Washington, D.C.

( Վաշինգտոն ԿՇ )
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վաշինգտոն (այլ կիրառումներ)

Վաշինգտոն (Կոլումբիայի շրջան) (Վաշինգտոն ԴիՍի) (անգլ.՝ Washington, District of Columbia), Ամերիկայի Միացյալ Նահանգների մայրաքաղաքը։ Պաշտոնական անվանումը` Կոլումբիա շրջան (անգլ.՝ District of Columbia, կրճատ` D.C): Որպեսզի քաղաքը չշփոթեն երկրի հյուսիս-արևմուտքում գտնվող համանուն նահանգի հետ, ամերիկացիներն իրենց խոսակցական լեզվում այն ավանում են «Դի Սի» կամ «Վաշինգտոն Դի Սի»։

Կոլումբիա շրջանն ինքնուրույն տարածք է, որ չի մտնում ոչ մի նահանգի կազմում։ Այն ձևավորվել է 1790 թվականին հատուկ ակտով և ներառել է Ջորջթաուն, ինչպես նաև Ալեքսանդրիա (մինչև 1846 թվականը) քաղաքները։ Վաշինգտոն քաղաքը հիմնադրվել է 1791 թվականին և անվանակոչվել ԱՄՆ-ի առաջին նախագահ Ջորջ Վաշինգտոնի պատվին։ 1871 թվականին Վաշինգտոն և Ջորջթաուն քաղաքները, ինչպես նաև Վաշինգտոն կոմսությունը հռչակվում են որպես ինքնուրույն վարչական միավոր`մ...Կարդալ ավելին

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վաշինգտոն (այլ կիրառումներ)

Վաշինգտոն (Կոլումբիայի շրջան) (Վաշինգտոն ԴիՍի) (անգլ.՝ Washington, District of Columbia), Ամերիկայի Միացյալ Նահանգների մայրաքաղաքը։ Պաշտոնական անվանումը` Կոլումբիա շրջան (անգլ.՝ District of Columbia, կրճատ` D.C): Որպեսզի քաղաքը չշփոթեն երկրի հյուսիս-արևմուտքում գտնվող համանուն նահանգի հետ, ամերիկացիներն իրենց խոսակցական լեզվում այն ավանում են «Դի Սի» կամ «Վաշինգտոն Դի Սի»։

Կոլումբիա շրջանն ինքնուրույն տարածք է, որ չի մտնում ոչ մի նահանգի կազմում։ Այն ձևավորվել է 1790 թվականին հատուկ ակտով և ներառել է Ջորջթաուն, ինչպես նաև Ալեքսանդրիա (մինչև 1846 թվականը) քաղաքները։ Վաշինգտոն քաղաքը հիմնադրվել է 1791 թվականին և անվանակոչվել ԱՄՆ-ի առաջին նախագահ Ջորջ Վաշինգտոնի պատվին։ 1871 թվականին Վաշինգտոն և Ջորջթաուն քաղաքները, ինչպես նաև Վաշինգտոն կոմսությունը հռչակվում են որպես ինքնուրույն վարչական միավոր`միավորվելով Կոլումբիա շրջանում։

Քաղաքը գտնվում է Պոտոմակ գետի հյուսիսային ափին։ Այն հարավ-արևմուտքում սահմանակցում է Վիրջինիա և մնացած բոլոր կողմերից` Մերիլենդ նահանգների հետ։ Քաղաքի մշտական բնակչությունը կազմում է 600.000 մարդ, սակայն աշխատանքային շաբաթվա ընթացքում քաղաքամերձ բնակավայրերի բնակիչների հաշվին այն աճում է` հասնելով մինչև մեկ միլիոնի։ Վաշինգտոնի ագլոմերացիայի բնակչությունը կազմում է մոտ 5.4 միլիոն մարդ. այդ ցուցանիշով այն ութերորդն է երկրում։

