Գինես գարեջրի թանգարան, (անգլ Guinness Storehouse), Իռլանդիայի մայրաքաղաքի ամենակուլտային տեսարժան վայրերից մեկն է։ Երկրի անվճար ատրակցիոններից այն ամենաայցելվողն է եղել 2006 թվականին։ 700 000 այցելու տարեկան, նրանց միայն 5 %-ը` իռլանդացիներ։ Թանգարանը կառուցվել է 1904 թվականին։ «Գարեջրի գործարան Սուրբ Ջեյմսի դարպասի մոտ»` այսպիսին է թանգարանի պաշտոնական անվանումը։ Թանգարանը տեղակայված է յոթհարկանի աղյուսե շենքում, որն ի սկզբանե օգտագործվում էր խմորման համար։ Թանգարանում կան «Գրավիտացիա» բար, հուշանվերների կրպակ, որտեղ կարելի է ձեռք բերել գարեջրի լցոնով քաղցրավենիք։ Ցուցահանդեսային սրահների թեմաների մեջ են ապրանքանիշի պատմությունը, ավանդույթները, գարեջրի պատրաստման եղանակները և նրա տարածման ուղիները։ Կա նաև սրահ, որտեղ ցուցադրվում են ալկոհոլի վնասի մասին նյութեր, գովազդի և գարեջրի տակառների հավաքածու, բաժանմունք՝ այցելուների գրառումների համար։ Շենքի տանիքին կա դիտահրապարակ, որտեղից կարելի է հիանալ Դուբլինի[4] համայնապատկերով, և որտեղ բոլորին առաջարկում են...Կարդալ ավելին
Գինես գարեջրի թանգարան, (անգլ Guinness Storehouse), Իռլանդիայի մայրաքաղաքի ամենակուլտային տեսարժան վայրերից մեկն է։ Երկրի անվճար ատրակցիոններից այն ամենաայցելվողն է եղել 2006 թվականին։ 700 000 այցելու տարեկան, նրանց միայն 5 %-ը` իռլանդացիներ։ Թանգարանը կառուցվել է 1904 թվականին։ «Գարեջրի գործարան Սուրբ Ջեյմսի դարպասի մոտ»` այսպիսին է թանգարանի պաշտոնական անվանումը։ Թանգարանը տեղակայված է յոթհարկանի աղյուսե շենքում, որն ի սկզբանե օգտագործվում էր խմորման համար։ Թանգարանում կան «Գրավիտացիա» բար, հուշանվերների կրպակ, որտեղ կարելի է ձեռք բերել գարեջրի լցոնով քաղցրավենիք։ Ցուցահանդեսային սրահների թեմաների մեջ են ապրանքանիշի պատմությունը, ավանդույթները, գարեջրի պատրաստման եղանակները և նրա տարածման ուղիները։ Կա նաև սրահ, որտեղ ցուցադրվում են ալկոհոլի վնասի մասին նյութեր, գովազդի և գարեջրի տակառների հավաքածու, բաժանմունք՝ այցելուների գրառումների համար։ Շենքի տանիքին կա դիտահրապարակ, որտեղից կարելի է հիանալ Դուբլինի[4] համայնապատկերով, և որտեղ բոլորին առաջարկում են մեկ պինտ անվճար գործարանային գարեջուր։ Կենտրոնը բացվել է 2000 թվականին։ 2003 թվականին անց է կացվել «Discover the vital world» քարոզարշավ։ Թանգարանի ատրիումը կատարված է մի պինտանոց գարեջրի գավաթի ձևով, որը տեսականորեն կարող է տանել 14,3 մլն. պինտ գարեջուր։
Թանգարանն ունեցել է նախորդ` Guinness Hophouse, որն արդյունքում համարվեց ոչ այնքան ժամանակակից[6]:
«Գինես» գարեջրի թանգարանի շենքը հանդիսանում է Դուբլինի ամենաբարձր կառույցը[4]:
Ավելացնել նոր մեկնաբանություն