ប្រាសាទ អង្គរវត្ត

( Անգկոր Վատ )


Անգկոր Վատ կամ Անգկովոատ (կխմեր.՝ អង្គរវត្ត [ʔɑŋkɔːvoat] — «Անգկոր տաճար»), տաճարային համալիր Կամբոջայում։ Աշխարհի ամենամեծ կրոնական հուշարձանն է։ Զբաղեցնում է 162․6 հա տարածք։ Նախապես կառուցվել է Քմերական կայսրության օրոք, որպես հինդուիստական տաճար, որը նվիրված էր Վիշնու աստծուն, սակայն աստիճանաբար փոխակերպվել է բուդդիստական տաճարի։

Համարվում է երբևէ ստեղծված ամենամեծ պաշտամունքային վայրերից, ինչպես նաև աշխարհի կարևորագույն հնագիտական հուշարձաններից մեկը։ Կառուցվել է 12-րդ դարի կեսերին քմեր թագավոր Սուրյավարման II-րդի կառավարման օրոք Յաշոդհարապուրա քաղաքում, որն այդ ժամանակ Քմերական կայսրության մայրաքաղաքն էր։ Համալիրը եղել է արքայական տաճար, իսկ հետագայում՝ դամբարան։ Նախորդ արքաները հետևել են շիվաիզմի ավանդույթներին, սակայն Անգկոր Վատը նվիրված է Վիշնու աստծուն։ Քանի որ տաճարը լավագույնս պահպանվել է, ըստ այդմ՝ այն միակն է այս տեղանքում, որն իր հիմնադրման օրվանից մնացել է որպես կարևոր կրոնական կենտրոն։ Համարվում է քմերական...Կարդալ ավելին


Անգկոր Վատ կամ Անգկովոատ (կխմեր.՝ អង្គរវត្ត [ʔɑŋkɔːvoat] — «Անգկոր տաճար»), տաճարային համալիր Կամբոջայում։ Աշխարհի ամենամեծ կրոնական հուշարձանն է։ Զբաղեցնում է 162․6 հա տարածք։ Նախապես կառուցվել է Քմերական կայսրության օրոք, որպես հինդուիստական տաճար, որը նվիրված էր Վիշնու աստծուն, սակայն աստիճանաբար փոխակերպվել է բուդդիստական տաճարի։

Համարվում է երբևէ ստեղծված ամենամեծ պաշտամունքային վայրերից, ինչպես նաև աշխարհի կարևորագույն հնագիտական հուշարձաններից մեկը։ Կառուցվել է 12-րդ դարի կեսերին քմեր թագավոր Սուրյավարման II-րդի կառավարման օրոք Յաշոդհարապուրա քաղաքում, որն այդ ժամանակ Քմերական կայսրության մայրաքաղաքն էր։ Համալիրը եղել է արքայական տաճար, իսկ հետագայում՝ դամբարան։ Նախորդ արքաները հետևել են շիվաիզմի ավանդույթներին, սակայն Անգկոր Վատը նվիրված է Վիշնու աստծուն։ Քանի որ տաճարը լավագույնս պահպանվել է, ըստ այդմ՝ այն միակն է այս տեղանքում, որն իր հիմնադրման օրվանից մնացել է որպես կարևոր կրոնական կենտրոն։ Համարվում է քմերական ճարտարապետության դասական ոճի ցայտուն օրինակ։ Կամբոջայի խորհրդանիշն է, պատկերված է ազգային դրոշի և զինանշանի վրա։ Մեծ մասսայականություն է վայելում զբոսաշրջիկների շրջանում։

Անգկոր Վատը տեղակայված է Սիեմրեապ քաղաքից 5,5 կմ հյուսիս, Կամբոջայի նույնանուն նահանգում, և իրենից ներկայացնում է տաճարային համալիր՝ քմերների պետության մայրաքաղաք Անգկորում։ Քաղաքը զբաղեցնում է 200 կմ²։ Վերջին ուսումնասիրությունները վկայում են, որ քաղաքն ընդգրկել է 3000 կմ², իսկ բնակչությունը կազմել է կես միլիոն մարդ, ըստ որի՝ այն եղել է նախաարդյունաբերական ժամանակաշրջանի ամենախոշոր բնակավայրը։