Վաշինգտոնում են գտնվում նահանգային կառավարության երեք ճյուղերի գլխավոր ներկայացուցչությունները` ներառյալ ԱՄՆ-ի նախագահի նստավայրը Սպիտակ տունը, ինչպես նաև համազգային նշանակության բազմաթիվ հուշարձաններ ու թանգարաններ։ Քաղաքում տեղակայված են բազմաթիվ դեսպանություններ, Համաշխարհային բանկի, Արժույթի միջազգային հիմնադրամի, Ամերիկյան պետությունների կազմակերպության, Միջամերիկյան զարգացման բանկի, Առողջապահության համաամերկյան կազմակերպության գլխավոր գրասենյակները։

Վաշինգտոնը ղեկավարում է քաղաքային խորհուրդը, որը բաղկացած է 13 անդամից՝ քաղաքապետի գլխավորությամբ, սակայն ԱՄՆ Կոնգրեսն ունի գերակա իշխանություն քաղաքի նկատմամբ և կարող է փոփոխել խորհրդի ընդունած օրենքները։ Այդ իսկ պատճառով քաղաքի բնակիչներն ունեն ինքնակառավարման ավելի քիչ օրենքներ, քան այլ նահանգների բնակիչները։ Կոլումբիա շրջանն ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում ունի ձայնի իրավունք չունեցող ներկայացուցիչ։ 1961 թվականին՝ մինչև ԱՄՆ Սահմանադրության 23-րդ բարեփոխման վավերացումը, շրջանի բնակիչները ձայնի իրավունք չունեին նաև նախագահական ընտրություններում։

Քաղաքի նշանաբանն է Արդարադատությունը բոլորի համար (լատ.՝ Justitia Omnibus, անգլ.՝ Justice for All):

Պատմություն Վաղ շրջան

Հնագիտական տվյալների համաձայն` ժամանակակից Անակոստիա գետի մոտ առնվազն 4.000 տարի առաջ ապրել են ամերիկյան բնիկները[1]։ Եվրոպացիները հետազոտել են այս տարածքները 17-րդ դարի սկզբից. նրանցից առաջիններից մեկը կապիտան Ջոն Սմիթն էր[2][3]։ Ժամանակակից Վաշինգտոն քաղաքի տեղում եղել են մի քանի բնակավայրեր, գյուղեր։

Ժամանակակից Կոլումբիա շրջանի առաջին գաղութարար հողատերերը եղել են Ջորջ Թոմփսոնը և Թոմաս Ջերարդը։ 1662 թվականին նրանք որպես նվեր ստացել են Կապիտոլիում բլրի շրջակա հողերը և այլ հողատարածքներ Պոտոմակ գետի ստորին հատվածում։ Թոմփսոնը 1670 թվականին Կապիտոլիում բլրին առընթեր իր հողատարածքները վաճառել է Թոմաս Նոթլիին, ինչից հետո տարածքն անցել է Դենիել Քերոլին[4]։ 1697 թվականին Մերիլենդի իշխանությունները կառուցեցին ամրություն` բնիկ ամեիկացիներին քշելով արևմուտք[5]։

1751 թվականին, երբ Մերիլենդի օրենսդիր իշխանությունը 280 ֆունտով 60 ակր հողատարածք է գնել Ջորջ Գորդոնից և Ջորջ Բիելից, հիմնադրվել է Ջորջթաունը[6]։ Մոտավորապես նույն ժամանակ` 1749 թվականին, հիմնադրվել է Ալեքսանդրիան։ Ջորջթաունը Պոտոմակ գետի հոսանքի ուղղությամբ ամենաբարձր բնակավայրն էր, որի մոտ օվկիանոսից կարելի էր հասնել առևտրական նավերով։ Ջորջթաունը, գաղութային Մերիլենդից ծխախոտի և այլ ապրանքների առևտրի շնորհիվ, վերածվել է ծաղկուն նավահանգստի[7]։

