Carmen Amaya

( Կարմեն Ամայա )

Կարմեն Ամայա (իսպ.՝ Carmen Amaya, նոյեմբերի 18, 1913(1913-11-18), Somorrostro Beach, la adan calzada, Հին քաղաք, Բարսելոնա, Իսպանիա - նոյեմբերի 2, 1963(1963-11-02)[…], Բագուր, Բաշ Էմպորդա), իսպանական պարուհի, երգչուհի, կինոդերասանուհի, ֆլամենկո իսպանական պարի լեգենդար կատարող։ Ծնվել և մեծացե...Կարդալ ավելին

Կարմեն Ամայա (իսպ.՝ Carmen Amaya, նոյեմբերի 18, 1913(1913-11-18), Somorrostro Beach, la adan calzada, Հին քաղաք, Բարսելոնա, Իսպանիա - նոյեմբերի 2, 1963(1963-11-02)[…], Բագուր, Բաշ Էմպորդա), իսպանական պարուհի, երգչուհի, կինոդերասանուհի, ֆլամենկո իսպանական պարի լեգենդար կատարող։ Ծնվել և մեծացել է Բարսելոնայում՝ Սոմորոստրո ծովափնյա թաղամասին հարակից զորանոցի տնակներից մեկում։ Այժմ այնտեղ գտնվում են Նովա Իկարիա և Բոգատել լողափները։


Կենսագրություն

Կարմեն Ամայայի հայրը ՝ Խոսե Ամայա Ամայան կիթառահար էր, իսկ նրա մայրը ՝ Միկելա Ամայա Մորենոն՝ տնային տնտեսուհի։ Նա երբեմն պարում էր զամբրա նեղ ընտանեկան շրջապատում։

Ամայաների ընտանիքում ծնվեց 7 երեխա՝ հերթականությամբ՝ Պակո, Կարմեն, Անտոնիա, Լեոնոր, Խոսե, Անտոնիո և Մարիա։ Բոլորը մասնագիտորեն նվիրված էին ֆլամենկոյին, բացառությամբ փոքր Խոսեի, որի մասին շատ տեղեկություններ չկան։ Կարմենն ու Լեոնորը ունեին լավ ձայնային տվյալներ և նաև երգում էին։ Երեխաների մորաքույրը՝ Խուանա Ամայան, նույնպես օժտված էր պարային տաղանդով և հայտնի էր "Լա Ֆարոնա" մականունով։

Փոքր տարիքից Կարմեն Ամայան հայտնի էր «Լա Կապիտանա» մականունով։ Երբ նա ընդամենը չորս տարեկան էր Կարմենը ուղեկցում էր իր հորը՝ Ֆրանցիսկո Ամայային, որը հայտնի է նաև «էլ Չինո» մականունով. Հայրը կիթառ էր նվագում քաղաքի փողոցներում և պանդոկներում, իսկ փոքրիկ Կարմենը երգում էր և պարում։

Ավելի ուշ Կարմենը սկսեց հանդես գալ տարբեր թատրոններում։ Իր սեփական խոսքերով նա առաջին անգամ հանդես եկավ "Parallel" թատրոնի բեմահարթակոին, Ջոսեպ Սանտպերի խմբի կազմում, ով առաջինը նկատեց Կարմենի տաղանդը և տեղափոխեց նրան մեծերի խումբ։

Քանի որ Կարմենը դեռահաս էր, նրա տարիքը մեծ անհարմարություն և լարվածություն էր առաջացնում թատրոնի ղեկավարության համար, քանի որ օրենքի համաձայն նա չուներ աշխատելու իրավունք։ Ուստի միանգամայն հավանական է, որ պարուհու ծննդյան տարեթիվը չի համապատասխանում իրականությանը և կեղծվել է բարդություններից խուսափելու համար։

Շուտով Կարմենին հրավիրեցին հանդես գալ Փարիզի թատրոններից մեկում, ինչը նրա համար վճռական դերակատարում ունեցավ և նոր դռներ բացեց կինոի աշխարհ։ Փարիզում եղած ժամանակ Ամայաների տրիոն (որը բաղկացած էր Կարմենից, նրա մորաքույր Խուանայից և զարմիկ Մարիայից) նկատեց կինոռեժիսոր Բենիտո Պերոժոն և հրավիրեց նրանց նկարահանվել "Լա Բոդեգա" ֆիլմում, որտեղ նրանք պարում է զամբրա պարը։

Կարմեն Ամայայի անունը առաջին անգամ հայտնվեց լրատվամիջոցներում 1929 թվականին քննադատ Սեբաստիան Գասչի շնորհիվ, ով "Միրադոր" ամսագրում շատ գովասանական հոդված էր հրապարակել Կարմենի և նրա տաղանդի մասին։ Նա գրում էր.

