Efes

( Եփեսոս )

Եփեսոս (լատ.՝ Ephesus, հուն․՝ Ἔφεσος, թուրքերեն՝ Efes), Փոքր Ասիայի արևմտյան ափին, Զմյուռնիայից հարավ գտնվող հին քաղաք (ժամանակակից Թուրքիայի տարածք)։ Ներկայումս Եփեսոսի հնագիտական գոտին 10 կմ²-ից ավել է, տեղակայված է Սելչուկ քաղաքի մոտակայքում։ Սելչուկի թանգարանում են ցուցադրվում Եփեսոսի հնագիտական հետազոտությունների արդյունքում հավաքված գտածոները։

Քաղաքը հիմնադրվել է Էգեյան ծովի ափին, այն նավահանգստային առևտրային քաղաք էր։

Եփեսոսը հռչակված էր պտղաբերության աստվածուհու պաշտամունքով, որին հելլենիստական դարաշրջանից սկսեցին նույնացնել Արտեմիսի հետ։ Քաղաքում կառուցված Արտեմիսի տաճարը համարվում էր աշխարհի յոթ հրաշալիքներից մեկը։

Քաղաքի բնակչության թիվը մ.թ. I դարում հասնում էր 200,000-ի, ինչը դարձրեց այն Հռոմեական կայսրության նշանակությամբ և չափերով երկրորդ քաղաքը Հռոմից հետո։ Քաղաքը սկզբնական քրիստոնեության գլխավոր կենտրոններից մեկն էր. Եփեսոսի քրիստոնեական համայնքին է ուղղված...Կարդալ ավելին

Եփեսոս (լատ.՝ Ephesus, հուն․՝ Ἔφεσος, թուրքերեն՝ Efes), Փոքր Ասիայի արևմտյան ափին, Զմյուռնիայից հարավ գտնվող հին քաղաք (ժամանակակից Թուրքիայի տարածք)։ Ներկայումս Եփեսոսի հնագիտական գոտին 10 կմ²-ից ավել է, տեղակայված է Սելչուկ քաղաքի մոտակայքում։ Սելչուկի թանգարանում են ցուցադրվում Եփեսոսի հնագիտական հետազոտությունների արդյունքում հավաքված գտածոները։

Քաղաքը հիմնադրվել է Էգեյան ծովի ափին, այն նավահանգստային առևտրային քաղաք էր։

Եփեսոսը հռչակված էր պտղաբերության աստվածուհու պաշտամունքով, որին հելլենիստական դարաշրջանից սկսեցին նույնացնել Արտեմիսի հետ։ Քաղաքում կառուցված Արտեմիսի տաճարը համարվում էր աշխարհի յոթ հրաշալիքներից մեկը։

Քաղաքի բնակչության թիվը մ.թ. I դարում հասնում էր 200,000-ի, ինչը դարձրեց այն Հռոմեական կայսրության նշանակությամբ և չափերով երկրորդ քաղաքը Հռոմից հետո։ Քաղաքը սկզբնական քրիստոնեության գլխավոր կենտրոններից մեկն էր. Եփեսոսի քրիստոնեական համայնքին է ուղղված Պողոս առաքյալի նամակներից մեկը, որն ընդգրկված է Նոր Կտակարանյան կանոնում։

Մ.թ. 6-7 դդ. Եփեսոսի բնակչությունը սկսեց արագ նվազել, ինչը պայմանավորված էր ծովի նահանջի հետևանքով քաղաքի նշանակության անկմամբ։ Թուրք սելջուկների կողմից 1071-1100 թթ. տարածքի նվաճման պահին Եփեսոսի տեղում գյուղ էր գտնվում։

Եփեսոսի հնագիտական պեղումները սկսվել են 1869 թ. անգլիացի գիտնականների կողմից և շարունակվում են ընդմիջումներով առ այսօր։

Photographies by:
Statistics: Position
311
Statistics: Rank
379797

Ավելացնել նոր մեկնաբանություն

CAPTCHA
Security
495832671Click/tap this sequence: 5918
Esta pregunta es para comprobar si usted es un visitante humano y prevenir envíos de spam automatizado.

Google street view

Where can you sleep near Եփեսոս ?

Booking.com

What can you do near Եփեսոս ?

8.718.799 visits in total, 407.503 Points of interest, 405 Destinations, 4.937 visits today.