Kryžių kalnas

( Խաչերի բլուր )

Խաչերի բլուր (լիտ.՝ Kryžių kalnas), ուխտատեղի, որը գտնվում է Լիտվայի հյուսիսում՝ Շյաուլյայ քաղաքից 12 կմ դեպի հյուսիս։ Խաչերի նման քանակության ծագումն անհայտ է, թեպետ որոշները պնդում են, որ բլրի առաջին խաչը տեղադրվել է 1831 թվականի ապստամբությունից հետո, որի ժամանակ ռուսական արքունիքը «արյան մեջ խեղդում» է ազատատենչ լեհերի, և վերջիններիս օժանդակող լիտվացիների ազգային-ազատագրական հեղափոխությունը։

Ժամանակի ընթացքում բլրի վրա ոչ միայն ավելացել են խաչերի թիվը, այլ նաև կանգնեցվել են Մարիամ Աստվածածնին նվիրված բազմաթիվ արձաններ, ուխտավորների կողմից բերված մի շարք թեմատիկ քանդակներ և տերողորմյաներ։ Խաչերի թվաքանակը ներկայումս հստակեցված չէ, սակայն հայտնի է, որ 1990 թվականի տվյալներով այն կազմել է շուրջ 55 հազար, իսկ 2006 թվականին՝ շուրջ 100 հազար։

Պատմություն Խաչերի թվաքանակ[1]1800 շուրջ 9,000 1900 130 1902 155 1922 50 1938 շուրջ 400 1961 5,000 1975 1,200 1990 55,000 2006 շուրջ 100,000
 
Հռոմի պապ Հովհաննես Պողոս II-ի խոսքերը բլրի վրա գտնվող հուշաքարի վրա․ «Շնորհակալությո՛ւն, լիտվացիներ՝ այս խաչերի համար, որը Եվրոպայի և ամբողջ աշխարհի ազգերին ցույց է տալիս այս երկրի մարդկանց հավատը»։

Չնայած նրան, որ ժամանակի ընթացքում լիտվացիների հավատը բազմաթիվ սպառնալիքների է ենթարկվել, այնուամենայնիվ, այս վայրը մշտապես խորհրդանշել է լիտվական կաթոլիկ հավատի պայքարը՝ հանուն սեփական ազգային և հոգևոր ինքնագիտակցության։ 1795 թվականին՝ Ռեչ Պոսպոլիտայի լեհ-լիտվական ունիայի երրորդ կազմալուծումից հետո, Լիտվան դառնում է Ռուսական կայսրության մաս։ 1831 և 1836 թվականներին լեհերն ու լիտվացիները միասնաբար, համատեղ ուժերով ապստամբում են ընդդեմ ռուսական բռնատիրության։ Այնուամենայնիվ, ռուսական արքունիքը՝ ապավինելով «եվրոպական տերությունների» օժանդակությանը, կարողանում է սաստիկ կերպով ճնչել հակակառավարական ընդվզումը և հենց այս կապակցությամբ, մասնավորապես՝ զոհերի հիշատակին, ներկայիս խաչերի բլրի վրա կանգնեցվում են առաջին խաչերը։

1918 թվականին Արևելյան Եվրոպայում տեղի ունեցած դարակազմիկ իրադարձությունների արդյունքում Լիտվան վերստին ստանում է անկախություն։ Նման աշխարհաքաղաքական պայմաններում խաչերի բլուրը լիտվացիների համար ծառայել է որպես աղոթատեղի, ինչպես նաև անկախության պայքարի ժամանակ զոհված անձանց հուշահամալիր։ Սրբատեղին հատուկ նշանակություն է ստանում 1944-1990 թվականներին, երբ Լիտվան, ինչպես և Մերձբալթիկայի տարածաշրջանի մյուս պետությունները, օկուպացվում են ԽՍՀՄ կարմիր բանակի կողմից։ Գլասնոստին նախորդած ժամանակահատվածում Խորհրդային Միությունը որդեգրում է կրոնահալած քաղաքականություն՝ ապավինելով անձի, կուլտի պաշտամունքին։ Նման պայմաններում աթեիզմը հայտարարվում է միութենական հանրապետությունների պաշտոնական կրոն և Լիտվական ԽՍՀ-ի կենտկոմը՝ պաշտոնական Մոսկվայի թելադրանքով, քանիցս ցանկանում է ապամոնտաժել քրիստոնեական համալիրը։ 1963 թվականին խորհրդային իշխանությունները կատարում են խաչերի ապամոնտաժման առաջին փորձը[2]։ Նմանօրինակ նախադեպ արձանագրվում է նաև 1973 թվականին, երբ կենտկոմը համալիրն ապամոնտաժելու նպատակով բլրի վրա է կենտրոնացնում մի քանի բուլդոզերներ[3]։ Սակայն այս անգամ ևս կառավարական փորձերը պսակվում են անհաջողությամբ։ Այս շրջանում լիտվական հասարակության շրջանում լուրեր էին շրջանառվում, որ խորհրդային իշխանությունները պատրաստվում են բլրի տարածքն ու հարակից գոտիները վերածել արգելոցի։

Լիտվայի Հանրապետության անկախացումից հետո՝ 1993 թվականի սեպտեմբերի 7-ին, Խաչերի բլուր է այցելում Հռոմի Պապ Հովհաննես Պողոս II-ը, ով համալիրն անվանում է հույսի, խաղաղության, սիրո և զոհաբերության վայր։ 2000 թվականին այստեղ բացվում է Ֆրանցիսկյան էրմիտաժ։ Ներկայումս Խաչերի բլուրը բաց գոտի է և չի գտնվում որևէ կազմակերպության կամ պետական մարմնի իրավասության ներքո։

«Kryžių skaičius» (լիտվերեն)։ Lithuanian Millennium of Cultural Heritage Virtual Tour։ Վերցված է 2007-05-06  Jankevičiūtė Giedrė (2006)։ Lietuva. Vadovas (լիտվերեն)։ R. Paknys press։ էջեր 256–257։ ISBN 9986-830-97-4  «Kryžių kalnas» (լիտվերեն)։ Šiauliai bishop։ Արխիվացված է օրիգինալից 2007-05-12-ին։ Վերցված է 2007-05-06 
Photographies by:
Statistics: Position
1694
Statistics: Rank
72865

Ավելացնել նոր մեկնաբանություն

Esta pregunta es para comprobar si usted es un visitante humano y prevenir envíos de spam automatizado.

Security
182945637Click/tap this sequence: 5115

Google street view

Where can you sleep near Խաչերի բլուր ?

Booking.com
489.847 visits in total, 9.196 Points of interest, 404 Destinations, 12 visits today.