«Պատկերացրեք գնչուhի աղջնակի, մոտ տասնչորս տարեկան, տաբլաոյի վրա աթոռին նստած։ Կարմենսիտան շարունակում է մնալ անթափանց և քանդակի պես անշարժ, ամբարտավան և ազնիվ, անկասելի ռասայական ազնվականությամբ, հերմետիկ, բացակայող, անտարբեր այն ամենի հանդեպ, ինչ կատարվում է իր շուրջը, միայնակ իր ոգեշնչման հետ՝ վեհ իր նվիրական վերաբերմունքով, ինչև թույլ է տալիս, որ նրա հոգին հասնի անհասանելի բարձունքների։ Հանկարծակի ցատկ։ Եվ գնչուհին պարում է։ Աննկարագրելի է։ Հոգին։ Մաքուր հոգին։ Զգացմունքի մարմնավորում։ Շարժումներ ուղիղ անկյան տակ, որոնք վերածվում են կենդանի երկրաչափության։

1929-ին Կարմեն Ամայան հանդես եկավ Փարիզում Ռաքել Մելյերի թատերախմբի կազմում և հսկայական հաջողություն ունեցավ։

1936 թվականից նա ապրել և շրջել է արտերկրում `Պորտուգալիայում, ԱՄՆ-ում, Լատինական Ամերիկայում, Ֆրանսիայում, Մեծ Բրիտանիայում, Հարավային Աֆրիկայում։ Ստացել է բարձր գնահատականներ Արթուրո Տոսկանինիի և Լեոպոլդ Ստոկովսկիի կողմից։ 1935 թվականից նկարահանվել է կինոյում։ Առավել հայտնի է նրա վերջին կինոնկարը «Տարանտոսների ընտանիքը»(1963, «Ռոմեո և Ջուլիետ» գնչուական տարբերակը, Անտոնիո Գադեսի մասնակցությամբ)։ Նա հանդես եկավ Սպիտակ տանը 1944 թվականին Նախագահ Ռուզվելտի հրավերով, 1953-ին ՝ Նախագահ Թրումանի հրավերով։

Կարմեն Ամայան վերադարձավ Իսպանիա 1947 թվականին։ Նա հաջողությամբ ելույթ էր ունենում Իսպանիայում և համերգներով շրջագայում էր աշխարհով մեկ, ընդհուպ մինչև իր մահը։ Դերասանուհին մահացավ 1963 թվականի նոյեմբերի 19-ին։ Նա թաղված է Բարսելոնայի Մոնժուիկի գերեզմանատանը։

1988 թ.-ին Բարսելոնայում, Իսպանական գյուղում (Pueblo Español) Կարմեն Ամայայի պատվին, հիմնադրվեց Տաբլաո դե Կարմեն ֆլամենկոյի թատրոնը, հենց այն վայրում, որտեղ երիտասարդ պարուհին կատարեց իր ֆլամենկոյի պարը Իսպանիայի թագավոր Ալֆոնսո XIII- ի համար 1928 թվականին Բարսելոնայում անցկացվող Համաշխարհային ցուցահանդեսի ժամանակ։ Այստեղ ցուցադրված են լեգենդար պարուհու բնօրինակ լուսանկարները, իսկ հատուկ տոներին հնչում է նրա ամուսնու՝ Խուան Անտոնիո Ագուերոյի կիթառը (լեգենդար վարպետ Սանտոս Էռնանդեսի ձեռքի աշխատանք, 1930), որը մեծ պարուհու ժառանգության մաս է կազմում և պատկանում է Տաբլաո դե Կարմեն-ի հիմնադիր ընտանիքին։

Ավելացնել նոր մեկնաբանություն

CAPTCHA
Security
793542168Click/tap this sequence: 2136
Esta pregunta es para comprobar si usted es un visitante humano y prevenir envíos de spam automatizado.

Google street view

Where can you sleep near Կարմեն Ամայա ?

Booking.com
491.414 visits in total, 9.211 Points of interest, 405 Destinations, 39 visits today.