Սիենֆուեգոս (իսպ.՝ Cienfuegos, [sjemˈfweɣos]), քաղաք Կուբայում, նույնանուն նահանգի կենտրոնը։

Պատմություն

Քաղաքը 1819 թվականին հիմնադրել են ֆրանսիացի ներգաղթյալները[1], կոչվել է Ֆերնարդինա դե Խագուան (Fernardina de Jagua)։ Քաղաքը ժամանակաից անվանումը ստացել է 1829 թվականին։ Հաճախ սխալմամբ համարվում է, որ վերանվանվել է ի պատիվ Կամիլո Սիենֆուգոսի, սակայն իրականում կոչվել է Կուբայի իսպանացի գեներալ-կապիտան (նահանգապետ) Խոսե Սիենֆուեգոս Հովելյանոսի պատվին։

1887-1889 թվականներին այստեղ կառուցվել է «Թերի» թատրոնը (ճարտարապետ՝ Լ․Սենչես Մարմոլ)[1]։

Իսպանա-ամերիկյան պատերազմ>ից հետո 1898 թվականի մայիսի 11-ին ԱՄՆ զորքերը մարտով գրավել են Սիենֆուեգոսը։ 1924 թվականին քաղաքի բնակչության թիվը կազմում էր 73 480 մարդ[2]։

1925 թվականին Սիենֆուեգոսի Ազգային աշխատանքային կոնգրեսում ստեղծվել է Կուբայի աշխատավորների ազգային կոնֆեդերացիան[3]։

1956 թվականի սեպտեմբերի 5-ին քաղաքում սկսվել է ռազմածովային կայազորի ապստամբությունը Ֆ.Բատիստայի դիկտատուրայի դեմ, սակայն այն ճնշվել է։ 1958 թվականի սեպտեմբերին Սիենֆուեգոսում նոր ապստամբություն է սկսվել[3]։

1959 թվականին Կուբայի հեղափոխության հաղթանակից հետո այստեղ սկսվել է զարգանալ արդյունաբերությունը։ 1964 թվականի հոկտեմբերին իր աշխատանքն է սկսել «José Gregorio Martínez» դիզելային շարժիչների արտադրության գործարանը[4][5]։ Կառուցվել է նաև «Պունտա Գորդա» հանգստի գոտին[1]։

1970 թվականին բնակչության թիվը կազմում էր 85,2 հազար բնակիչ, քաղաքը քիմիական, սննդի (այդ թվում՝ պտղահումքային), ծխախոտի, կաշվի-կոշիկի և տեքստիլ արդյունաբերության, շինանյութերի արտադրության և նավաշինության կենտրոն էր։ Այստեղ գործում էին ՋԷԿ և խեցգետին որսալու ֆլոտիլիա[6][1]։

1980-ականների սկզբին քաղաքն իրենից ներկայացնում էր վարչական, կրթական և առևտրաարդյունաբերական կենտրոն՝ 100 հազար բնակչությամբ։ Բացի սննդարդյունաբերական ձեռնարկություններից, այստեղ կառուցվել են ազոտական պարարտանյութերի արտադրության գործարան[7], կերային խմորիչների արտադրության գործարան, գլյուկոզայի արտադրության գործարան, ձկնաբուծական կոմբինատ, ցեմենտի գործարան, մի քանի մեքենաշինական գործարաններ։ Միևնույն ժամանակ սկսվել է կղզու խոշորագույն նավթավերամշակման գործարանի և առաջին ԱԷԿ-ի շինարարության նախապատրաստումը[4]։

2005 թվականին քաղաքի պատմական կենտրոնը մտցվել է Համաշխարհային ժառանգության ցանկ։

↑ 1,0 1,1 1,2 1,3 Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ autogenerated8 անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում: Կաղապար:ВТ-ЭСГ ↑ 3,0 3,1 Куба // Советская историческая энциклопедия / редколл., гл. ред. Е. М. Жуков. том 8. М., государственное научное издательство «Советская энциклопедия», 1965. ↑ 4,0 4,1 Республика Куба // Экономическая география зарубежных социалистических стран (Европа, Куба). Изд. 3-е. под ред. Н. В. Алисова, Э. Б. Валева. М.: изд-во Московского университета, 1984. стр.326-359 Una empresa de nuevo tipo // журнал "Bohemia" от 16 мая 2018 Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ autogenerated1 անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում: Куба (Республика Куба) // Страны мира: краткий политико-экономический справочник. — М.: Политиздат, 1974. — С. 326-330.
Photographies by:
Man-u at German Wikipedia - CC BY-SA 3.0
Mikel Ortega - CC BY-SA 3.0
Statistics: Position
5981
Statistics: Rank
13273

Ավելացնել նոր մեկնաբանություն

Esta pregunta es para comprobar si usted es un visitante humano y prevenir envíos de spam automatizado.

Security
327856194Click/tap this sequence: 6961

Google street view

Where can you sleep near Սիենֆուեգոս ?

Booking.com
487.376 visits in total, 9.187 Points of interest, 404 Destinations, 2 visits today.