الصويرة

( Էս Սուվեյրա )

Էս-Սուվեյրա (արաբ․՝ ‎‎الصويرة) կամ Էսաուիրա, նախկինում Մոգադոր, նավահանգստային քաղաք է Մարոկկոյի՝ Ատլանտյան ափին, Ագադիրից 170 կմ հյուսիս և Մարաքեշից 170 կմ արևմուտք։ Քաղաքին է պատկանում ոչ մեծ Մոգադոր կղզին, որի անվամբ էր կոչվում քաղաքը, մինչ Մարոկկոյի անկախության ճանաչումը։ «Մոգադոր» անվանումը ենթադրաբար ունի պորտուգալական ծագում։ Էս-Սուվեյրա անվանումը, որն առավել հստակորեն փոխանցում է արաբերենի ձևաբանական առանձնահատկությունները, պահպանվել է միայն ռուսերենում։ Մնացյալ լեզուներում տեղական բարբառային արտասանությամբ հնչում է «Էսաուիրա»։

Քաղաքի կենտրոնը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտների կազմում։

Պատմություն

Ձկնորսության նավահանգիստը հայտնի էր փյունիկեցիներին դեռևս մ.թ.ա. 7-րդ դարում, իսկ ավելի ուշ նաև հռոմեացիներին։ Աստիճանաբար նավահանգիստը դարձավ ոչ միայն ծովային առևտրի կետ, այլև քարավաններին ուղղորդող կայան, իսկ ժամանակ առ ժամանակ` նաև ապաստարան ծովահենների համար։ 1506 թվականին պորտուգալացիները սկսեցին ամրապնդել քաղաքը։ Սաադիտների դինաստիայից Մուլայ Աբդելմալեկի օրոք 1628 թ-ին շարունակվում էր ամրությունների շինարարությունը։ 1765 թվականին Ալաուիթների դինաստիայից Մուհամմեդ 3-րդ Բեն Աբդալլահը որոշեց Մոգադորը դարձնել Մարոկկոյի խոշորագույն նավահանգիստը։ Պլանավորման աշխատանքները հանձնարարվեցին ֆրանսիացի բանտարկյալներին։

Հետագա դարերում քաղաքն ամրապնդեց կարևոր առևտրային կետի կարգավիճակը մինչ 1893 թվականին ֆրանսիական զորքերի կողմից Տիմբուկտու քաղաքի գրավումը։ Կապված դրա հետ` բազմաթիվ առևտրային ճանապարհներ փակվեցին, և Մոգադարը կորցրեց իր երբեմնի նշանակությունը։ 1960-1970-ական թվականներին քաղաքը վերածվեց հիպիների Մեքքայի։

Այս պահին Էս-Սուվեյրան Մարոկկոյի խոշոր քաղաքների բնակիչների և եվրոպացիների համար սիրելի վայր է։ Քաղաքում զարգացած է սննդի և կաշվի արդյունաբերությունը։

Photographies by:
Ibrahim raji - CC BY-SA 3.0
Statistics: Position
1010
Statistics: Rank
111155

Ավելացնել նոր մեկնաբանություն

Esta pregunta es para comprobar si usted es un visitante humano y prevenir envíos de spam automatizado.

Security
394672851Click/tap this sequence: 2847

Google street view

Where can you sleep near Էս Սուվեյրա ?

Booking.com
489.975 visits in total, 9.198 Points of interest, 404 Destinations, 24 visits today.