Amsterdam

( Ամստերդամ )
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ամստերդամ (այլ կիրառումներ)

Ամստերդամ (հոլ.՝ Amsterdam [ˌɑmstərˈdɑm]), Նիդերլանդների մայրաքաղաքն ու խոշորագույն քաղաքը։ Թագավորության մայրաքաղաքն է 1814 թվականից։ Տեղակայված է Հյուսիսային Հոլանդիա մարզում, Ամստել և Էյ գետերի գետաբերանում։ Ամստերդամը Նորդզե ջրանցքով միանում է Հյուսիսային ծովին։

Վարչականորեն մտնում է Ամստերդամ համայնքի մեջ։

2012 թվականի հունվարի 1-ի դրությամբ՝ Ամստերդամ համայնքի բնակչության թիվը կազմել է 801 847 մարդ, արվարձանների (քաղաքային շրջան) հետ միասին՝ 2,3 միլիոն բնակիչ։ Ամստերդամը Ռանստադ ագլոմերացիայի մասն է, որը Եվրոպայում մեծությամբ 6-րդն է։

Քաղաքի անվանումը ծագում է երկու բառից՝ «Ամստել», գետի անունը և «դամ» ― «դամբա»։ 12-րդ դարում սա մի փոքրիկ ձկնորսական գյուղ էր, սակայն Նիդերլանդների Ոսկեդարյան ժամանակաշրջանում Ամստերդամը դարձավ աշխարհի կարևորագույն նավահանգիստներից և խոշորագույն առևտրային կենտր...Կարդալ ավելին

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ամստերդամ (այլ կիրառումներ)

Ամստերդամ (հոլ.՝ Amsterdam [ˌɑmstərˈdɑm]), Նիդերլանդների մայրաքաղաքն ու խոշորագույն քաղաքը։ Թագավորության մայրաքաղաքն է 1814 թվականից։ Տեղակայված է Հյուսիսային Հոլանդիա մարզում, Ամստել և Էյ գետերի գետաբերանում։ Ամստերդամը Նորդզե ջրանցքով միանում է Հյուսիսային ծովին։

Վարչականորեն մտնում է Ամստերդամ համայնքի մեջ։

2012 թվականի հունվարի 1-ի դրությամբ՝ Ամստերդամ համայնքի բնակչության թիվը կազմել է 801 847 մարդ, արվարձանների (քաղաքային շրջան) հետ միասին՝ 2,3 միլիոն բնակիչ։ Ամստերդամը Ռանստադ ագլոմերացիայի մասն է, որը Եվրոպայում մեծությամբ 6-րդն է։

Քաղաքի անվանումը ծագում է երկու բառից՝ «Ամստել», գետի անունը և «դամ» ― «դամբա»։ 12-րդ դարում սա մի փոքրիկ ձկնորսական գյուղ էր, սակայն Նիդերլանդների Ոսկեդարյան ժամանակաշրջանում Ամստերդամը դարձավ աշխարհի կարևորագույն նավահանգիստներից և խոշորագույն առևտրային կենտրոններից մեկը։

Քաղաքը զանազան մշակույթների կենտրոնացման վայր է․ 2009 թվականի ապրիլին այստեղ էին ապրում շուրջ 177 ազգությունների ներկայացուցիչներ։

Ամստերդամը Նիդերլանդների նաև ֆինանսական և մշակութային մայրաքաղաքն է։ Այստեղ են գտնվում 500 համաշխարհային խոշորագույն ընկերություններից 7-ի շտաբակայանը, օրինակ՝ Philips և ING Groep։ Քաղաքի կենտրոնում է տեղակայված աշխարհի ամենահին ֆոնդային բորսան։

Ամստերդամում է Գրինփիսի գլխավոր գրասենյակը։

Ամստերդամի տեսարժան վայրերը՝ Ռեյկմյուզեումը, Վինսենթ վան Գոգի և Քաղաքային թանգարանները, Էրմիտաժը, Կարմիր լապտերների թաղամասը ամեն տարի գրավում են մոտավորապես 4.2 միլիոն զբոսաշրջիկների։

Պատմություն

Առաջին անգամ հիշատակվել է 1275 թվականին։ Անվանումն առաջացել է Ամստել գետի անունից և հոլանդերեն damm՝ «ամբարտակ» բառից, այսինքն՝ «Ամստելի ամբարտակ»[1]։

Ամստերդամի դրոշի և զինանշանի վրա պատկերված Սուրբ Անդրեասի երեք խաչերը նշանակում են խիզախություն, կամք և սրտացավություն։ Ժողովրդական ավանդույթի համաձայն դրանք կապվում են քաղաքի երեք սպառնալիքների հետ, որոնք են ջուրը, կրակը և համաճարակները։ Զինանշանի վրա գրված կարգախոսն է՝ Heldhaftig, Vastberaden, Barmhartig («Քաջարի, Վճռական, Կարեկցող»), որը 1947 թ. քաղաքին նվիրել է Վիլհելմինա II-ը՝ Երկրորդ համաշխարհային պատերազմում ցուցաբերած խիզախության համար։ Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987)։ Աշխարհագրական անունների բառարան։ Երևան: «Լույս»։ էջ 24 
Photographies by:
Statistics: Position
2100
Statistics: Rank
59218

Ավելացնել նոր մեկնաբանություն

Esta pregunta es para comprobar si usted es un visitante humano y prevenir envíos de spam automatizado.

Security
271896453Click/tap this sequence: 4178

Google street view

Where can you sleep near Ամստերդամ ?

Booking.com
489.961 visits in total, 9.198 Points of interest, 404 Destinations, 10 visits today.