Ռորայիմա (լեռ)

Ռորայիմա (Tepuy Roraima), սեղանաձև լեռ (տեպուի) Հարավային Ամերիկայում։ Գտնվում է Գվիանական սարահարթում՝ Կանայմա ազգային պարկի հարավ-արևելյան հատվածում, Բրազիլիայի (Ռորայմա նահանգ), Վենեսուելայի (Կանայմա ազգային պարկ) և Գայանայի (երկրի ամենաբարձր կետը) սահմանին։ Սահմանների խաչմերուկում (եռակի կետ) 5°12′08″ հս․ լ. 60°44′07″ ամ. ե. կոորդինատներոում լեռան բարձրությունը ծովի մակարդակից 2723 մետր է։ Ռորայիմայի գագաթը՝ սարավանդը ունի 24 կմ² մակերես։ Ռորայիմայի շրջանից են սկիզբ առնում Օրինոկո, Ամազոն և Էսսեկիբո ավազանների գետերը։ Առաջին անգամ նկարագրվել է սեր Վոլտեր Ռելիի կողմից 1596 թվանին։ Լեռան շրջանի հետագա արշավների հաշվետվությունները ոգեշնչել են Արթուր Կոնան Դոյլին և նա գրել է իր «Կորուսյալ աշխարհ» վեպը։

Կանայմա ազգային պարկի տեպուիները կազմված են մոտ 2 միլիարդ տարեկան մինչքեմբրի ապարներից։

Ռորայիմայի վերևվում մշտապես կախված է մեծ լենտիկուլյար (ոսպնյակաձեև) ամպեր։

Photographies by:
Statistics: Position
1305
Statistics: Rank
90869

Ավելացնել նոր մեկնաբանություն

Esta pregunta es para comprobar si usted es un visitante humano y prevenir envíos de spam automatizado.

Security
759164382Click/tap this sequence: 1744

Google street view

Where can you sleep near Ռորայիմա (լեռ) ?

Booking.com
489.341 visits in total, 9.196 Points of interest, 404 Destinations, 168 visits today.