Alberta
( Ալբերտա )Ալբերտան գտնվում է Կանադայի արևմտյան հատվածում, արևմուտքում սահմանակցում է Բրիտանական Կոլումբիա նահանգի, արևելքում՝ Սասկաչևանի, հյուսիսում՝ Հյուսիս-Արևմտյան տարածքների և հարավում՝ Մոնտանա նահանգի հետ։
Ալբերտայի մայրաքաղաք Էդմոնտոնը գտնվում է նահանգի կենտրոնից դեպի հարավ։ Մայրաքաղաքից 300 կմ հեռավորության վրա գտնվում է Կալգարի քաղաքը, որը համարվում է նահանգի ամենախոշոր քաղաքը։ Էդմոնտոնը համարվում է Կանադայի նավթային ավազների և այլ հյուսիսային ռեսուրսների յուրացման կենտրոն։ Վերջին տվյալների համաձայն, այդ երկու քաղաքային շրջանների բնակչությունը գերազանցել է 1 միլիոնը[1]։
Ալբերտան իր անվանումը ստացել է Վիկտորիա թագուհու և արքայազն Ալբերտի երկրորդ դստեր՝ արքայադուստր Լուիզա Կարոլինա Ալբերտայի պատվին (1848-1939)։ Լուիզան Կանադայի 1878-1883 թվականներին ղեկավարող գեներալ-նահանգապետ մարկիզ Լորնի կինն էր։ Լուիզ լիճը, Կարոլին գյուղը և Ալբերտայի լեռը նույնպես իրենց անունը ստացել են Լուիզա արքայադստեր պատվին։ 2014 թվականի սեպտեմբերի 15-ից նահանգի վարչապետը Ջիմ Պրենտիսն է։
↑ «Statistics Canada—CMA population estimates»։ Statistics Canada։ Արխիվացված է օրիգինալից 2012-12-16-ին։ Վերցված է 2009-08-06
Ավելացնել նոր մեկնաբանություն