Van Kalesi

( Վանի բերդ )

Վանի բերդ (հայտնի է նաև Վանի միջնաբերդ, Վանա ամրոց անվանումներով, թուրքերեն՝ Van Kalesi, քրդ.՝ Kela Wanê), քարե ամրոց և պաշտպանական շինություն, որը կառուցվել է մ․թ․ա․ 9-7-րդ դարերում Ուրարտուի թագավորության մայրաքաղաք Տուշպայում։ Տուշպան գտնվել է ներկայիս Վան քաղաքի տարածքում։ Իր տեսակի մեջ ամենամեծ ամրոցն է։ Ամրոցից բացվում է Ուրարտուի մայրաքաղաք Տուշպայի ավերակների տեսարանը, որը կառուցված է եղել ուղղաբերձ ապառաժի վրա, որտեղ հիմա գտնվում է ամրոցը։ Համանման ամրոցներ և պաշտպանական կառույցներ կառուցված են եղել Ուրարտական թագավորության ողջ տարածքում, հատկապես բլրային և ժայռային տեղանքներում, որոնք այսօր գտնվում են ժամանակակից Հայաստանի, Թուրքիայի և Իրանի տարածքներում։ Պատմական տարբեր ժամանակաշրջանում ամրոցին տիրել են տարբեր ազգեր՝ մարերը, աքեմենցիները, հայերը, պարթևները, հռոմեացիները, սասանյան պարսիկները, բյուզանդացիները, արաբները, սելջուկները, սեֆյանները, աֆշարյանները, օսմանցիները և ռուսները, ովքեր նվաճելով այն ավերել ...Կարդալ ավելին

Վանի բերդ (հայտնի է նաև Վանի միջնաբերդ, Վանա ամրոց անվանումներով, թուրքերեն՝ Van Kalesi, քրդ.՝ Kela Wanê), քարե ամրոց և պաշտպանական շինություն, որը կառուցվել է մ․թ․ա․ 9-7-րդ դարերում Ուրարտուի թագավորության մայրաքաղաք Տուշպայում։ Տուշպան գտնվել է ներկայիս Վան քաղաքի տարածքում։ Իր տեսակի մեջ ամենամեծ ամրոցն է։ Ամրոցից բացվում է Ուրարտուի մայրաքաղաք Տուշպայի ավերակների տեսարանը, որը կառուցված է եղել ուղղաբերձ ապառաժի վրա, որտեղ հիմա գտնվում է ամրոցը։ Համանման ամրոցներ և պաշտպանական կառույցներ կառուցված են եղել Ուրարտական թագավորության ողջ տարածքում, հատկապես բլրային և ժայռային տեղանքներում, որոնք այսօր գտնվում են ժամանակակից Հայաստանի, Թուրքիայի և Իրանի տարածքներում։ Պատմական տարբեր ժամանակաշրջանում ամրոցին տիրել են տարբեր ազգեր՝ մարերը, աքեմենցիները, հայերը, պարթևները, հռոմեացիները, սասանյան պարսիկները, բյուզանդացիները, արաբները, սելջուկները, սեֆյանները, աֆշարյանները, օսմանցիները և ռուսները, ովքեր նվաճելով այն ավերել կամ վերանորոգել են։ Վանի բերդը գտնվում է Թուրքիայի արևեկքում գտնվող Վան քաղաքի ծայր արևմուտքում, Վանա լճից դեպի արևելք։

Ամրոցն ունի 1800 մետր երկարություն, 120 մետր բարձրություն և 80 մետր լայնություն։

1938-1940 թվականներին ամերիկյան հնագիտական արշավախումբը պեղումներ է կատարել Վանի ամրոցի տարածքում։

Վանի միջնաբերդի պարիսպների ստորին հատվածները կառուցված են եղել անմշակ բազալտից, իսկ մյուս հատվածները՝ աղյուսից։

Այսպիսի ամրոցներ կառուցվում էին ավելի շատ տարածաշրջանի վերահսկողությունն ապահովելու համար, քան օտարերկրյա պետությունների բանակների հարձակումներից պաշտպանվելու համար։ Ամրոցի ավերակները գտնվում են ժամանակակից Վան քաղաքից դուրս։ Ընդունված է համարել, որ ամրոցի պաշտպանական պարիսպները կառուցվել են միջնադարում։

Photographies by:
Statistics: Position
2723
Statistics: Rank
126604

Ավելացնել նոր մեկնաբանություն

CAPTCHA
Security
685473192Click/tap this sequence: 8721
Esta pregunta es para comprobar si usted es un visitante humano y prevenir envíos de spam automatizado.

Google street view

Where can you sleep near Վանի բերդ ?

Booking.com
8.715.813 visits in total, 407.503 Points of interest, 405 Destinations, 1.951 visits today.