Ալպեր

Snowdog - Public domain Whgler - CC BY-SA 3.0 Christian David - CC BY-SA 4.0 Ricartation - CC BY-SA 4.0 NielsB at Dutch Wikipedia - CC BY-SA 3.0 - Public domain Maurice - CC BY 2.0 Lars Haefner - CC BY-SA 3.0 Capricorn4049 - CC BY-SA 4.0 NielsB at Dutch Wikipedia - CC BY-SA 3.0 *christopher* from San Francisco, USA - CC BY 2.0 Julian Peter - CC BY 2.0 chris Albrecht - CC BY 2.0 Anthere - CC BY-SA 3.0 Julius Silver - CC BY-SA 4.0 Julius_Silver - CC0 Il sottoscritto - Public domain Fausto Zambra - CC BY-SA 4.0 Nikolai Karaneschev - CC BY 3.0 Jiuguang Wang - CC BY-SA 3.0 Barbara71pit - CC BY-SA 4.0 St9191 - CC BY-SA 3.0 Inzeller Touristik GmbH - CC BY-SA 4.0 Kraftwerke Oberhasli AG - CC BY-SA 3.0 de Michael Meding 74 - CC BY-SA 2.5 sanil - CC0 P. Calcidese–Fondazione C. Fillietroz, ONLUS/ESO - CC BY 4.0 alexmodesto73 - CC BY-SA 4.0 Daniel Case - CC BY-SA 3.0 Rino Porrovecchio from Palermo, Italy - CC BY-SA 2.0 Sonia brtzz - CC BY-SA 4.0 qwesy qwesy - CC BY 3.0 Julius_Silver - CC0 Wikifrédéric - CC BY-SA 3.0 Xocolatl (talk) 22:07, 23 July 2016 (UTC) - CC BY-SA 4.0 Original uploader was Fotogian at it.wikipedia - CC BY-SA 3.0 Andreas Faessler - CC BY-SA 3.0 Fausto Zambra - CC BY-SA 4.0 upload by Adrian Michael - CC BY 2.5 Clément Bucco-Lechat - CC BY-SA 3.0 FkMohr, Fotografin Supakon Mohr - CC BY-SA 3.0 de Earth777 - CC BY-SA 4.0 Erik from Laagri, Estonia - CC BY 2.0 Paebi - CC BY-SA 4.0 NielsB at Dutch Wikipedia - CC BY-SA 3.0 Bernibaer - CC BY-SA 3.0 MHM55 - CC BY-SA 3.0 Daniele Bonaldo - CC BY-SA 4.0 Original: Valenic; derivative work: Zacharie Grossen - CC BY-SA 4.0 NielsB at Dutch Wikipedia - CC BY-SA 3.0 No images

Context of Ալպեր

Ալպեր կամ Ալպյան լեռներ (գերմ.՝ Alpen, իտալ.՝ Alpi, ֆր.՝ Alpes, հունարեն՝ Αλπεις, սլովեն.՝ Alpe), կելտական alp բառից, որը նշանակում է «բարձր լեռ», Եվրոպայի ամենաբարձր լեռնաշղթան է։

Ալպերը ուռուցիկ աղեղի նման ձգվում է դեպի հյուսիս-արևմուտք 1200 կմ։ Լեռներն ունեն սուր, ատամնաձև գագաթներ, որոնք ծածկված են հավերժական ձյունով։

Ատլանտյան օվկիանոսից փչող քամիներն առատ տեղումներ են բերում, ձմռանը լեռներում առատ ձյուն է գալիս։ Լեռներից, վիթխարի սառցային գետերի նման, դանդաղորեն դեպի ներքև են սահում սառցադաշտերը։ Նրանցից սկիզբ են առնում մի շարք վտակներ, որոնք աստիճանաբար դառնում են ջրառատ, արագահոս և սահանքավոր գետեր (Վերին Հռենոս, Ռոն և այլն)։ Լեռնային գետերն օգտագործվում են ջրաէլեկտրակայաններ կառուցելու համար։

Ալպերի արևմտյան մասում գտնվում է Մոնբլանը («Սպիտակ լեռ», 4810 մ)` Եվրոպայի ամենաբարձր լեռնագագաթը։

Չնայած այդպիսի բ...Կարդալ ավելին

Չնայած այդպիսի բարձրությանը` Ալպերը դժվարանցանելի չէ։ Այն կտրտված է խոր հովիտներով` ինչպես լայնությամբ, այնպես էլ երկարությամբ։ Լեռների միջով փորված թունելներով անցնում են երկաթուղիներ։ Ալպերի շրջանի բնակչությունը բավականին խիտ է։ Վաղ ժամանակներից ի վեր ալպյան լեռնանցքներով են անցնում առևտրական ճանապարհները Միջերկրական ծովից դեպի Կենտրոնական Եվրոպա։ Այդ ճանապարհներին, գետահովիտներում և լճերի մոտերքում, առաջացել են հնադարյան քաղաքներ։ Լեռնային փարթամ մարգագետիններում զարգացած է կաթնատու անասնապահությունը։ Ալպերը հարուստ չէ օգտակար հանածոներով (ծայր հարավ-արևմուտքում կան բոքսիտներ, արևելքում՝ մի քանի մետաղների հանքեր)։ Ալպերը մտնում է 8 երկրի կազմության մեջ. փակագծերում ներկայացված են Ալպերի տոկոսը տվյալ պետության ընդհանուր տարածքից. Լիխտենշտայն (100%), Մոնակո (100%), Ավստրիա (65%), Շվեյցարիա (60%), Սլովենիա (40%), Իտալիա (17%), Ֆրանսիա (7%), Գերմանիա (3%)։

Where can you sleep near Ալպեր ?

Booking.com
8.839.509 visits in total, 407.503 Points of interest, 405 Destinations, 965 visits today.