乐山大佛

( Բուդդայի արձանը Լեշանում )

Բուդդա Մայտեյիի արձանը Լեշանում (չին.՝ 樂山大佛|乐山大佛), Երկրի վրա Բուդդայի ամենաբարձր արձաններից մեկը, և ավելի քան հազարամյակներ շարունակ, ամենաբարձր քանդակագործական ստեղծագործությունը աշխարհում (մինչև Մայր-Հայրենիքի հայտնագործումը Վոլգոգրադում)։ Փորագրված է հաստ ժայռի՝ Լինյունխան լեռան վրա, Սիչուան նահանգի երեք չինական գետերի միախառնման վայրում, Շիջուն մարզում, Լեշանի քաղաքային շրջակայքում։ Բուդդայի (Մայտրեյա) դեմքը տեղավորված է Էմեյշան սուրբ լեռան դիմաց։

Բուդդայի գլուխը հասնում է ժայռի գլխին, իսկ որքերը հասնում են գետին։ Ավելի քան Բոդդատատվասի 90 քարե պատկերներ են քանդակված Բուդդայի հյուսիսային և հարավային պատերին։

Արձանի ստեղծման աշխատանքները սկսվեցին Տան կայսրության ժամանակ` 713 թվականին և տևեցին 90 տարի։ Արձանի բարձրությունը 71 մ է, գլխի բարձրությունը գրեթե 15 մ է, ուսի երկարությունը գրեթե 30 մ է, մատի երկարությունը 8 մ, ոտքի մատներինը 1,6 մ, իսկ քթի երկարությունը 5,5 մ է։ Մինչ XVII դարի կեսերը Մեծ Բուդդայի մարմինը մինչև գլուխը փակված էր տասներեքհարկանի «Դասյանգ...Կարդալ ավելին

Բուդդա Մայտեյիի արձանը Լեշանում (չին.՝ 樂山大佛|乐山大佛), Երկրի վրա Բուդդայի ամենաբարձր արձաններից մեկը, և ավելի քան հազարամյակներ շարունակ, ամենաբարձր քանդակագործական ստեղծագործությունը աշխարհում (մինչև Մայր-Հայրենիքի հայտնագործումը Վոլգոգրադում)։ Փորագրված է հաստ ժայռի՝ Լինյունխան լեռան վրա, Սիչուան նահանգի երեք չինական գետերի միախառնման վայրում, Շիջուն մարզում, Լեշանի քաղաքային շրջակայքում։ Բուդդայի (Մայտրեյա) դեմքը տեղավորված է Էմեյշան սուրբ լեռան դիմաց։

Բուդդայի գլուխը հասնում է ժայռի գլխին, իսկ որքերը հասնում են գետին։ Ավելի քան Բոդդատատվասի 90 քարե պատկերներ են քանդակված Բուդդայի հյուսիսային և հարավային պատերին։

Արձանի ստեղծման աշխատանքները սկսվեցին Տան կայսրության ժամանակ` 713 թվականին և տևեցին 90 տարի։ Արձանի բարձրությունը 71 մ է, գլխի բարձրությունը գրեթե 15 մ է, ուսի երկարությունը գրեթե 30 մ է, մատի երկարությունը 8 մ, ոտքի մատներինը 1,6 մ, իսկ քթի երկարությունը 5,5 մ է։ Մինչ XVII դարի կեսերը Մեծ Բուդդայի մարմինը մինչև գլուխը փակված էր տասներեքհարկանի «Դասյանգե» տաճարով, որն իսկզբանե կոչվում էր Մեծ Կերպարի Տաղավար։ Հետագայում այդ կառույցը ավերվեց հրդեհից:։

Մեծ Բուդդայի արձանը ճանաչվել է «ՅՈՒՆԵՍԿՕ»-ի համաշխարհային ժառանգության հուշարձան։ Այգու տարածք մուտք գործելու համար պետք է վճարել 90 յուանա։

Photographies by:
Blarandion - CC BY-SA 4.0
Giorgioglobe - CC BY-SA 4.0
Ihtc2015 - CC BY-SA 4.0
Statistics: Position
7
Statistics: Rank
4583811

Ավելացնել նոր մեկնաբանություն

Esta pregunta es para comprobar si usted es un visitante humano y prevenir envíos de spam automatizado.

Security
349217658Click/tap this sequence: 8224

Google street view

Where can you sleep near Բուդդայի արձանը Լեշանում ?

Booking.com
489.999 visits in total, 9.198 Points of interest, 404 Destinations, 48 visits today.