Ճարտարապետական առումով տաճարի մեջ միավորված են հինդուիստական տաճար-լեռը և տաճար-ճեմասրահը։ Առաջինը ներկայացնում էր առասպելական Մերու լեռը, որն աստվածների տունն էր, երկրորդը՝ քմերական ճարտարապետության հետագա դրսևորումն է։ Տաճարը բաղկացած է երեք համակենտրոն ուղղանկյուն կառույցներից։ Ներքին կառույցն ունի հինգ աշտարակ՝ ջրաշուշանի կառուցվածքով, կենտրոնական աշտարակի բարձրությունը 42 մետր է, իսկ ընդհանուր բարձրությունը՝ 65 մետր։

15-րդ դարում կառույցը չի օգտագործվել և լքվել է։

Համալիրը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում։

Պատմություն

Անգկոր Վատը տեղակայված է ժամանակակից Սիեմրեապ քաղաքից 5.5 կմ դեպի հյուսիս, նախկին մայրաքաղաքից մի փոքր հարավ և արևելք։ Կամբոջայի այս հատվածում առկա է կարևոր կառույցների մի ամբողջություն։

 
Սուրյավարման II, Անգկոր Վատի հիմնադիր

Ըստ լեգենդի Անգկոր Վատի կառուցումը պատվիրել է Ինդրա աստվածը, որպես պալատ իր որդու Պրեչա Կետ Մեալեայի համար[1]։ Ըստ 13-րդ դարի ճանապարհորդ Չժոու Դագուանի որոշ մարդիկ ենթադրում են, որ տաճարը կառուցվել է մի գիշերվա ընթացքում աստվածային ճարտարապետի կողմից[2]։

Տաճարի կառուցումն ու ձևավորումը տեղի է ունեցել 12-րդ դարի առաջին կեսին Սուրյավարման II արքայի կողմից (կառավարել է 1113 – 1150 թթ)։ Նվիրված է Վիշնու աստծուն, կառուցվել է որպես արքայական պալատ և մայրաքաղաք։ Հիմնադրման վերաբերյալ չկա ո՛չ քարակոթող, և ո՛չ էլ արձանագրություններ, դրա սկզբնական անունը անհայտ է, սակայն հնարավոր է, որ այն պաշտամունքի առարկա դառնալուց հետո հայտնի է եղել որպես Վարահ Վիշնու-լոկ։ Աշխատանքը դադարել է թագավորի մահից հետո, ըստ այդմ որոշ ռելիեֆային ձևավորումներ մնացել են անավարտ[3]։ 1177 թվականին, Սուրյավարման II արքայի մահից հետո Անգկորը նվաճում են քմերների ավանդական թշնամի՝ չամպաները[4]։ Հետագայում կայսրությունը վերականգնվել է նոր արքայի՝ Ջայավարման VII-ի կողմից, որը մի քանի կիլոմետր դեպի հյուսիս հիմնադրել է նոր մայրաքաղաք և տաճար (Անգոր Տհոմ և Բայոն)։

12-րդ դարի վերջում Անգկոր Վատը աստիճանաբար հինդուիստական պաշտամունքային կենտրոնից վերափոխվում է բուդդիստականի, որն էլ շարունակվում է առ այսօր[5]։ Անգկոր Վատը Անգկորի ոչ սովորական տաճարներից է, և թեև այն 16-րդ դարից հետո մի փոքր անտեսվել է, սակայն երբեք չի լքվել։ Դա պայմանավորված է նրա դիրքով և այն փաստով, որ քաղաքի մոտակա ջրով լցված խրամը նրան պաշտպանել է ներխուժումներից[6]։

Արևմտյան այցելուներից առաջինը, ով եղել է տաճարում, պորտուգալացի վանական Անտոնիո դա Մադալենան էր։ Նա տաճարում եղել է 1586 թվականին և ասել է, որ «դա այնքան արտասովոր կառույց է, որ հնարավոր չէ նկարագրել գրչով, դա նման չէ աշխարհի որևէ այլ շինության»։ Ունի աշտարակներ, ձևավորում և այնպիսի մշակումներ, որոնք մարդկային հանճարը կարող է պատկերացնել[7]։

Մինչև 17-րդ դարը Անգկոր Վատը լիովին չի լքվել, այլ ծառայել է որպես բուդդայական տաճար։ Դրա տարածքում հայտնաբերվել է 17-րդ դարի թվագրության տասնչորս արձանագրություններ, որոնք վկայում են, որ ճապոնացի բուդդիստ ուխտավորները փոքր բնակավայր են հիմնադրել տեղացի քմերների կողքին[8]։ Այդ ժամանակ ճապոնացի այցելուները կարծել են, թե տաճարը հայտնի Բուդդայի Ջետավանա այգին է, որն իրականում տեղակայված է եղել Հնդկաստանի Մագադհա թագավորությունում[9]։ Հանրահայտ մի արձանագրության մեջ նշված է ճապոնացի ճանապարհորդ, առևտրական և ուխտավոր Ուկոնդաֆու Կազուֆուսայի մասին, որը 1623 թվականին այցելել է Անգկոր Վատ և այստեղ նշել քմերական Նոր տարին[10]։

