվող սրբավայրերից մեկն է։ Տաճարը կառուցվել է մ. թ. ա. 237 -57 թվականներին Պտղոմեոսյան թագավորության կողմից։ Պատերի գրված արձանագրությունները կարևոր տեղեկություն են տալիս հելլենականության դարաշրջանում Եգիպտոսի լեզվի, առասպելների և կրոնի մասին։ Մասնավորապես, տաճարի պատերի վրա մակագրված տեքստերը «մանրամասներ են ներկայացնում ոչ միայն տվյալ կառույցի վերաբերյալ, այլ նաև տեղեկություններ են պահպանում այս և բոլոր մյուս տաճարների առասպելական մեկնաբանության մասին ՝ որպես Արարչագործության կղզի»։ Կան նաև «Սրբազան դրամայի կարևոր տեսարաններ և մակագրություններ, որոնք առնչվում են Հորուսի և Սեթի միջև դարավոր հակամարտությանը» ։ Դրանք թարգմանվել են գերմանական Իդֆու նախագծի կողմից։

Պատմություն
 
Իդֆու տաճարի հյուսիսային կողմը
 
Դարպասի դուռը

Իդֆուն մի քանի տաճարներից մեկն էր, որոնք կառուցվել էին Պտղոմեացիների թագավորության ժամանակաշրջանում, այդ թվում ՝ Դենդերա տաճարի համալիրը, Իսնա, Կոմ Օմբոյի և Ֆիլայի տաճարները։ Դրա չափերն արտացոլում են ժամանակի հարաբերական բարգավաճումը[1]։ Ներկայիս տաճարը, որի կառուցման աշխատանքները սկսվել են մ․ թ․ա․ 237 թվականի օգոստոսի 23-ին «ի սկզբանե բաղկացած էր մի սյունասրահից, երկու լայնակի սրահներից և ապաստանից, որը շրջապատված էր աղոթատեղիներով»[2]։ Շինարարությունը սկսցել է Պտղոմեոս III Էվերգեթի օրոք և ավարտվել մ․ թ․ ա․ 57 թվականին, Պտղոմեոս XII Աուլետեսի օրոք։ Այն կառուցվել է ավելի վաղ, փոքր տաճարի տեղում, որը նույնպես նվիրված էր Հորին, թեև նախորդ կառույցը արևելքից արևմուտք էր, այլ ոչ թե հյուսիսից հարավ, ինչպես ներկայիս տարածքում է։ Քանդված դարպասը գտնվում է ներկայիս տաճարի արևելքում․ հայտնաբերվել են գրավոր վկայություններ, որոնք ցույց են տալիս Եգիպտոսի նոր թագավորության կառավարիչների՝ Ռամզես I, Սեթ I և Ռամզես II կառավարության օրոք կառուցվող շենքի նախագիծը։

 
Տաճարի կենտրոնում գտնվող ապաստանը
 
Հարթաքանդակներ Իդֆու տաճարի պատերի վրա
 
Տաճարի նախասրահը, նայելով հարավ-արևելք:

Նեկտանեբո II-ի մասին նաոսն՝ ավելի վաղ կառույցի մասունքը առանձին շինություն է, իսկ տաճարը շրջապատված է ինը մատուռներով[3]։

Թեոդոսիոս Ա Մեծի հալածանքներից հետո, և 391 թվականին Հռոմեական կայսրության տարածքում ոչ քրիստոնեական երկրպագությունը արգելող գործողությունների ժամանակ Իդֆուի տաճարը դադարել է օգտագործվել որպես կրոնական հուշարձան։ Ինչպես ամենուր, տաճարի փորագրված հարթաքանդակներից շատերը քանդվեցին քրիստոնեական հավատքի հետևորդների կողմից, որոնք եկել էին իշխելու Եգիպտոսում։ Հիպոստիլային դահլիճի սևացած առաստաղը, որն այսօր տեսանելի է, համարվում է կրոնական պատկերների ոչնչացմանն ուղղված հրկիզման արդյունք, որն այն ժամանակ համարվում էր հեթանոսական։

Դարեր շարունակ տաճարը թաղված է եղել 12 մետր խորությամբ անապատային ավազի շերտերի տակ։ Տեղի բնակիչները տներ էին կառուցում հենց տաճարի տարածքում։ 1798 թվականին, երբ տաճարը նույնականացվել է ֆրանսիական արշավախմբի կողմից, տեսանելի էին միայն տաճարի սյուների վերին մասերը։ 1860 թվականին ֆրանսիացի եգիպտաբան Օգյուստ Մարիետը սկսեց Իդֆու տաճարը ավազներից ազատելու աշխատանքները։

Իդֆուի տաճարը գրեթե չի տուժել և հին եգիպտական տաճարի շատ լավ օրինակ է[4]։ Իդֆուի տաճարի հնագիտական նշանակությունն ու պահպանման բարձր վիճակը այն դարձրին Եգիպտոսի զբոսաշրջության կենտրոն և նավերի կանգառ, որոնք նավարկում էին Նեղոսով։ 2005 թվականին նորոգվեց տաճարի մուտքը՝ այցելուների կենտրոն և սալիկապատ ավտոկայանատեղի ավելացնելով[5]։ 2006 թվականի վերջին ավելացվեց բարդ լուսավորության համակարգ, որը թույլ կտա գիշերային այցելություններ կատարել[6]։

Agnese, Giorgio and Maurizio Re. Ancient Egypt: Art and archaeology of the land of the pharaohs, 2004. p.23 0-7607-8380-2 Dieter Arnold, Nigel Strudwick & Sabine Gardiner, The Encyclopaedia of Ancient Egyptian Architecture, I.B. Tauris Publishers, 2003. p.78 Arnold, Strudwick & Gardiner, op. cit., p.78 David., op. cit., p.99 «SPOTLIGHT INTERVIEW 2005 - Dr. Zahi Hawass»։ Վերցված է 2007-04-25  «Night visits to Temple of Horus allowed as of New Year»։ Արխիվացված է օրիգինալից 2007-01-24-ին։ Վերցված է 2007-04-26 
Photographies by:
Patrick.reb - CC BY-SA 3.0
Statistics: Position
1921
Statistics: Rank
65344

Ավելացնել նոր մեկնաբանություն

Esta pregunta es para comprobar si usted es un visitante humano y prevenir envíos de spam automatizado.

Security
598624713Click/tap this sequence: 1689

Google street view

Where can you sleep near Իդֆուի տաճար ?

Booking.com
487.402 visits in total, 9.187 Points of interest, 404 Destinations, 28 visits today.