Ալաչաթը (հաճախ անվանում են նաև Ալաչաթի, թուրքերեն՝ Alaçatı, հուն․՝ Αλάτσατα), քաղաք Թուրքիայի ծայր արևմուտքում` Իզմիրի մարզում։ Քաղաքը գտնվում է Չեշմեի մոտակայքում` Էգեյան ծովի ափին։ Ալաչաթըի մոտակայքում կան մի շարք աղի լճեր։ Քաղաքը բավականին հայտնի հանգստավայր է ոչ միայն Թուրքիայում, այլ նաև Եվրոպայում և Մերձավոր Արևելքում։ Տարեկան շուրջ մեկ միլիոն մարդ է այցելում Ալաչաթը։

Ալաչաթըի տարածքը Օսմանյան կայսրության տարածքի մեջ ներառվել է XIV դարում։

Մինչ 1922 թվականը հիմնականում քաղաքը հունաբնակ էր։ 1922 թվականի սեպտեմբերին Զմյուռնիայի կոտորածից հետո քաղաքից փախած հույն բնակչությունը Կրետե կզու Իռակլիոն քաղաքում հիմնեցին Նոր (Նեա) Ալաչատի թաղամասը։

Ներկայումս Ալաչաթըն հիմնականում հայտնի է վինդսերֆինգով և ծովային զբոսաշրջությամբ։ Ջրի հարթությունը, ծանծաղությունը և միալար քամին այն դարձնում են հետաքրքրաշարժ, ինչպես նոր, այնպես էլ փորձառու սերֆերների համար։

Ալաչաթըում հիմնականում տնե...Կարդալ ավելին

Ալաչաթըում հիմնականում տները քարից են։ Փողոցները նույնպես քարեպատ են և նեղ։ Ալաչաթըի կենտրոնում կան մի շարք տներ, որոնք ունեն շուրջ 100 տարվա պատմություն։ 2005 թվականին քաղաքի կենտրոնական հատվածը հայտարարվել է պետության կողմից պահպանվող տարածք։

Photographies by:
CherryX - CC BY-SA 3.0
Bir_Ege_Hikayesi © - CC BY 3.0
Bir_Ege_Hikayesi © - CC BY 3.0
Statistics: Position
8288
Statistics: Rank
31651

Ավելացնել նոր մեկնաբանություն

CAPTCHA
Security
852736419Click/tap this sequence: 8646
Esta pregunta es para comprobar si usted es un visitante humano y prevenir envíos de spam automatizado.

Google street view

Where can you sleep near Ալաչաթը ?

Booking.com
9.001.655 visits in total, 407.503 Points of interest, 405 Destinations, 4.137 visits today.