 
Անգկոր Վատի ճակատամաս, հեղինակ՝ Անրի Մուո, 1860 թ․
 
Անգկոր Վատ, հեղինակ Լուի Դելապորտ, 1880]թ․

19-րդ դարի կեսին տաճար այցելության է եկել ֆրանսիացի բնագետ և հետազոտող Անրի Մուոն, որի ճամփորդական գրառումների շնորհիվ վայրը հանրաճանաչ է դառնում արևմուտքում։

Aquote1.png  Այս տաճարներից մեկը Սողոմոնի տաճարի մրցակիցն է, որը կառուցվել է ինչ-որ հնագույն Միքելանջելոյի կողմից, և այն կարող է իր պատվավոր տեղը գտնել մեր ամենագեղեցիկ շենքերի կողքին։ Դա ավելի շքեղ է, քան այն, ինչ մնացել է Հունաստանի կամ Հռոմի կողմից, և ներկայացնում է բարբարոսության տխուր հակադրությունը, որում այժմ խորասուզված է ազգը[11]։ Aquote2.png 


Անգկոր Վատը կարող է վերաբերվել հունական և հռոմեական ճարտարապետությանը, որն ուսումնասիրված է արևմտյան սահմանումներում, այլ ոչ թե տաճարի արևելյան կողմնորոշմամբ։ Որոշ ճարտարապետներ գրել են, որ «ճիշտ է», որ կառույցն ուղղված լինի դեպի արևմուտք։ Տաճարի կողմնորոշման մեջ հունական և էտրուսկյան համատեքստում արևմուտքը կապվում է «ճիշտ» և «դժոխքի» հետ, որը ենթադրում է շենքի կրոնական կապի մասին[12]։

Մուոն, ինչպես և մյուս արևմտյան այցելուները, դժվարանում էին հավատալ, որ քմերները կարող էին կառուցել տաճարը և սխալմամբ վերագրել այն միևնույն դարաշրջանին, ինչպես և Հռոմը։ Անգկոր Վատի ճշմարիտ պատմությունը ամբողջականացվել էր միայն Անգկորի ողջ տարածքում իրականացվող հետագա մաքրման և վերականգնման աշխատանքների ընթացքում կուտակված ոճական և բնաբանական ապացույցներից։ Չկային սովորական կացարաններ, տներ կամ բնակավայրերի այլ նշաններ, հնագույն տարածքներում սովորաբար հայտնաբերված խոհանոցային պարագաներ, զենքեր կամ հագուստ նույնպես չկային։ Դրանց փոխարեն կան միայն հուշարձանները[13]։

Անգկոր Վատը զգալիորեն վերականգնվեց 20-րդ դարում, հիմնականում հեռացվեցին կուտակված հողն ու բուսականությունը[14]։ 1970-ականների և 1980-ականների ընթացքում աշխատանքը ընդհատվել է Կամբոջայի քաղաքացիական պատերազմի և Կարմիր քմերական վերահսկողության պատճառով, սակայն այդ ընթացքում համեմատաբար քիչ վնաս է հասցվել։ Կարմիր քմերների զորքերը որպես վառելանյութ օգտագործել էին փայտյա ամեն բան, որ մնացել էր տաճարի կառույցներում, տաղավարը ավերվել էր ամերիկյան արկից, իսկ վերջիններիս և վիետնամական ուժերի միջև տեղի ունեցած կրակոցների արդյունքում մի քանի փամփուշտներից անցքեր են բացվել խորաքանդակների վրա։ Ավելի շատ վնաս է հասցվել պատերազմից հետո արվեստի գողերի կողմից, որոնք 1980-ականների վերջին և 1990-ականների սկզբին յուրացնում էին կառույցների հատվածները, ինչպես նաև վերակառուցված մասերը[15]։