Քաղաքի նախագծումն ու կառուցումը 18-րդ դարի վերջին
 
Վաշինգտոնի տարածքի փոփոխման սխեման

Մայրցամաքային Առաջին կոնգրեսից սկսած և Երկրորդ կոնգրեսի կողմից անկախության հռչակումից հետո նոր պետության մայրաքաղաքը Ֆիլադելֆիան էր։ Տարբեր հանգամանքներով պայմանավորված` ԱՄՆ-ի գոյության առաջին տարիներին երկրի գլխավոր քաղաքի կարգավիճակն անցնում էր տարբեր քաղաքներին` ամեն անգամ, սակայն, կրկին այդ դերը զիջելով Ֆիլադելֆիային։ Վերջին ժամանակահատվածը, երբ Ֆիլադելֆիան ունեցել է ամերիկյան մայրաքաղաքի կարգավիճակ, եղել է 1778-1783 թվականների հատվածը։ 1783 թվականի հունիսին Անկախության սրահի (անգլ.՝ Independence Hall) պատերի տակ հավաքվել է դժգոհ զինվորների բազմություն` պահանջելով վճարել Անկախության պատերազմի ծառայության համար։ Կոնգրեսի պատվիրակներն իրենց հերթին Փենսիլվանիայի նահանգապետ Ջոն Դիկինսոնին պահանջ են ներկայացնում, որ նա ապահովի ազգային խորհրդարանի անվտանգ աշխատանքը, և աշխարհազոր է հավաքում այն պաշտպանելու նպատակով։ Սակայն Դիքինսոնը հրաժարվում է ճնշել բողոքի ցույցը։ Այս իրադարձությունը ստանում է «Փենսիլվանյան փոթորիկ» անվանումը, ինչի արդյունքում հունիսի 21-ին Կոնգրեսը ստիպված է լինում փախչել Փրինսթոն` Նյու Ջերսի նահանգ[8]։

Դիքինսոնի` ազգային կառավարությանը պաշտպանելու մտքից հրաժարվելը քննարկման նյութ է դարձել 1787 թվականի Ֆիլադելֆիայի կոնվենտում, որտեղ ընդունվել է ԱՄՆ-ի Սահմանադրությունը։ Առաջին հոդվածի 8-րդ մասը Կոնգրեսին իշխանություն է տալիս.

Aquote1.png  բոլոր դեպքերում իրականացնել օրենսդրական լիազորությունները շրջանի նկատմամբ (ոչ ավելի մեծ, քան ամեն կողմը տասը մղոն տարածությամբ), ինչը զիջվում է առանձին նահանգների կողմից և հաստատվում է Կոնգրեսի կողմից` դառնալով ԱՄՆ կառավարության գործունեության վայրը, նման իշխանություն իրականացնել բոլոր հողերի նկատմամբ, որոնք ձեռք են բերվել նահանգի օրենսդիր ժողովների համաձայնությամբ, որտեղ այդ տարածքներն ամրությունների, պահեստների, զինանոցի և համանման այլ նշանակություն ունեն։
- ԱՄՆ Սահմանադրություն, հոդված 1, բաժին 8[9]
Aquote2.png 


