Միացյալ Թագավորություն

Diliff - CC BY-SA 3.0 cmglee - CC BY-SA 4.0 Tim Lewy - Attribution Ryan Lackey from San Francisco, CA, US - CC BY 2.0 Gary Campbell-Hall from Edinburgh, UK - CC BY 2.0 Bewahrerderwerte - CC BY-SA 4.0 Adrian Pingstone - Public domain No machine-readable author provided. Ulayiti assumed (based on copyright claims). - CC BY-SA 3.0 Callmecheez - Public domain George Boyce from Monmouth, UK - CC BY 2.0 Colin - CC BY-SA 4.0 Peter Trimming from Croydon, England - CC BY 2.0 alex jane from london, uk - CC BY-SA 2.0 Jean Preudhomme - Public domain Eugene Birchall - CC BY-SA 2.0 Christian Richardt - CC BY-SA 3.0 Jordan 1972 (talk) - Public domain Ewan Munro from London, UK - CC BY-SA 2.0 Grovel at English Wikipedia - CC BY 3.0 Adam Cuerden - Public domain - Public domain jedyooo - Public domain Diliff - CC BY-SA 3.0 Lars Plougmann - CC BY-SA 2.0 JohnArmagh - Public domain Jasper van der Meij jaspervandermeij - CC0 AnonymousUnknown author - Public domain dun_deagh - CC BY-SA 2.0 Guillaume.R-B. - CC BY-SA 4.0 Malvara - CC BY-SA 4.0 JohnArmagh - Public domain Dave Farrance - CC BY-SA 3.0 Christian Richardt - CC BY-SA 3.0 User:Mikegr - CC BY-SA 3.0 Diliff - CC BY-SA 3.0 Guillaume.R-B. - CC BY-SA 4.0 Stefan Krause, Germany - CC BY-SA 3.0 Andrewmckie - CC BY-SA 4.0 Melissa Highton - CC BY-SA 4.0 Wei-Te Wong from Taipei City, Taiwan, Republic of China - CC BY-SA 2.0 Rosser1954 - CC BY-SA 4.0 John Tomlinson - CC BY-SA 2.0 Stefan Krause, Germany - CC BY-SA 3.0 Superbmust - CC BY-SA 3.0 Binky1986 - CC BY-SA 4.0 No images

Context of Միացյալ Թագավորություն

Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն (անգլ.՝ The United Kingdom of Great Britain and Northern Ireland), ինքնիշխան պետություն Հյուսիսային Եվրոպայում։ Կարճ կոչվում է Միացյալ Թագավորություն (անգլ.՝ United Kingdom), սկսած 1706 թվականից՝ Մեծ Բրիտանիա (անգլ.՝ Great Britain)։ Միացյալ Թագավորությունը ներառում է Մեծ Բրիտանիա կղզին, որի վրա գտնվում են Անգլիան, Շոտլանդիան և Ուելսը, և Մեծ Բրիտանիա կղզու արևմտյան հարևանի՝ Իռլանդիա կղզու հյուսիս-արևելքը և բազմաթիվ փոքրիկ կղզիներ։

Հյուսիսային Իռլանդիան Միացյալ Թագավորության միակ հատվածն է, որ սահմանակից է մեկ այլ ինքնիշխան՝ սուվերեն պետության՝ Իռլանդիայի հանրապետության հետ։ Միացյալ Թագավորությունը, բացի այս ցամաքային սահմանից, մյուս կողմերից շրջապատված է Ատլանտյան օվկիանոսով, Հյուսիսային ծովով, Անգլիական նեղուցով և Իռլանդական ծովով։

Միացյալ Թագավորությունը ունիտար պետություն է, որը գործում է սահմանադրական միապետություն ...Կարդալ ավելին

Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն (անգլ.՝ The United Kingdom of Great Britain and Northern Ireland), ինքնիշխան պետություն Հյուսիսային Եվրոպայում։ Կարճ կոչվում է Միացյալ Թագավորություն (անգլ.՝ United Kingdom), սկսած 1706 թվականից՝ Մեծ Բրիտանիա (անգլ.՝ Great Britain)։ Միացյալ Թագավորությունը ներառում է Մեծ Բրիտանիա կղզին, որի վրա գտնվում են Անգլիան, Շոտլանդիան և Ուելսը, և Մեծ Բրիտանիա կղզու արևմտյան հարևանի՝ Իռլանդիա կղզու հյուսիս-արևելքը և բազմաթիվ փոքրիկ կղզիներ։

