Context of Շվարցվալդ

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Շվարցվալդ (այլ կիրառումներ)

Շվարցվալդ (գերմ.՝ Schwarzwald - բառացի՝ սև անտառ), լեռնազանգված Գերմանիայի հարավ-արևմուտքում։

Երկարությունը 160 կմ է, լայնությունը՝ 35-60 կմ, բարձրությունը՝ մինչև 1493 մ (Ֆելդբերգ լեռ)։ Կազմված է գնեյսներից, գրանիտներից, ավազաքարերից։ Զառիթափ իջնում է դեպի Վերինհռենոսյան դաշտավայրը։ Գագաթները հարթ են և գմբեթաձև, լանջերը՝ խորը կտրտված գետերով։ Մինչև 800 մ բարձրությունները ծածկված են կաղնու և հաճարենու, ավելի բարձր՝ եղևնու անտառներով։

Կան ուրանի հանքավայրեր (Վիտիխեն), հանքային աղբյուրներ, առողջարաններ (Բադեն-Բադեն, Բադենվայլեր)։

Where can you sleep near Շվարցվալդ ?

Booking.com
487.391 visits in total, 9.187 Points of interest, 404 Destinations, 17 visits today.