1788 թվականի հունվարի 23-ին Ջեյմս Մեդիսոնը «Ֆեդերալիստի» № 43 հոդվածում նաև նշել է, որ ազգային մայրաքաղաքը պետք է անկախ լինի նահանգներից հենց իր իսկ անվտանգության ու սպասարկման համար[10]։ Սահմանադրությունը, սակայն, չէր սահմանում նոր մայրաքաղաքի գտնվելու վայրը։ Մերիլենդ, Նյու Ջերսի, Նյու Յորք և Վիրջինիա նահանգներն առաջարկում էին իրենց տարածքները նոր մայրաքաղաքի համար։ Հյուսիսային նահանգները նախընտրում էին, որ մայրաքաղաք հռչակվի իրենց խոշոր քաղաքներից մեկը, իսկ հարավային նահանգները, ընդհակառակը, ցանկանում էին, որ նոր մայրաքաղաքը կինի իրենց տարածքում[11]։ Ավելի ուշ 1790 թվականի համաձայնագրով, որը ստորագրել են Ջեյմս Մեդիսոնը, Ալեքսանդր Համիլթոնը և Թոմաս Ջեֆերսոնը, նոր մայրաքաղաքը պետք է գտնվեր Պոտոմակ գետի ափին` Վիրջինիայի ու Մերիլենդի սահմանին։ Համիլտոնն առաջարկում էր, որ դաշնային նոր կառավարությունն իր վրա վերցնի պարտքերը, որոնք նահանգները հավաքել էին անկախության համար մղվող պատերազմի ժամանակ։ Սակայն 1790 թվականին հարավային նահանգները զգալիորեն փոխհատուցում են իրենց պարտքերը։ Համիլտոնի առաջարկը պահանջում էր, որ հարավային նահանգները վճարեն հյուսիսային նահանգների պարտքի մի մասը` փոխարենը մայրաքաղաքը կառուցելով իրենց տարածքում։ Ջեֆերսոնն ու Մեդիսոնը սատարում են այդ առաջարկը` ապահովելով նոր մայրաքաղաքի տեղը հարավային նահանգներում[12]։

1790 թվականի հուլիսի 16-ի օրենքը նախատեսում էր նոր մայրաքաղաքի գտնվելը այն շրջանում, որը կհռչակի նախագահ Ջորջ Վաշինգտոնը[13]։ Դաշնային շրջանի սկզբնական ձևը քառակուսի էր` ամեն կողմը տասը մղոն երկարությամբ, և Վաշինգտոնն ուզում էր մայրաքաղաքի մեջ ներառել Ալեքսանդրիան։ 1791 թվականին Կոնգրեսը դաշնային շրջանի մեջ Ալեքսանդրիան ներառելու համար ուղղում է արել օրենքում։ Այս օրենքի համաձայն` նախագահ Վաշինգտոնը 1791 թվականին երեք լիազոր (Թոմաս Ջոնսոն, Դենիել Քերոլ և Դևիդ Ստյուարտ) է նշանակում, որպեսզի վերահսկեն դաշնային շրջանի ու մայրաքաղաքի հատակագծումը, դիզայնը և սեփականության ձեռքբերումը այդ տարածքում[14]։ 1791 թվականի սեպտեմբերի 9-ին նրանք համաձայնում են քաղաքն անվանել Ջորջ Վաշինգտոնի պատվին, իսկ շրջանն անվանում են Կոլումբիա` ի պատիվ ԱՄՆ-ն խորհրդանշող կերպարի[15][16]։ 1791-1792 թվականներին ճարտարապետ Էնդրյու Էլիքոթը և նրա օգնականները սահմանում են քաղաքի սահմանները` 40 մեծ քար դնելով նրա պարագծով։ Այդ քարերից շատերը մինչ օրս էլ նույն տեղում են մնացել և այժմ համարվում են ազգային հուշարձաններ[17]։ Այդպիսով, նոր քաղաքը սկսում են կառուցել Պոտոմակ գետի հյուսիսային ափին` Ջորջթաունից արևելք։

1800 թվականի նոյեմբերի 17-ից ԱՄՆ-ի Կոնգրեսը հաստատվում է Վաշինգտոնում[18]։

19-րդ դար
 
Կապիտոլիումի շենքը 1814 թվականին` անգլիացիների` քաղաքի վրա հարձակումից հետո

1801 թվականին ընդունված որոշման համաձայն` ձևավորվել է Կոլումբիա շրջանը, որի մեջ մտել են Վաշինգտոնը, Ջորջթաունը և Ալեքսանդրիան։ Այնուհետև տվյալ տարածքը բաժանվել է երկու շրջանի` Վաշինգտոն (Պոտոմակից հյուսիս և արևելք) և Ալեքսանդրիա (գետից հարավ և արևմուտք)[19]։ Այս օրենքն ընդունելուց հետո Վաշինգտոնի քաղաքացիները արդեն չեն համարվել Մերիլենդի և Վիրջինիայի բնակիչներ։

