Context of Ամստերդամ

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ամստերդամ (այլ կիրառումներ)

Ամստերդամ (հոլ.՝ Amsterdam [ˌɑmstərˈdɑm]), Նիդերլանդների մայրաքաղաքն ու խոշորագույն քաղաքը։ Թագավորության մայրաքաղաքն է 1814 թվականից։ Տեղակայված է Հյուսիսային Հոլանդիա մարզում, Ամստել և Էյ գետերի գետաբերանում։ Ամստերդամը Նորդզե ջրանցքով միանում է Հյուսիսային ծովին։

Վարչականորեն մտնում է Ամստերդամ համայնքի մեջ։

2012 թվականի հունվարի 1-ի դրությամբ՝ Ամստերդամ համայնքի բնակչության թիվը կազմել է 801 847 մարդ, արվարձանների (քաղաքային շրջան) հետ միասին՝ 2,3 միլիոն բնակիչ։ Ամստերդամը Ռանստադ ագլոմերացիայի մասն է, որը Եվրոպայում մեծությամբ 6-րդն է։

Քաղաքի անվանումը ծագում է երկու բառից՝ «Ամստել», գետի անունը և «դամ» ― «դամբա»։ 12-րդ դարում սա մի փոքրիկ ձկնորսական գյուղ էր, սակայն Նիդերլանդների Ոսկեդարյան ժամանակաշրջանում Ամստերդամը դարձավ աշխարհի կարևորագույն նավահանգիստներից և խոշորագույն առևտրային կենտր...Կարդալ ավելին

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ամստերդամ (այլ կիրառումներ)

Ամստերդամ (հոլ.՝ Amsterdam [ˌɑmstərˈdɑm]), Նիդերլանդների մայրաքաղաքն ու խոշորագույն քաղաքը։ Թագավորության մայրաքաղաքն է 1814 թվականից։ Տեղակայված է Հյուսիսային Հոլանդիա մարզում, Ամստել և Էյ գետերի գետաբերանում։ Ամստերդամը Նորդզե ջրանցքով միանում է Հյուսիսային ծովին։

Վարչականորեն մտնում է Ամստերդամ համայնքի մեջ։

2012 թվականի հունվարի 1-ի դրությամբ՝ Ամստերդամ համայնքի բնակչության թիվը կազմել է 801 847 մարդ, արվարձանների (քաղաքային շրջան) հետ միասին՝ 2,3 միլիոն բնակիչ։ Ամստերդամը Ռանստադ ագլոմերացիայի մասն է, որը Եվրոպայում մեծությամբ 6-րդն է։

Քաղաքի անվանումը ծագում է երկու բառից՝ «Ամստել», գետի անունը և «դամ» ― «դամբա»։ 12-րդ դարում սա մի փոքրիկ ձկնորսական գյուղ էր, սակայն Նիդերլանդների Ոսկեդարյան ժամանակաշրջանում Ամստերդամը դարձավ աշխարհի կարևորագույն նավահանգիստներից և խոշորագույն առևտրային կենտրոններից մեկը։

Քաղաքը զանազան մշակույթների կենտրոնացման վայր է․ 2009 թվականի ապրիլին այստեղ էին ապրում շուրջ 177 ազգությունների ներկայացուցիչներ։

Ամստերդամը Նիդերլանդների նաև ֆինանսական և մշակութային մայրաքաղաքն է։ Այստեղ են գտնվում 500 համաշխարհային խոշորագույն ընկերություններից 7-ի շտաբակայանը, օրինակ՝ Philips և ING Groep։ Քաղաքի կենտրոնում է տեղակայված աշխարհի ամենահին ֆոնդային բորսան։

Ամստերդամում է Գրինփիսի գլխավոր գրասենյակը։

Ամստերդամի տեսարժան վայրերը՝ Ռեյկմյուզեումը, Վինսենթ վան Գոգի և Քաղաքային թանգարանները, Էրմիտաժը, Կարմիր լապտերների թաղամասը ամեն տարի գրավում են մոտավորապես 4.2 միլիոն զբոսաշրջիկների։

Where can you sleep near Ամստերդամ ?

Booking.com
487.389 visits in total, 9.187 Points of interest, 404 Destinations, 15 visits today.