Սիկհականություն
Սիկհականություն (ա.-փենջ.` ਸਿੱਖੀ , «Սիկհիյ», «հետևորդ»), սիկհերի միաստվածական կրոն, հիմնված Փենջաբում՝ Հնդաստանի հյուսիս-արևելյան մասում, Նանկու Գուրույի կողմից 15-րդ դարի վերջին։ Հանդիսանում է աշխարհի 10 ամենատարածված կրոններից ամենաերիտասարդը։ 1991 թվականին սիկհականության հետևորդ էր հանդիսանում մոտ 16,2 միլիոն մարդ, իսկ այժմ սիկհականության հետևորդների քանակը մոտ 22 միլիոն է, որից 14 միլիոնն ապրում է հնդկական Փենջաբ և Հարյանա նահանգներում։ Հանդիսանում է աշխարհում հետևորդների թվով 9-րդ կրոնը։
Սուրբ գիր հանդիսանում է «Գուրու գրանթ սահիբ» գիրքը։