Waiotapu

( Վայոտապու )

Վայոտապու կամ Վայ Օ Տապու (Wai-O-Tapu, մաորիերեն՝ «Սուրբ ջրեր»), Նոր Զելանդիայի Տաուպո հրաբխային գոտում գտնվող երկրաջերմային աղբյուրներով բարձր ակտիվությամբ տարածք Օկատաինա հրաբխային կենտրոնի հարավային ծայրում՝ Ռեպորոա Կալդերայից անմիջապես հյուսիս։ Այն գտնվում է Ռոտորուայից 27 կիլոմետր հարավ։

Երկրի ընդերքում գտնվող երկրաջերմային կտրուկ պայմանների պատճառով այս տարածքում կան շատ տաք աղբյուրներ, որոնք հայտնի են իրենց գունագեղ տեսքով, լրացնելով Լեդի Նոքս Գեյզերի, «Շամպայնի լողավազան»ը, Արտիստի ներկապնակը, Primrose Terrace ը և եռացող ցեխավազանները։ Հիմնականում դրանք կարելի է տեսնել ոտքով քայլելով, և ինչպես նաև վճարովի և խնամքով ընտրված փորձառու ծառայությունների միջոցով՝ բնական տաք աղբյուրների մոտ հայտնվելով։ Երկրաջերմային տարածքն ընդգրկում է 18 քառակուսի կիլոմետր : Մինչ եվրոպական օկուպացիան, այդ տարածքում բնակվում էր Նգատի Վհաոա ցեղը, որը սերում է արավա վակա (կանոեով տեղափոխված) ցեղից։

Հինավուրց ժամանակներից Վայ Օ Տապու տարածքը հայտնի ...Կարդալ ավելին

Հինավուրց ժամանակներից Վայ Օ Տապու տարածքը հայտնի էր զբոսաշրջիկների շրջանում։ 1931 թվականից ի վեր տարածքը պաշտպանված էր, բայց մասամբ մնում էր գեղատեսիլ արգելոց։ Այն գործում է Վայ Օ Տապու «Ջերմային հրաշքների վայր» անվամբ։ Այս վայրի բիզնեսը գնվել է 2012 թվականին Te Arawa Group Holdings- ի կողմից՝ տեղական մաորի բիզնես տոհմի, Sewell / Leinhardt ընտանիքից, որը ղեկավարում էր այն նախորդ 30 տարիներին։

Նոր Զելանդիայի Պետական մայրուղի 38-ը սկսվում է Վայ Օ Տապուից։ Այն անցնում է Կայնգարոայի անտառով, Մուրուպար քաղաքով, ապա որպես լեռների միջով փակված ճանապարհ շարունակում Թե Ուրեվերա լեռներով ձգվել Վայկարեմոանա լճի երկայնքով դեպի Ուայրոա՝ Հավկե ծոցի սահման։

Photographies by:
Tokyoahead - CC BY-SA 3.0
Statistics: Position
4441
Statistics: Rank
23483

Ավելացնել նոր մեկնաբանություն

Esta pregunta es para comprobar si usted es un visitante humano y prevenir envíos de spam automatizado.

Security
617593428Click/tap this sequence: 5951

Google street view

Where can you sleep near Վայոտապու ?

Booking.com
488.981 visits in total, 9.195 Points of interest, 404 Destinations, 27 visits today.