Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Լա Պաս (այլ կիրառումներ)

Լա Պաս (իսպաներեն՝ La Paz, (), պաշտոնական անվանումը՝ Nuestra Señora de La Paz (Իսպաներեն արտասանություն՝ [ˈnwestɾa seˈɲoɾa ðe la ˈpas], իսպաներենից բառացի թարգմանած՝ Խաղաղության մեր տիրուհի), այմարերեն անվանումը՝ Չուկի Յապու (Չուկիյագո)), քաղաք Բոլիվիայում, դե ֆակտո (դե ֆակտո) երկրի կառավարության նստավայրն ու մայրաքաղաքը (Բոլիվիա բազմազգ պետության սահմանադրական մայրաքաղաքը Սուկրեն է, որը նաև երկրի բարձրագույն դատական իշխանության նստավայրն է)։ Գտնվում է Կենտրոնական Անդերում, Լա Պաս գետի կիրճում, ծովի մակերևույթից մոտավորապես 3700 մ բարձրության վրա (աշխարհի ամենաբարձրադիր մայրաքաղաքն է)։ Միջազգային օդանավակայան է։

2015 թվականի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 789.541. այդ ցուցանիշով երրորդ տեղն է զբաղեցնում Բոլիվիայում՝ Սանտա Կրուս դե լա Սիեռայից ու Էլ Ալտոյից հետո, իս...Կարդալ ավելին

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Լա Պաս (այլ կիրառումներ)

Լա Պաս (իսպաներեն՝ La Paz, (), պաշտոնական անվանումը՝ Nuestra Señora de La Paz (Իսպաներեն արտասանություն՝ [ˈnwestɾa seˈɲoɾa ðe la ˈpas], իսպաներենից բառացի թարգմանած՝ Խաղաղության մեր տիրուհի), այմարերեն անվանումը՝ Չուկի Յապու (Չուկիյագո)), քաղաք Բոլիվիայում, դե ֆակտո (դե ֆակտո) երկրի կառավարության նստավայրն ու մայրաքաղաքը (Բոլիվիա բազմազգ պետության սահմանադրական մայրաքաղաքը Սուկրեն է, որը նաև երկրի բարձրագույն դատական իշխանության նստավայրն է)։ Գտնվում է Կենտրոնական Անդերում, Լա Պաս գետի կիրճում, ծովի մակերևույթից մոտավորապես 3700 մ բարձրության վրա (աշխարհի ամենաբարձրադիր մայրաքաղաքն է)։ Միջազգային օդանավակայան է։

2015 թվականի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 789.541. այդ ցուցանիշով երրորդ տեղն է զբաղեցնում Բոլիվիայում՝ Սանտա Կրուս դե լա Սիեռայից ու Էլ Ալտոյից հետո, իսկ մետրոպոլիսային ամբողջ տարածքում ապրում էր մոտավորապես 2,3 միլիոն մարդ։ Քաղաքը միաժամանակ համարվում է Բոլիվիայի Լա Պաս դեպարտամենտի վարչական կենտրոնը։

Լա Պասը Բոլիվիայի քաղաքական, վարչական, տնտեսական կարևորագույն կենտրոնն է. այստեղ է արտադրվում երկրի համախառն ներքին արդյունքի 24%-ը, այստեղ իրենց գրասենյակներն ու արտադրական ձեռնարկություններն ունեն բոլիվիական բազմաթիվ ընկերություններ։

Քաղաքը նաև Լատինական Ամերիկայի մշակութային կարևոր կենտրոն է, որտեղ պահպանվել են գաղութային ժամանակաշրջանի մի շարք նշանակալից պատմաճարտարապետական հուշարձաններ (Սան Ֆրանցիսկո եկեղեցին, Խաղաղության տիրուհու բազիլիկ տաճարը, մետրոպոլիսային տաճարը, Plaza Murillo-ն, Jaén փողոցը...): Լա Պասը համբավվել է նաև իր ինքնատիպ շուկաներով, որոնցից մեկն էլ Վհուկների շուկան է, ինչպես նաև՝ գիշերային եռուն կյանքով ու ճոպանուղային ցանցով, որ ամենալայնն է աշխարհում։ 2015 թվականի մայիսին Լա Պասը, Դոհայի, Վիգանի, Դուրբանի, Հավանայի , Բեյրութի ու Կուալա Լումպուրի հետ մեկտեղ, պաշտոնապես ճանաչվել է աշխարհի յոթ նոր հրաշք քաղաքներից մեկըD: 2015 թվականին Globalization and World Cities Research Network (GaWC)-ը Լա Պասն ընդգրկել է աշխարհի գլոբալ քաղաքների ցանկում՝ համարելով "Gamma" տիպի քաղաք ։

Photographies by:
Roderick Peel - CC BY-SA 4.0
Roderick Peel - CC BY-SA 4.0
Caleidoscopic - CC BY-SA 4.0
Statistics: Position
3205
Statistics: Rank
114441

Ավելացնել նոր մեկնաբանություն

CAPTCHA
Security
649825713Click/tap this sequence: 5211
Esta pregunta es para comprobar si usted es un visitante humano y prevenir envíos de spam automatizado.

Google street view

Videos

Where can you sleep near Լա Պաս ?

Booking.com

What can you do near Լա Պաս ?

9.007.348 visits in total, 407.503 Points of interest, 405 Destinations, 1.117 visits today.