Operahuset i Oslo

( Օսլոյի օպերային թատրոն )

Օսլոյի օպերային թատրոն (նորվ.՝ Operahuset), ազգային օպերային թատրոն Օսլոյի կենտրոնում՝ Բյորվիկայում: Ղեկավարվում է Նորվեգիայի հանրային շինարարության և գույքի տնօրինության կողմից: Զբաղեցնում է 38500 մ2 տարածք, ունի 1100 սենյակ, հիմնական լսարանը տեղավորում է 1364 մարդ, մյուս երկու կատարողական տարածքները՝ 200 և 400 մարդ: Գլխավոր բեմն ունի 16 մետր լայնություն, 40 մետր խորություն: Շենքի արտաքին անկյունային հատվածը պատված է իտալական մարմարով և սպիտակ գրանիտով: 1300 թվականին Նիդարոսի տաճարի կառուցումից հետո Նորվեգիայի ամենամեծ մշակութային կառույցն է:

Պատմություն
 
Օսլոյի օպերային թատրոնի արտաքին տեսքը

1999 թվականին, երկար բանակցություններից հետո, Նորվեգիայի օրենսդիրը որոշեց Օսլոյում կառուցել նոր օպերային թատրոն: Նախագծի մրցույթի համար ստացված 350 դիմումներից ընդունվել է Սնոհետա (Snøhetta) կազմակերպության նախագիծը: Շինարարությունն սկսվել է 2003 թվականին, ավարտվել է 2007 թվականին, բացումը տեղի է ունեցել 2008 թվականի ապրիլի 12-ին, որին մասնակցել են Նորվեգիայի արքա Հարալդ V-ը, Մարգարիտ թագուհի II-ը, Ֆինլանդիայի նախագահ Տարյա Հալոնենը և այլ առաջնորդներ[1]:

2008 թվականի Բարսելոնայի ճարտարապետական համաշխարհային փառատոնում օպերային թատրոնը արժանացել է մշակութային մրցանակի[2], 2009 թվականին՝ Ժամանակակից ճարտարապետության Եվրամիության մրցանակի:

Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ operaen անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում: «Oslo Opera House wins international award»։ Vårt Land (The Norway Post)։ հոկտեմբերի 25, 2008։ Վերցված է 2008-10-25 
Photographies by:
Rafał Konieczny - CC BY-SA 4.0
Statistics: Position
2140
Statistics: Rank
59218

Ավելացնել նոր մեկնաբանություն

Esta pregunta es para comprobar si usted es un visitante humano y prevenir envíos de spam automatizado.

Security
712498356Click/tap this sequence: 3777

Google street view

Where can you sleep near Օսլոյի օպերային թատրոն ?

Booking.com
489.985 visits in total, 9.198 Points of interest, 404 Destinations, 34 visits today.