البتراء

( Պետրա )
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Պետրա (այլ կիրառումներ)

Պետրա (արաբ․՝ البتراء‎‎‎‎), հին քաղաք, Եդոմի մայրաքաղաքը, ավելի ուշ՝ Նաբաթեայի մայրաքաղաքը։ Գտնվում է ժամանակակից Հորդանանի տարածքում՝ ծովի մակարդակից 900 մ և շրջակայքից 660 մ բարձրության վրա՝ Սիկ անունով նեղ կանիոնում։

Դեպի հարթավայր ելքն անցնում է հյուսիսում և հարավում ընկած նեղ կիրճերով, մինչդեռ արևելքում և արևմուտքում ժայռերը միանգամից կտրատվում են՝ առաջացնելով 60 մ բարձրությամբ բնական պատեր։ Պետրայից ոչ հեռու գտնվում են Ադ-դեյր տաճարը և Ահարոնի դամբարանը։

2005 թվականին Պետրան ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում։

Պատմություն

Պետրան ընկած է առևտրական երկու կարևոր ճանապարհների խաչմերուկում, որոնցից մեկը միացնում էր Կարմիր ծովը Դամասկոսին, մյուսը Միջերկրական ծովի մոտ Պարսից ծոցը կապում է Ղազային։ Պարսից ծոցից ուղևորվող քարավանները՝ բարձված թանկարժեք համեմունքներով, ստիպված էին շաբաթներ շարունակ հերոսաբար դիմակայել Արաբական անապատի դաժան պայմաններին, մինչ կհասնեին բավական նեղ Սիկ կանիոնի զովությանը. այնտեղից մոտ էր երկար սպասված Պետրան։ Այնտեղ ճանապարհորդները գտնում էին կերակուր, ծածկ և սառը, կենարար ջուր։

Հարյուրավոր տարիներ առևտուրը Պետրային մեծ հարստություն է բերել։ Սակայն երբ հռոմեացիները բացահայտեցին արևելք տանող ծովային ճանապարհը, համեմունքների առևտրի ցամաքային առևտուրը անկում ապրեց, և Պետրան աստիճանաբար դատարկվեց՝ կորչելով ավազների մեջ։ Քաղաքի արաբերեն անվանումն է Ալ-Բատրա,իսկ հունարեն՝ Պետրա, որը նշանակում է《քար》:Պետրայի շատ շինություններ կառուցվել են տարբեր դարաշրջաններում և տարբեր տիրակալների օրոք, այդ թվում՝ իդումեացիների (XVIII-II դարեր մ.թ.ա.), նաբաթեացիների (II դար մ.թ.ա. - 106 թվական մ.թ.), հռոմեացիների (106-395 թվականներ մ.թ.), բյուզանդացիների և արաբների։ 12-րդ դարում այն տիրել են խաչակիրները։

Ժամանակակից եվրոպացիներից առաջինը Պետրան տեսել և նկարագրել է շվեյցարացի ճանապարհորդ Յոհան Լյուդվիգ Բուրկհարդը։ Անտիկ թատրոնի հետ այստեղ կարելի է տեսնել նաբաթեացիների շրջանի շինություններ։ Մ. թ. 6-րդ դարից հետո կառուցված շինություններ գրեթե չկան, քանի որ այդ ժամանակ քաղաքն արդեն կորցրել էր իր նշանակությունը։ 20-րդ դարի վերջին Պետրան Հորդանանի՝ ամենից մեծ հռչակ վայելող տեսարժան վայրն էր։ 2007 թվականին այն ընդգրկվել է աշխարհի նոր յոթ հրաշալիքների ցանկում։

Photographies by:
Statistics: Position
34
Statistics: Rank
1466562

Ավելացնել նոր մեկնաբանություն

Esta pregunta es para comprobar si usted es un visitante humano y prevenir envíos de spam automatizado.

Security
831527649Click/tap this sequence: 7697

Google street view

Where can you sleep near Պետրա ?

Booking.com
489.369 visits in total, 9.196 Points of interest, 404 Destinations, 7 visits today.