1814 թվականի օգոստոսի 24-25-ին անգլո-ամերիկյան պատերազմի շրջանակներում ծովակալ Ջորջ Քոբերնի գլխավորությամբ անգլիացիները գրավում և հրդեհի են մատնում Վաշինգտոնը, ինչի արդյունքում այրվում են Կապիտոլիումը, գանձարանը և Սպիտակ տունը[20]։ Կառավարական շինությունների մեծ մասը վերականգնում են, սակայն Կապիտոլիումը, որը դեռևս վերականգնման շրջանում էր, ներկայիս տեսքն ստացել է միայն 1868 թվականին[21]։

1830-1840-ական թվականներին Ալեքսանդրիայի հարավային շրջանում սկսվում է տնտեսական անկումը, որի պատճառ են հանդիսանում տեղի աբոլիցիոնիստների գործողությունները, ովքեր հասնում են այն բանին, որ վերանա ստրկատիրությունը այն ժամանակ, երբ ստրկավաճառությունը հանդիսանում էր շրջանի տնտեսության հենքը[22]։ 1840 թվականին Ալեքսանդրիայի բնակիչները դիմում են Կոնգրեսին խնդրանքով, որ իրենց հողատարածքները հետ ընդգրկվեն Վիրջինիա նահանգի կազմի մեջ։ 1846 թվականի հուլիսի 9-ին Կոնգրեսը բավարարում է այդ պահանջը[23]։

1850 թվականի համաձայնագրով քաղաքում արգելվում է ստրկավաճառութունը (բայց ոչ ստրկությունը)[24]։ 1860 թվականին քաղաքի սևամորթ բնակչությունը մոտ 80 %-ով բաղկացած էր ազատ բնակիչներից։ 1861 թվականի Ամերիկայի քաղաքացիական պատերազմը հանգեցրեց բնակչության աճին հիմնականում ազատագրված ստրուկների հոսքի հաշվին։ 1862 թվականին ԱՄՆ-ի նախագահ Աբրահամ Լինկոլնը ստորագրել է ակտ, որով ազդարարվում էր ստրկության վերջը մայրաքաղաքում։ Դրանից հետո ազատ է հռչակվում մոտ 3.100 մարդ[25]. К 1870 году население города увеличилось почти до 132 000 человек[26]: 1870 թվականին քաղաքի բնակչությունը հասնում էր 132.000-ի։ Չնայած քաղաքի աճին` Վաշինգտոնի փողոցները մնում էին չսալահատակված, ինչի հետևանքով հաճախ անձրևից հետո անհնար էր դառնում դրանցով քայլելը խիստ ցեխի պատճառով։ Ճանապարհների վիճակն այնքան վատ էր, որ Կոնգրեսի մի քանի անդամներ առաջարկում են նույնիսկ տեղափոխել մայրաքաղաքը մեկ այլ վայր[27]։

 
Ֆորդ թատրոնը, որտեղ 1865 թվականին սպանվել է նախագահ Աբրահամ Լինքոլնը

1871 թվականին ընդունված օրենքով Կոնգրեսը ստեղծում է կառավարություն ամբողջ շրջանի ղեկավարումն իրականացնելու համար` դրա հետ մեկտեղ միավորելով Վաշինգտոն, Ջորջթաուն քաղաքները մեկ միավորում, որը ստանում է Կոլումբիայի շրջան պաշտոնական անվանումը[28]։ Նույնիսկ այն բանից հետո, երբ իրավական տեսանկյունից Վաշինգտոն քաղաքի գոյությունը դադարեցվել էր 1871 թվականին, այդ անունը շարունակվում է կիրառվել ամբողջ շրջանը մատնանշելու համար։ Նույն օրենքով Կոնգրեսը հանձնաժողով է նշանակում քաղաքը մոդեռնացնելու նպատակով։ 1873 թվականին նախագահ Ուլիսես Ս. Գրանթը նահանգապետ է նշանակում Ալեքսանդր Շեփարդին։ Նույն թվականին Շեփարդը 20 միլիոն դոլար (2007 թվականի հաշվարկով` 357 միլիոն դոլար[29]) է ծախսում հասարակական աշխատանքների վրա։ Վաշինգտոնը մոդեռնացվում է քաղաքային բյուջեի նյութական սպառման հաշվին։ 1874 թվականին Կոնգրեսը պաշտոնանկ է անում Շեփարդին, և քաղաքի վերազինման փորձեր այլևս չեն ձեռնարկվում ընդհուպ մինչև 1901 թվականը։

