Պարող անտառ (ռուս.՝ Танцу́ющий лес), փշատերև անտառի տեղամաս, որը գտնվում է ՌԴ Կալինինգրադի մարզում, Կուրշսկայա անտառաշերտի 37-րդ կիլոմետրում։ Տարբերվում է ծառերի պտտված, թեքված բներով։ Գրավում է տեղի զբոսաշրջիկներին, մտնում է Կուրշսկայա ազգային պարկի մեջ։
Անտառը հիմնվել է 1961 թվականին Ռիբաչի գյուղի մերձակայքում գտնվող Կրուգլայա ավազաթմբին։ Ի տարբերություն անտառաշերտի մյուս ավազաթմբերի, որոնք ձգվում են Կուրշսկի ծոցի երկայնքով, Կրուգլայա ավազաթումբը գտնվում է անտառային հարթության վրա` ծոցի և Բալթիկ ծովի միջև։ Ընդհանուր առմամբ, տեղանքի պատմությունը կապվում է գերմանական սավառնակային դպրոցի հետ, որը Կուրշսկայա անտառաշերտում գոյություն է ունեցել մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմի սկսվելը։
Photographies by:
Statistics: Position
4022
Statistics: Rank
81680
Ավելացնել նոր մեկնաբանություն