Context of Սենյա

Սենյա (նորվ.՝ Senja), Նորվեգիայի` մեծությամբ երկրորդ կղզին (չհաշված Սվալբարդ կղզեխումբը)։ Գտնվում է Թրոմս ֆյուլքեի ափագծի գրեթե մեջտեղում։ Կղզուց քիչ հեռու գտնվում է Ֆինսնես քաղաքը, որի հետ կապված է Հիսունդի կամրջով։ Սենյայում են գտնվում Օնդերալեն ազգային պարկը, ձկնորսական մի քանի համայնքներ, ինչպես նաև աշխարհում ամենամեծ` Սենյայի տրոլը (Senja Trollet):

Սենյայի արևմտյան ափը, որը ողողվում է բաց ծովով, շրջապատված է խրոխտ լեռներով, որոնք սկսվում են հենց ջրից։ Որտեղ կան ցածրադիր վայրեր, ամենուր ձկնորսական գյուղեր են։ Կղզու արևելյան մասը պատված է անտառներով։ Շատ են գյուղատնտեսկան նշանակության հողերն ու սաղմոնաձկներով հարուստ գետերը։

Կղզու տարածքը բաժանված է Լենվիք, Բերգ, Տորսկեն և Թրանյոյ կոմունաների միջև։

2008 թվականի հունվարի 1-ի տվյալներով կղզու բնակչությունը կազմում է 7.782 մարդ։

Սենյան բնության համար հաճախ անվանում են «փոքր Նորվեգիա»։ Կղզին զբոսաշրջիկներին լավ հայտնի է իր բնությամբ և տեսարժան վայրերով։

Where can you sleep near Սենյա ?

Booking.com
489.353 visits in total, 9.196 Points of interest, 404 Destinations, 180 visits today.