20-րդ դար
 
Մարդկանց բազմությունը լսում է Մարտին Լյութեր Քինգի ելույթը Վաշինգտոնյան երթի ժամանակ, 1963

Քաղաքի բնակչության թվաքանակը համեմատաբար կայուն էր մինչև 1930-ական թվականների Մեծ ճգնաժամը, երն Ֆրանկլին Ռուզվելտի Նոր կուրսի օրենսդրությամբ ավելացավ պետական ծառայողների թիվը Վաշինգտոնում։ Երկրորդ համաշխարհային պատերազմը ակտիվացրեց կառավարության գործունեությունը` լրացնելով մայրաքաղաքում քաղծառայողների թիվը[30]։ 1950 թվականին քաղաքի բնակչությունը հասավ իր գագաթնակետին` 802.178 բնակիչ[31]։ 1961 թվականին ընդունվել է ԱՄՆ-ի Սահմանադրության 23-րդ բարեփոխումը, որը Վաշինգտոնին տրամադրում էր երեք ձայն ընտրողների կոլեգիայում նախագահի ընտրության համար, սակայն դարձյալ կոնգրեսմեն ընտրելու հնարավորություն չէր ընձեռում։

 
Վիետնամի պատերազմի դեմ բողոքող ցուցարարները փորձում են մտնել Պենտագոնի շենք, 1967

1968 թվականի ապրիլի 4-ին, կապված քաղաքացիական իրավունքների շարժման առաջնորդ Մարտին Լյութեր Քինգի սպանության հետ, քաղաքում` հատկապես աֆրոամերիկյան և առևտրական թաղամասերում, անկարգություններ են տեղի ունենում, որոնք շարունակվում են երեք օր, քանի դեռ չի հաջողվում այն ճնշել 13.000-անոց դաշնային և ազգային գվարդիայի զորաբանակի միջոցով։ Այրվում են շատ խանութներ, տարբեր շինություններ, որոնց վերականգնումը ձգձգվում է մինչև 1990-ական թվականների վերջերը[32]։

1973 թվականին Կոնգրեսը որոշում է ընդունում Կոլումբիա շրջանի ինքնակառավարման մասին, որով նախատեսվում էր քաղաքի կառավարումը քաղաքային խորհրդի կողմից` ընտրված քաղաքապետի գլխավորությամբ[33]։ 1975 թվականին Ուոլթեր Վաշինգտոնը դառնում է առաջին ընտրված և միաժամանակ ԱՄՆ-ի մայրաքաղաքի առաջին սևամորթ քաղաքապետը[34]։ Սակայն 1980-1990-ական թվականներին քաղաքային խորհուրդը քննադատվում է ոչ հմուտ ղեկավարման և բյուջեի միջոցները անտեղի վատնելու պատճառով[35]։ Քաղաքը վերականգնում էր մինչև 2001 թվականն ունեցած իր ֆինանսական վիճակը, երբ Սենատի գործունեությունը վերահսկման ուղղությամբ կասեցվել էր։

