Պատմություն
Դուոմոն կառուցվեց նախկինում այդ վայրում գտնվող Սանտա Ռեպառատա տաճարի փոխարեն, քանզի վերջինս արդեն հին էր, և չափերով չէր համապատասխանում զարգացող Ֆլորենցիային[1]։ Բացի այդ Ֆլորենցիան չէր ցանկանում հետ մնալ տոսականական տաճարային շինարարությամբ իր մրցակիցներ Սիենայից և Պիզայից։ Այսպիսով Սանտա Մարիա դել Ֆիորեն 1434 թվականին՝ շինարարության ավարտից հետո, դարձավ Եվրոպայի ամենամեծ և շքեղ տաճարը. նրանում կարող են տեղավորվել 30000 մարդ։
Տաճարը համարվում է Սավանառոլայի քարոզչության վայրերից մեկը, ինչպես նաև այնտեղ տեղի է ունեցել Լորենցո Մեդիչիի և նրա եղբայր Ջուլիանոյի վրա Սիսկտ IV պապի կողմից կազմակերպված մահափորձը։ Արդյունքում մահացավ Ջուլիանոն, իսկ Լորենցոյին հաջողվեց պատսպարվել տաճարի պահոցներից մեկում։
↑ Bartlett, 36–37; according to Bartlett, the people of Florence continued to call the cathedral by its former name for some time after reconstruction.Photographies by:
Zones
Statistics: Position
685
Statistics: Rank
311259
Ավելացնել նոր մեկնաբանություն