Հյուսիսային Իռլանդիան Միացյալ Թագավորության միակ հատվածն է, որ սահմանակից է մեկ այլ ինքնիշխան՝ սուվերեն պետության՝ Իռլանդիայի հանրապետության հետ։ Միացյալ Թագավորությունը, բացի այս ցամաքային սահմանից, մյուս կողմերից շրջապատված է Ատլանտյան օվկիանոսով, Հյուսիսային ծովով, Անգլիական նեղուցով և Իռլանդական ծովով։

Միացյալ Թագավորությունը ունիտար պետություն է, որը գործում է սահմանադրական միապետություն և պառլամենտական համակարգ կառավարման համապատասխան։ Կառավարության նստավայրն է մայրաքաղաք Լոնդոնը։ Դա մի պետություն է իր սեփական իրավական համակարգով և բաղկացած է չորս երկրներից՝ Անգլիա, Հյուսիսային Իռլանդիա, Շոտլանդիա և Ուելս։ Վերջին երեք երկրներին տարբեր հզորության վարչական կառավարման իրավունք է տրված, ունենալով իրենց մայրաքաղաքները՝ Բելֆասթը, Էդինբուրգը և Կարդիֆը՝ համապատասխանաբար։ Միացյալ Թագավորության հետ միավորված են, բայց նրա կազմի մեջ չեն մտնում թագից կախյալ երեք տարածքները՝ Գերնսին, Ջերսին և Մեն կղզին։

Միացյալ Թագավորությունը ունի տասնչորս Բրիտանական օվկիանոսյան տարածքներ։ Սրանք Բրիտանական կայսրության մնացորդներն են, որն իր բարձրակետում՝ 1922 թվականին տարածքային առումով կազմում էր համարյա երկրագնդի մակերևույթի մեկ քառորդը և մարդկության պատմության մեջ ամենամեծ կայսրությունն էր։ Բրիտանական ազդեցությունը կարելի է նկատել մինչ օրս նրա նախկին տարածքների մեծ մասում՝ բազմաթիվ բնագավառներում՝ լեզվի, մշակույթի և օրենսդրական համակարգի։

Միացյալ Թագավորությունը զարգացած երկիր է. ՀՆԱ-ի ցուցանիշով աշխարհում յոթերորդն է և ութերորդն է իր գնողունակությամբ։ Այն 19-րդ դարում և 20-րդ դարի սկզբում աշխարհի ամենաարդյունաբերական երկիրն էր և ամենաազդեցիկը միջազգային հարաբերություններում։ Միացյալ Թագավորությունը շարունակում է մնալ գերտերություն և իր առաջատար ազդեցությունն ունի աշխարհի տնտեսության, մշակույթի, ռազմական, գիտական և քաղաքական բնագավառներում։ Այն միջուկային պետություն է և իր ռազմական ծախսերով աշխարհում չորրորդն է։

Միացյալ Թագավորությունը 1946 թվականի առաջին նստաշրջանից սկսած ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի անդամ է։ Այն 1973 թվականից Եվրոպական տնտեսական միության անդամ է։ Միացյալ Թագավորությունը Ազգերի Համագործակցության, Եվրախորհրդի, Մեծ յոթնյակի, Մեծ ութնյակի, ՆԱՏՕ-ի, Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության, Առևտրի Համաշխարհային Կազմակերպության անդամ է։ Եվրոպական միությունը պաշտոնապես լքել է 2020 թվականի հունվարի 31-ին։

More about Միացյալ Թագավորություն

Basic information
Population, Area & Driving side
  • Population 27368800
  • Տարածք 242495
  • Driving side left

Where can you sleep near Միացյալ Թագավորություն ?

Booking.com
8.840.796 visits in total, 407.503 Points of interest, 405 Destinations, 2.252 visits today.