Çatalhöyük

( Չաթալ Հույուք )

Չաթալ Հույուք թուրքերեն՝ Çatalhöyük, մեր թվարկությունից առաջ 7-րդ հազարամյակի նեոլիթյան խոշոր բնակավայր Առաջավոր Ասիայում (այժմ՝ Թուրքիայի Քոնյա քաղաքից մոտ 54 կմ հարավ-արևելք, Քյուչուքքյոյ գյուղից մոտ 1,5 կմ հարավ)։

Պեղվել է 1961-1963 թթ.՝ անգլիացի հնագետ Ջեյմս Մելլարտի ղեկավարությամբ։ Չաթալ Հույուքը բաղկացած է մշակութային մնացորդներից արհեստականորեն առաջացած երկու բլրից, որոնք միմյանցից բաժանվում են Չարշամբա գետի նախկին հունով։ Արևելյան բլուրը, որն ունի մոտ 13 հա մակերես, բազմաշերտ, օվալաձև (450 մ և 275 մ տրամագծերով) բնակավայր է՝ 17,5 մ առավելագույն բարձրությամբ։ Արևելյան բլուրը շրջանաձև (մոտ 400 մ տրամագծով), 7,5 մ բարձրությամբ, պղնձաքարային դարի բնակավայր է։ Պեղումները հիմնականում կատարվել են արևելյան բլրում, որի նեոլիթյան շերտերի հաստությունը ավելի քան 19 մ է։ Շուրջ 4000 մ2 տարածքում պեղված հաջորդական 12 շինարարական շերտերից յուրաքանչյուրն առանձին բնակավայր է (գոյատևել են 7-9-րդ դարերում)։ Հում աղյուսից կառուցված տները բա...Կարդալ ավելին

Չաթալ Հույուք թուրքերեն՝ Çatalhöyük, մեր թվարկությունից առաջ 7-րդ հազարամյակի նեոլիթյան խոշոր բնակավայր Առաջավոր Ասիայում (այժմ՝ Թուրքիայի Քոնյա քաղաքից մոտ 54 կմ հարավ-արևելք, Քյուչուքքյոյ գյուղից մոտ 1,5 կմ հարավ)։

Պեղվել է 1961-1963 թթ.՝ անգլիացի հնագետ Ջեյմս Մելլարտի ղեկավարությամբ։ Չաթալ Հույուքը բաղկացած է մշակութային մնացորդներից արհեստականորեն առաջացած երկու բլրից, որոնք միմյանցից բաժանվում են Չարշամբա գետի նախկին հունով։ Արևելյան բլուրը, որն ունի մոտ 13 հա մակերես, բազմաշերտ, օվալաձև (450 մ և 275 մ տրամագծերով) բնակավայր է՝ 17,5 մ առավելագույն բարձրությամբ։ Արևելյան բլուրը շրջանաձև (մոտ 400 մ տրամագծով), 7,5 մ բարձրությամբ, պղնձաքարային դարի բնակավայր է։ Պեղումները հիմնականում կատարվել են արևելյան բլրում, որի նեոլիթյան շերտերի հաստությունը ավելի քան 19 մ է։ Շուրջ 4000 մ2 տարածքում պեղված հաջորդական 12 շինարարական շերտերից յուրաքանչյուրն առանձին բնակավայր է (գոյատևել են 7-9-րդ դարերում)։ Հում աղյուսից կառուցված տները բաղկացած են ուղղանկյուն հիմքով 1-3 կից սենյակներից, մեծը (մոտ 25-27 մ2) ծառայել է իբրև բնակարան-խոհանոց, փոքրերը՝ պահեստներ։

Չաթալ Հույուքից հայտնաբերվել են որսորդության, անասնապահության զարգացման մակարդակը բացահայտող նյութեր, հասարակ խեցի, քարե գործիքներ, զենքեր (դաշույններ և այլն) ու զարդեր (նույնիսկ՝ հայելիներ), երկրաչափական նախշերով կավե կնիքներ, փայտե ամաններ։ Չաթալ Հույուքի բնակիչներին հայտնի է եղել պղնձի ու արճճի մշակումը։ Պեղված մոտ 40 սրբարաններում, որոնք բնակելի սենյակներից տարբերվում են միայն ներքին ձևավորմամբ, պահպանվել են աստվածուհիների ու հովազների պատկերներով կավե բարձրաքանդակներ, ցլերի կավե գլուխներ, վայրի ցլի եղջյուրներով կուռքեր։ Կան նաև որմնանկարներ (որսի, մարդկանց դիակներ հոշոտող գիշակեր թռչունների և այլ տեսարաններով), հրաբխի ժայթքում պատկերող բնանկար։ Առանձին խումբ են կազմում կավե ու քարե՝ մինչև 30 սմ չափի արձանիկները (գերակշռում են գազանների մայր աստվածուհուն անձնավորողները)։

Չաթալ Հույուքի բնակչության մեջ գերիշխել է որսորդության պաշտամունքը, սկսել են ձևավորվել երկրագործական հավատալիքների տարրերը։ Հանգուցյալներին թաղել են տներում (սովորաբար՝ կավե մահիճների կամ հատակի տակ)՝ կմախքը նախապես մաքրելով փափուկ հյուսվածքներից։ Զարգացած են եղել անդրշիրիմյան աշխարհի վերաբերյալ պատկերացումները (այդ են վկայում յուրահատուկ գույքն ու թաղման ծեսերը)։ Չաթալ Հույուքում հասարակական հիմնական միավորը եղել է փոքր ընտանիքը՝ մոր գլխավորությամբ։ Չաթալ Հույուքի մշակույթը, իր հասակակից մյուս մշակույթների համեմատությամբ, եղել է առավել զարգացած։

Photographies by:
Statistics: Position
703
Statistics: Rank
142940

Ավելացնել նոր մեկնաբանություն

Esta pregunta es para comprobar si usted es un visitante humano y prevenir envíos de spam automatizado.

Security
358274691Click/tap this sequence: 2415

Google street view

Where can you sleep near Չաթալ Հույուք ?

Booking.com
489.805 visits in total, 9.196 Points of interest, 404 Destinations, 56 visits today.