21-րդ դար

2001 թվականի սեպտեմբերի 11-ին Վաշիգտոնի հարևան Արլինգտոնում տեղի է ունեցել ահաբեկչական գործողություն. «Ամերիկյան ավիաընկերությունների» (անգլ.՝ American Airlines) № 77 չվերթի ինքնաթիռը մխրճվել է Պենտագոնի արտաքին ձախ թևի մեջ։ Արաբ մահապարտ ահաբեկիչների խումբը, առգրավելով քաղաքացիական ինքնաթիռը, այն ուղղել է պաշտպանության նախարարության շենքի վրա։ Արդյունքում մահացել է 189 մարդ` ներառյալ հինգ ահաբեկիչները, ինքնաթիռի 59 ուղևորները և Պենտագոնի 125 աշխատակիցները[36]։ Ահաբեկչությունից հետո սկսվել է հուշահամալիրի կառուցումը` նվիրված զոհերի հիշատակին։ Այն բացվել է 2008 թվականի սեպտեմբերի 11-ին` ողբերգության 7-րդ տարելիցին[37]։

MacCord, Howard A. (1957)։ «Archeology of the Anacostia Valley of Washington, D.C. and Maryland»։ Journal of Washington Academy of Sciences 47 (12)  McAtee, Waldo Lee (1918)։ A Sketch of the Natural History of the District of Columbia։ H.L. & J.B. McQueen։ էջ 5  «Nacotchtank: Encounters With The English»։ Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 23-ին։ Վերցված է 2011 թ․ փետրվարի 15  Downing, Margaret Brent (1918)։ «The Earliest Proprietors of Capitol Hill»։ Records of the Columbia Historical Society 21  Humphrey, Robert L., Mary Elizabeth Chambers (1977)։ Ancient Washington: American Indian Cultures of the Potomac Valley։ George Washington University։ էջ 27  Ecker, Grace Dunlop (1951)։ A Portrait of Old George Town։ The Dietz Press, Inc.։ էջ 11  Lesko, Kathleen M.; Valerie Babb and Carroll R. Gibbs (1991)։ Black Georgetown Remembered : A History Of Its Black Community From The Founding Of «The Town of George»։ Georgetown University Press։ էջ 1  Crew Harvey W.; William Bensing Webb, John Wooldridge (155н892)։ Centennial History of the City of Washington, D. C.։ Dayton, Ohio: United Brethren Publishing House։ էջ 66  «Constitution of the United States»։ Национальное управление архивов и документации США։ Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 23-ին։ Վերցված է 2011 թ․ փետրվարի 17  Madison James (1996-04-30)։ «The Federalist No. 43»։ The Independent Journal։ Library of Congress։ Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 23-ին։ Վերցված է 2011 թ․ փետրվարի 16  Crew Harvey W.; William Bensing Webb, John Wooldridge (1892)։ Centennial History of the City of Washington, D. C.։ Dayton, Ohio: United Brethren Publishing House։ էջեր 67–80  Morison Samuel Eliot (1972)։ «Washington's First Administration: 1789-1793»։ The Oxford History of the American People, Vol. 2։ Meridian  An ACT for establishing the Temporary and Permanent Seat of the Government of the United States։ Library of Congress։ Վերցված է 2011 թ․ մարտի 17  Morison George C., Jr. (1914)։ The National Capitol: its architecture, art, and history։ J.F. Taylor & Company, New York։ Վերցված է 2011 թ․ մարտի 17  Steward, John (1898) Early Maps and Surveyors of the City of Washington, D.C, Records of the Columbia Historical Society, Vol. 2 p. 53 in Google Books. Retrieved 2009-09-29. Chapter IV. «Permanent Capital Site Selected», pp. 87-88, 101, in Crew, Harvey W., Webb, William Bensing, Wooldridge, John (1892), Centennial History of the City of Washington, D.C., United Brethren Publishing House, Dayton, Ohio in Google Books «Boundary Stones of Washington, D.C.»։ BoundaryStones.org։ Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 23-ին։ Վերցված է 2011 թ․ փետրվարի 17  «The Senate Moves to Washington»։ Сенат США։ 2006-02-14։ Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 23-ին։ Վերցված է 2008 թ․ հուլիսի 11  Crew Harvey W.; William Bensing Webb, John Wooldridge (1892)։ Centennial History of the City of Washington, D. C.