长江

( Յանցզի )

Յանցզի, (չինարեն՝ 長江 - «երկար գետ»), Եվրասիայի ամենաերկար և ջրառատ գետը, ջրառատությամբ երրորդ գետն է աշխարհում։ Հոսում է Չինաստանի տարածքով, ունի շուրջ 6300 կմ երկարություն, ավազանի մակերեսն է 1 808 500 կմ²։ Դա կազմում է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ամբողջ տարածքի մոտավորապես մեկ հինգերորդ մասը։ Այդտեղ է բնակվում այդ երկրի բնակչության շուրջ մեկ երրորդ մասը։

Չինացիները գետն անվանում են Cháng Jiāng (listen , որը բառացի թարգմանությամբ նշանակում է Մեծ գետ։

Յանցզին մեծ դեր է խաղացել Չինաստանի պատմության, նրա տնտեսության ու մշակույթի մեջ։ Այդ գետի բարգավաճող, ծաղկուն դելտայում ստեղծվել և ստեղծվում է երկրի համախառն ներքին արդյունքի ավելի, քան 20 տոկոսը։ Հազարավոր տարիներ նրա ջրերն օգտագործվել են խմելու, ոռոգման, մաքրման աշխատանքների, ուղևորների ու բեռների փոխադրման, ինչպես նաև՝ արդյունաբերական ու ռազմական նպատակներով։ Գետը նաև ծառայել է որպես սահմանագիծ։ Յանցզիի վրա կառուցված Երեք կիրճերի ամբարտակի հիդրոէլե...Կարդալ ավելին

Յանցզի, (չինարեն՝ 長江 - «երկար գետ»), Եվրասիայի ամենաերկար և ջրառատ գետը, ջրառատությամբ երրորդ գետն է աշխարհում։ Հոսում է Չինաստանի տարածքով, ունի շուրջ 6300 կմ երկարություն, ավազանի մակերեսն է 1 808 500 կմ²։ Դա կազմում է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ամբողջ տարածքի մոտավորապես մեկ հինգերորդ մասը։ Այդտեղ է բնակվում այդ երկրի բնակչության շուրջ մեկ երրորդ մասը։

Չինացիները գետն անվանում են Cháng Jiāng (listen , որը բառացի թարգմանությամբ նշանակում է Մեծ գետ։

Յանցզին մեծ դեր է խաղացել Չինաստանի պատմության, նրա տնտեսության ու մշակույթի մեջ։ Այդ գետի բարգավաճող, ծաղկուն դելտայում ստեղծվել և ստեղծվում է երկրի համախառն ներքին արդյունքի ավելի, քան 20 տոկոսը։ Հազարավոր տարիներ նրա ջրերն օգտագործվել են խմելու, ոռոգման, մաքրման աշխատանքների, ուղևորների ու բեռների փոխադրման, ինչպես նաև՝ արդյունաբերական ու ռազմական նպատակներով։ Գետը նաև ծառայել է որպես սահմանագիծ։ Յանցզիի վրա կառուցված Երեք կիրճերի ամբարտակի հիդրոէլեկտրակայանը ջրի ուժով աշխատող խոշորագույն էլեկտրակայանն է աշխարհում։

Իր երկար ու ձիգ հոսքի ընթացքում գետն անցնում է բազում էկոհամակարգերի միջով և կեցավայր է դարձել մի շարք էնդեմիկ ու վտանգված կենդանատեսակների, այդ թվում՝ չինական ալիգատորի, անլողաթի նեղկողավոր ջրախոզի, յուրահատուկ դելֆինի, թառափի համար։

Վերջին տարիներին գետը զգալիորեն վնասվել է՝ արդյունաբերական ու կենցաղային թափոններով, գյուղատնտեսությունում օգտագործվող պարարտանյութերով ու թունաքիմիկատներով աղտոտվելու հետևանքով։ Նրա որոշ հատվածներ ներկայումս վերցված են պետական պահպանության ներքո։ Իսկ Յունան նահանգի արևմտյան մասում ընկած հատվածը, ընդգրկված լինելով Յունանի երեք զուգահեռ գետերի պահպանվող տարածքի մեջ, միաժամանակ ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կազմած Համաշխարհային ժառանգության ցանկում։

2014 թվականի կեսերին չինական կառավարությունը հայտարարեց, որ նախատեսված է Յանցզի գետի երկայնքով մեկ կառուցել տրանսպորտային լայն ու բազմաճյուղ ցանց՝ երկաթգծերով, ավտոմայրուղիներով, օդանավակայաններով, նավահանգիստներով հանդերձ, և ստեղծել տնտեսական մի նոր գոտի։

Յանցզի գետի ավազանը (Հուանհե գետի ավազանի հետ մեկտեղ) հանդիսանում է չինական քաղաքակրթության օրրանը։

Photographies by:
Andrew Hitchcock - CC BY 2.0
Statistics: Position
228
Statistics: Rank
457408

Ավելացնել նոր մեկնաբանություն

CAPTCHA
Security
467128539Click/tap this sequence: 8796
Esta pregunta es para comprobar si usted es un visitante humano y prevenir envíos de spam automatizado.

Google street view

Where can you sleep near Յանցզի ?

Booking.com
9.002.041 visits in total, 407.503 Points of interest, 405 Destinations, 2.275 visits today.