Ջեյմս Բոնդի լողափ

Ջեյմս Բոնդի լողափ (անգլ.՝ James Bond Beach), լողափ Հյուսիսային Ճամայկայի Միդլսեքս կոմսության Սենթ Մերի ծխական համայնքի Օրակաբեսա ավանի հյուսիսարևմտյան մասում։ Ողողվում է Կարիբյան ծովի ջրերով, որն այդ վայրում ձկան արգելոց է հանդիսանում։ Զբաղեցնում է թերակղզու 3 կողմերը, գրեթե քառակուսաձև է՝ 10000 մ2 մակերեսով և ձգվում է մոտ 350 մ։ Լողափին է գտնվում Moonraker բարը, որը բաց է բոլոր 4 կողմերից և տեղավորում է 200 այցելու և ռեստորանը։ «Քառակուսու» կենտրոնն իրենից ներկայացնում է մեծ բացատ, որտեղ պարբերաբար անց են կացվում երաժշտական համերգներ․ մասնավորապես՝ այստեղ ելույթ են ունեցել Ռիհաննան, Զիգգին և Բոբ Մառլին, Լորին Հիլը։ Լողափ մտնելն արժե 350 ճամայկական դոլար։

Անանուն լողափն իր ներկայիս անունն ստացել է այն բանից հետո, երբ 1961-1962 թվականներին այստեղ տեղի ունեցան բրիտանացի սուպերգործակալ Ջեյմս Բոնդի մասին պատմող կինոսերիայի առաջին ֆիլմի՝ «Դոկտոր Նոու»-ի գլխավոր տեսարանների նկարահանումները։ Այս ֆիլմում հենց այս լողափ ջրից դուրս եկավ «Բոնդի ա...Կարդալ ավելին

Ջեյմս Բոնդի լողափ (անգլ.՝ James Bond Beach), լողափ Հյուսիսային Ճամայկայի Միդլսեքս կոմսության Սենթ Մերի ծխական համայնքի Օրակաբեսա ավանի հյուսիսարևմտյան մասում։ Ողողվում է Կարիբյան ծովի ջրերով, որն այդ վայրում ձկան արգելոց է հանդիսանում։ Զբաղեցնում է թերակղզու 3 կողմերը, գրեթե քառակուսաձև է՝ 10000 մ2 մակերեսով և ձգվում է մոտ 350 մ։ Լողափին է գտնվում Moonraker բարը, որը բաց է բոլոր 4 կողմերից և տեղավորում է 200 այցելու և ռեստորանը։ «Քառակուսու» կենտրոնն իրենից ներկայացնում է մեծ բացատ, որտեղ պարբերաբար անց են կացվում երաժշտական համերգներ․ մասնավորապես՝ այստեղ ելույթ են ունեցել Ռիհաննան, Զիգգին և Բոբ Մառլին, Լորին Հիլը։ Լողափ մտնելն արժե 350 ճամայկական դոլար։

Անանուն լողափն իր ներկայիս անունն ստացել է այն բանից հետո, երբ 1961-1962 թվականներին այստեղ տեղի ունեցան բրիտանացի սուպերգործակալ Ջեյմս Բոնդի մասին պատմող կինոսերիայի առաջին ֆիլմի՝ «Դոկտոր Նոու»-ի գլխավոր տեսարանների նկարահանումները։ Այս ֆիլմում հենց այս լողափ ջրից դուրս եկավ «Բոնդի առաջին ընկերուհին»՝ Ուրսուլա Անդրեսը սպիտակ լողազգեստով, որը ցնցեց ողջ աշխարհը։ Ոչ հեռու գտնվող առանձնատանն էր ապրում նաև Յան Ֆլեմինգը՝ Ջեյմս Բոնդի ստեղծողը։ Այնուամենայնիվ, այդ գաղտնի սուպերգործակալի թեման լողափին և նրա հաստատություններում գրեթե ոչ մի կերպ բացահայտված չէ, համապատասխան սնահավատություններ լողափին նույնպես չկան։

Photographies by:
Statistics: Position
7382
Statistics: Rank
41861

Ավելացնել նոր մեկնաբանություն

CAPTCHA
Security
341789625Click/tap this sequence: 8463
Esta pregunta es para comprobar si usted es un visitante humano y prevenir envíos de spam automatizado.

Google street view

Where can you sleep near Ջեյմս Բոնդի լողափ ?

Booking.com
8.757.715 visits in total, 407.503 Points of interest, 405 Destinations, 10.675 visits today.