Վաթ Փհու

Վաթ Փհու (լաոս. ວັດພູ, Ват-Фу, Ван-Ват-Фу), քմերական տաճարային համալիրի ավերակներ Լաոսի հարավում։ Տաճարը գտնվում է Կաո լեռան (1397 մ) ստորոտի արևելյան կողմում, Մեկոնգ գետից 6 կմ հեռու, Տյամպասակ նահանգի, Տյամպատսակ քաղաքից դեպի հարավ։ Համալիրի տարածքում դեռևս 5-րդ դարում տաճար է եղել, սակայն պահպանված կառուjցները թվագրվել են 11-13-րդ դարերին։ Սկզբնապես տաճարային համալիրն առնչություն է ունեցել շիվայական կուռքերի հետ, սակայն ավելի ուշ դարձել է բուդդիզմի թհերավադայի կենտրոն և մինչ օրս ծառայում է որպես այդպիսին։

Պատմություն

Վաթ Փհուն սկզբնապես նույնացվել է Շրեստապուրա քաղաքի հետ, որը գտնվել է Լինգապարվատա լեռան (լեռը հետագայում անվանվել է Կաո) արևելյան կողմում՝ Մեկոնգ գետի ափին։ 5-րդ դարի երկրորդ կեսին քաղաքն արդեն թագավորության մայրաքաղաքն է եղել և կապ է ունեցել Չենլա և Տյամպա պետությունների հետ։ Մոտավորապես այդ ժամանակ լեռան վրա կառուցվել է առաջին տաճարային շինությունները։ Շիվա աստծո պաշտամունքում առանձնահատուկ խորհուրդ է ունեցել լինգամայի տեսք ունեցող լեռը, ընդ որում՝ գետը խորհրդանշել է Համաշխարհային օվկիանոսը կամ Գանգեսը։ Տաճարը նվիրվել է Շիվային, իսկ տաճարի մոտով հոսող գետերը համարվել են սուրբ։ Ամենայն հավանականությամբ դեռևս 10-րդ դարում՝ Յաշովարման I-ի գահակալության տարիներին, Վաթ Փհուն Անգկոր մայրաքաղաքով եղել է Քմերական կայսրության կազմում։ Շրեստապուրան ընդգրկվել է նոր քաղաքի կազմում, որը գտնվել է տաճարի հարավային կողմում։ Հետագայում հին տաճարների քարե աղյուսներն օգտագործվել են շինությունների վերակառուցման ժամանակ։ Ներկայումս պահպանված տաճարը կառուցվել է 11-րդ դարում։ Երբ կայսրությունում ընդունվել է թհերավադայի բուդդիզմը, տաճարային համալիրը վերակառուցվել է։ Երբ այս տարածքում հաստավել են լաոները, տաճարը շարունակել է իր գործունեությունը, և ամեն տարի փետրվարին կազմակերպվել են տաճարային տոնակատարություններ։ 2001 թվականին տաճարային համալիրն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում։

Photographies by:
Statistics: Position
755
Statistics: Rank
139449

Ավելացնել նոր մեկնաբանություն

Esta pregunta es para comprobar si usted es un visitante humano y prevenir envíos de spam automatizado.

Security
521478963Click/tap this sequence: 2194

Google street view

Where can you sleep near Վաթ Փհու ?

Booking.com
487.394 visits in total, 9.187 Points of interest, 404 Destinations, 20 visits today.