Կաիետեուր ջրվեժ

Կաիետեուր ջրվեժ, ծավալով աշխարհի ամենամեծ ջրվեժը, որն ունի միայն մեկ անկում։ Տեղակայված է Կաիետեուր ազգային պարկում գտնվող Պոտարո գետի ափին՝ Գայանայի Պոտարո-Սիպարունի շրջանին պատկանող Ամազոնի անտառի մի հատվածում։ Այն 226 մետր (741 ոտնաչափ) բարձրություն ունի։ Ջրվեժը հոսում է մի շարք կտրուկ հոսք ունեցող կասկադների վրայով։ Եթե այս կասկադներն էլ ներառվեն չափումների մեջ, ապա ջրվեժի ամբողջ բարձրությունը կհասնի 251 մետրի (822 ոտնաչափ)։ Չնայած ջրվեժների մեծ մասն ունի ավելի մեծ բարձրություն, այնուամենայնիվ, քչերն ունեն բարձրության և ջրի ծավալի այնպիսի համադրություն, ինչպիսին Կաիետեուրն է։ Այն աշխարհի ամենահզոր ջրվեժներից է՝ 663 խորանարդ մետր վայրկյանում հոսքի միջին արագությամբ (23,400 խորանարդ վայրկյան)։

Կաիետեուր ջրվեժը մոտ չորս անգամ բարձր է Կանադայի և ԱՄՆ-ի սահմանին տեղակայված Նիագարայի ջրվեժից, և մոտ երկու անգամ բարձր է Աֆրիկայի Զամբիայի և Զիմբաբվեի սահմանին տեղակայված Վիկտորիա ջրվեժից։ Դա մի անկում ունեցող ջրվեժ է։

Ջրվեժից վերև Պոտարո սարահարթը ձգվում է մինչև Պակարա...Կարդալ ավելին

Ջրվեժից վերև Պոտարո սարահարթը ձգվում է մինչև Պակարայմա լեռների մոտ գտնվող հեռավոր նեղուցը։ Պոտարո գետը թափվում է Էսսեքուիբո գետը, որը Հարավային Ամերիկայի ամենաերկար և ամենալայն գետերից մեկն է և Գայանայի ամենաերկար գետը։

Photographies by:
Statistics: Position
3943
Statistics: Rank
86785

Ավելացնել նոր մեկնաբանություն

CAPTCHA
Security
934751628Click/tap this sequence: 6823
Esta pregunta es para comprobar si usted es un visitante humano y prevenir envíos de spam automatizado.

Google street view

Where can you sleep near Կաիետեուր ջրվեժ ?

Booking.com

What can you do near Կաիետեուր ջրվեժ ?

8.828.639 visits in total, 407.503 Points of interest, 405 Destinations, 3.157 visits today.