大足石刻
( Դացզուի ժայռաքանդակներ )
Դացզուի ժայռաքանդակներ չինական կրոնական արձանների և ժայռաքանդակների շարք, որոնք գտնվում են Չինաստանի Դացզու նահանգի Չունցին քաղաքում։ Ժայռաքանդակները թվագրվում են Ք․ա 7-րդ դարին, պատկերում են և կրում բուդդայական,կոնֆուցիական,դաոսականական հավատալիքների ազդեցությունը։ Որոշները ժայռափոր քարայրային դամբարաններ են, սովորական չինական բուդդայական ոճով, իսկ մյուսները քարե քանդակներ, որոնք փորագրված են բաց ժայռերի մակերեսներին։
Առաջին ժայռաքանդակները թվագրվել են մ. թ. ա. 650 թվականին Թան դինաստիայի կողմից, սակայն դրանց ստեղծման հիմնական շրջանը սկսվել է 9-րդ դարի վերջին, երբ Վեյ Յունջինգը՝ Չանգժուի պերֆեկտը առաջին ժայռաքանդակները պատկերեց Բեիշան լեռան վրա, և նրա օրինակին հետևեցին Թանգ դինաստիայի փլուզումից հետո՝ 5 Դիանաստիաների և 10 Թագավորությունների ժամանակաշրջանի ընթացքում նրա օրինակին են հետևել տեղական ազնվականությունը, վանականները և միանձնուհիները, սովորական մարդիկ (907-65)։ 12-րդ դարում, Սոնգ դինաստիայի ժամանակաշրջանում, բուդդիստ վանական Ժաո Ժիֆենգը սկսել է մշակել քանդակներ և ժայռաքանդակներ Բաոդ լեռան վրա՝ իր կյանքի 70 տարիները նվիրելով նախագծին։
Երկար տարիներ շարունակ ժայռաքանդակները արգելված են եղել այցելուների համար։ Չին զբոսաշրջիկների համար ժայռաքանդակները բացվել են 1961 թվականին, իսկ օտարերկրացիների համար՝ 1980 թվականին։ Մինչև 1975 թվականը, կար միայն մեկ ճանապարհ Դացզու քաղաքի և հիմնական ժայռաքանդակների միջև։ Չինաստանի մշակութային հեղափոխության զանգվածային հակակրոնական վանդալիզմի ժամանակ մեկուսացումը օգնել է անվնաս պահել արվեստի այս նմուշները[1]։
↑ Terrill, Ross (January 14, 1990). "Serene Haven of Buddhist Art" The New York Times. Retrieved February 11, 2009.
Ավելացնել նոր մեկնաբանություն