։ Dayton, Ohio: United Brethren Publishing House։ էջ 103  «Saving History: Dolley Madison, the White House, and the War of 1812»։ White House Historical Association։ Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 23-ին։ Վերցված է 2011 թ․ փետրվարի 17  «A Brief Construction History of the Capitol»։ Architect of the Capitol։ Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 23-ին։ Վերցված է 2011 թ․ փետրվարի 17  Greeley Horace (1864)։ The American Conflict: A History of the Great Rebellion in the United States։ Chicago: G. & C.W. Sherwood։ էջեր 142–144  Richards Mark David (Spring/Summer 2004)։ «The Debates over the Retrocession of the District of Columbia, 1801–2004»։ Washington History (Historical Society of Washington, D.C.): 54–82։ Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունվարի 18-ին։ Վերցված է 2011 թ․ փետրվարի 17  «Compromise of 1850»։ Library of Congress։ 2007-09-21։ Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 23-ին։ Վերցված է 2011 թ․ փետրվարի 17  «DC Celebrates Emancipation Day»։ D.C. Office of the Secretary։ Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 23-ին։ Վերցված է 2008 թ․ հունիսի 2  «Historical Census Statistics on Population Totals By Race, 1790 to 1990» (PDF)։ Бюро переписи населения США։ 2002-09-13։ Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 23-ին։ Վերցված է 2011 թ․ փետրվարի 17  «"Boss" Shepherd Remakes the City»։ WETA Public Broadcasting։ 2001։ Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ մարտի 11-ին։ Վերցված է 2011 թ․ փետրվարի 17  Crew Harvey W.; William Bensing Webb, John Wooldridge (1892)։ Centennial History of the City of Washington, D. C.։ Dayton, Ohio: United Brethren Publishing House։ էջ 157  Williamson Samuel (2008)։ «Measuring Worth – Relative Value of US Dollars»։ Institute for the Measurement of Worth։ Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 23-ին։ Վերցված է 2011 թ․ փետրվարի 17  «WWII: Changes»։ WETA Public Broadcasting։ 2001։ Արխիվացված է օրիգինալից 2005 թ․ փետրվարի 14-ին։ Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 25  «District of Columbia – Race and Hispanic Origin: 1800 to 1990» (PDF)։ Бюро переписи населения США։ 2002-09-13։ Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 23-ին։ Վերցված է 2008 թ․ հուլիսի 29  Schwartzman Paul; Robert E. Pierre (2008-04-06)։ «From Ruins To Rebirth»։ The Washington Post։ Վերցված է 2011 թ․ փետրվարի 17  «District of Columbia Home Rule Act»։ Government of the District of Columbia։ February 1999։ Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 23-ին։ Վերցված է 2011 թ․ փետրվարի 17  «Walter Washington»։ WETA Public Broadcasting։ 2001։ Արխիվացված է օրիգինալից 2005 թ․ մարտի 24-ին։ Վերցված է 2011 թ․ փետրվարի 217  Janofsky Michael (1995-04-08)։ «Congress creates board to oversee Washington, D.C.»։ The New York Times։ Վերցված է 2011 թ․ փետրվարի 17  «Сегодня в мире скорбят по погибшим в терактах 11 сентября»։ РБК։ 2006-09-11։ Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 16-ին։ Վերցված է 2013 թ․ ապրիլի 15։ «В результате этого теракта погибли 189 человек, в том числе 125 сотрудников американского Министерства обороны, 59 членов экипажа и пассажиров самолета, а также пятеро террористов.»  «Обама выступит возле Пентагона с речью памяти жертв терактов 2001 года»։ РИА Новости։ 2009-11-09։ Վերցված է 2011 թ․ հունիսի 17 
Photographies by:
Kmccoy - CC BY-SA 2.0
Statistics: Position
2675
Statistics: Rank
44924

Ավելացնել նոր մեկնաբանություն

Esta pregunta es para comprobar si usted es un visitante humano y prevenir envíos de spam automatizado.

Security
759483162Click/tap this sequence: 2461

Google street view

Where can you sleep near Վաշինգտոն ԿՇ ?

Booking.com
487.421 visits in total, 9.187 Points of interest, 404 Destinations, 47 visits today.