Fuerte de Samaipata

( Ֆուերտե դե Սամայպատա )

Ֆուերտե դե Սամայպատա համալիր (Սամայպատա ամրոց), հայտնի է նաև որպես Էլ Ֆուերտե, հնագիտական ​​տեղանք, ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտ, որը գտնվում է Բոլիվիայի Ֆլորիդա նահանգի Սանտա Կրուզ շրջանում: Այն տեղակայված է Բոլիվիայի Անդերի արևելյան նախալեռներում և հանրաճանաչ զբոսաշրջային վայր է բոլիվացիների և օտարերկրացիների համար:

Համալիրը ռազմական ամրություն չի եղել, և ըստ պատմաբանների՝ այն եղել է նախակոլումբիական շրջանի կրոնական տարածք, որը կառուցել է չանե ժողովուրդը՝ նախաինկյան խոշոր էթնիկ խումբ արավակների կազմում: Այստեղ են գտնվում Ինկերի կայսրության քաղաքի ավերակները, որոնք կառուցված են եղել համալիրի կողքին՝ դեպի հարավ-արևելք ինկերի տարածման ժամանակ: Ինկերը և չանեները պարբերաբար հարձակման են ենթարկվել գուարան մարտիկների կողմից, որոնք ժամանակ առ ժամանակ ներխուժել են տարածաշրջան: Արդյունքում գուարանները նվաճել են Սանտա Կրուսի հարթավայրերն ու հովիտները, ավերել են Սամայպատան: Գուարանները գերիշխել են տարածաշրջանում նաև իսպանական գաղութացման ժամանակ:

Տա...Կարդալ ավելին

Տաճարային համալիրի հարևանությամբ իսպանացիները կառուցել են փոքրիկ բնակավայր, որտեղ այժմ գտնվում են արաբական անդալուսական ճարտարապետությանը բնորոշ շենքերի մնացորդներ: Ժամանակի ընթացքում իսպանացիները լքել են բնակավայրը և տեղափոխվել հարևան հովիտ, որտեղ ներկայումս գտնվում է Սամայպատա քաղաքը:

Ֆուերտե դե Սամայպատա հնագիտական ​​օբյեկտը ներառում է երեք տարբեր մշակույթների՝ չանե, ինկ և իսպանացիների կառույց և իր տեսակի մեջ բավականին եզակի է:

Photographies by:
Statistics: Position
7310
Statistics: Rank
43903

Ավելացնել նոր մեկնաբանություն

CAPTCHA
Security
712568943Click/tap this sequence: 6171
Esta pregunta es para comprobar si usted es un visitante humano y prevenir envíos de spam automatizado.

Google street view

Where can you sleep near Ֆուերտե դե Սամայպատա ?

Booking.com

What can you do near Ֆուերտե դե Սամայպատա ?

8.722.529 visits in total, 407.503 Points of interest, 405 Destinations, 8.667 visits today.