Տաճարը Կամբոջայի խորհրդանիշն է և հանդիսանում է ազգային հպարտության աղբյուր։ Դրա պատկերը Կամբոջայի ազգային դրոշի մի մասն է։ Վերջինս 1863 թվականի առաջին տարբերակն է եղել[16]։ Պատմական և նույնիսկ միջմշակութային տեսանկյունից, սակայն, Անգկոր Վատ տաճարը չի դարձել ազգային հպարտության խորհրդանիշը, այլ ներգրավվել է ֆրանսիական գաղութային ժառանգության արտադրության ավելի խոշոր քաղաքական-մշակութային գործընթացում։ Տաճարի բնօրինակը ներկայացվել է Փարիզ և Մարսել քաղաքների ֆրանսիական գաղութային և համընդհանուր ցուցահանդեսներում, 1889-1937 թվականներին[17]։ Տաճարի գեղագիտությունը ցուցադրվել է նաև Լուի Դելապորտեի թանգարանում[18]։

1953 թվականի նոյեմբերի 9-ին Կամբոջան անկախություն ձեռք բերեց Ֆրանսիայից և այդ ժամանակից ի վեր սկսեց վերահսկել է Անգկոր Վատը։ Իսկ 1992 թվականին տաճարն ընդգրկվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում, ինչը նպաստում է մշակութային ժառանգության ժամանակակից և աստիճանաբար գլոբալացվող հայեցակարգի ձևավորմանը[19]։

J. Hackin, Clayment Huart, Raymonde Linossier, Raymonde Linossier, H. de Wilman Grabowska, Charles-Henri Marchal, Henri Maspero, Serge Eliseev (1932)։ Asiatic Mythology:A Detailed Description and Explanation of the Mythologies of All the Great Nations of Asia։ էջ 194  daguan Zhou (2007)։ A Record of Cambodia: The Land and Its People։ Translated by Peter Harris։ Silkworm Books  «Angkor Wat, 1113–1150»։ The Huntington Archive of Buddhist and Related Art։ College of the Arts, The Ohio State University։ Արխիվացված է օրիգինալից 2006-01-06-ին։ Վերցված է ապրիլի 27, 2008  Coedès George (1968)։ Walter F. Vella, ed.։ The Indianized States of Southeast Asia։ trans.Susan Brown Cowing։ University of Hawaii Press։ էջ 164։ ISBN 978-0-8248-0368-1  Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ cyark անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում: Glaize, The Monuments of the Angkor Group p. 59. Higham, The Civilization of Angkor pp. 1–2. Masako Fukawa, Stan Fukawa (6 Nov 2014)։ «Japanese Diaspora - Cambodia»։ Discover Nikkei։ Վերցված է հոկտեմբերի 18, 2015  Abdoul-Carime Nasir։ «Au-dela du plan Japonais du XVII siècle d'Angkor Vat, (A XVII century Japanese map of Angkor Wat)» (French)։ Վերցված է հոկտեմբերի 18, 2015  «History of Cambodia, Post-Angkor Era (1431 - present day)»։ Cambodia Travel։ Արխիվացված է օրիգինալից 2019-09-11-ին։ Վերցված է հոկտեմբերի 18, 2015  Quoted in Brief Presentation by Venerable Vodano Sophan Seng Aveni A., Romano G. (September 1994)։ «Orientation and Etruscan ritual»։ Antiquity (անգլերեն) 68 (260): 545–563։ ISSN 0003-598X։ doi:10.1017/S0003598X00047049  Time Life Lost Civilizations series: Southeast Asia: A Past Regained (1995). p.67–99 Glaize p. 59. Russell Ciochon & Jamie James (հոկտեմբերի 14, 1989)։ The Battle of Angkor Wat։ New Scientist: 52–57։ Վերցված է նոյեմբերի 22, 2015  Flags of the World, Cambodian Flag History Falser, Michael (2011). Krishna and the Plaster Cast. Translating the Cambodian Temple of Angkor Wat in the French Colonial Period. Falser, Michael (2013). From Gaillon to Sanchi, from Vézelay to Angkor Wat. The Musée Indo-Chinois in Paris: A Transcultural Perspective on Architectural Museums.. Falser, Michael: Clearing the Path towards Civilization - 150 Years of "Saving Angkor". In: Michael Falser (ed.) Cultural Heritage as Civilizing Mission. From Decay to Recovery. Springer: Heidelberg, New York, pp. 279–346.
Photographies by:
Manfred Werner (talk · contribs) - CC BY-SA 3.0
Statistics: Position
1764
Statistics: Rank
71470

Ավելացնել նոր մեկնաբանություն

Esta pregunta es para comprobar si usted es un visitante humano y prevenir envíos de spam automatizado.

Security
749812653Click/tap this sequence: 9144

Google street view

Where can you sleep near Անգկոր Վատ ?

Booking.com
487.352 visits in total, 9.186 Points of interest, 404 Destinations, 37 visits today.