Տրոգիր (խորվ.՝ Trogir, իտալ.՝ Traù, լատ.՝ Tragurium, հունարեն՝ Tragurion), քաղաք Խորվաթիայում, պատմական Դալմաթիա մարզում։ Գտնվում է Ադրիատիկ ծովի կենտրոնական ափի հատվածում` Սպլիտ քաղաքից 27 կմ հյուսիս-արևմուտք։ Բնակչությունը 2001 թվականի տվյալներով կազմել է 10.907 մարդ։

Քաղաքի պատմական կենտրոնը ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում։ Տրոգիրը ավտոբուսային երթուղով կապված է Սպլիտի հետ, միջքաղաքային ավտոբուսային հաղորդակցությամբ` խորվաթական խոշոր քաղաքների հետ։ Քաղաքից 7 կմ հեռավորության վրա գտնվում է Սպլիտ օդանավակայանը։ Քաղաքի պատմական կենտրոնը գտնվում է ոչ մեծ կղզում, որ նեղ ջրանցքով առանձնանում է մայրցամաքից, իսկ առավել մեծ ջրային տարածքով` Չիովո մեծ կղզուց։ Բնակչության զգալի մասն ապրում է քաղաքի մայրցամաքային հատվածում։ Զբոսաշրջությունն ապահովում է քաղաքի եկամտի կեսից ավելին։ Բացի զբոսաշրջիկներին սպասարկելուց` բնակչությունը զբաղվում է նաև ձկնորսությամբ, զբոս...Կարդալ ավելին

Տրոգիր (խորվ.՝ Trogir, իտալ.՝ Traù, լատ.՝ Tragurium, հունարեն՝ Tragurion), քաղաք Խորվաթիայում, պատմական Դալմաթիա մարզում։ Գտնվում է Ադրիատիկ ծովի կենտրոնական ափի հատվածում` Սպլիտ քաղաքից 27 կմ հյուսիս-արևմուտք։ Բնակչությունը 2001 թվականի տվյալներով կազմել է 10.907 մարդ։

Քաղաքի պատմական կենտրոնը ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում։ Տրոգիրը ավտոբուսային երթուղով կապված է Սպլիտի հետ, միջքաղաքային ավտոբուսային հաղորդակցությամբ` խորվաթական խոշոր քաղաքների հետ։ Քաղաքից 7 կմ հեռավորության վրա գտնվում է Սպլիտ օդանավակայանը։ Քաղաքի պատմական կենտրոնը գտնվում է ոչ մեծ կղզում, որ նեղ ջրանցքով առանձնանում է մայրցամաքից, իսկ առավել մեծ ջրային տարածքով` Չիովո մեծ կղզուց։ Բնակչության զգալի մասն ապրում է քաղաքի մայրցամաքային հատվածում։ Զբոսաշրջությունն ապահովում է քաղաքի եկամտի կեսից ավելին։ Բացի զբոսաշրջիկներին սպասարկելուց` բնակչությունը զբաղվում է նաև ձկնորսությամբ, զբոսանավերի ու նավերի կառուցմամբ, ինչպես նաև խաղողագործությամբ։

Պատմություն
 
Քաղաքի տեսարան Կամերլենգո պալատից

Տրոգիրը (Տրագուրիոն) հիմնադրվել է մ. թ. ա. 3-րդ դարում Վիս կղզու հույն գաղութարարների կողմից։ Քաղաքը հետզհետե բարգավաճել է, սակայն հռոմեական շրջանում հայտնվել է մոտակայքում գտնվող և արագ զարգացող Սալոն (Սպլիտ) քաղաքի ստվերում։ 7-րդ դարում դալմաթական ափին հաստատվում են սլավոնները. շուտով քաղաքը հայտնվում է խորվաթական թագավորների իշխանության տակ։ 11-րդ դարում քաղաքում հաստատվել է եկեղեցական թեմ։

1123 թվականին քաղաքը գրավել ու հիմնահատակ ավերել են սարացինները։ Սակայն քաղաքը շուտով վերականգնվել է` 13-րդ դարում հասնելով իր զարգացման գագաթնակետին։

1420 թվականին Դալմաթիայի ափամերձ քաղաքների զգալի մասի հետ Տրոգիրն անցել է Վենետիկի հանրապետությանը։

Վենետիկի հանրապետության անկումից հետո 1797 թվականին քաղաքը դառնում է Ավստրիայի մի մասը։ Առաջին և երկրորդ համաշխարհային պատերազմների ժամանակ քաղաքը բռնազավթում են իտալացիները։ Պատերազմի ավարտից հետո Տրոգիրը դառնում է Հարավսլավիայի մասը, իսկ վերջինիս փլուզումից հետո 1990 թվականին դառնում է անկախ Խորվաթիայի մաս։

Photographies by:
TimeTravelRome - CC BY 2.0
Gio la Gamb - CC BY-SA 3.0
Николай Максимович - CC BY 3.0
VitVit - CC BY-SA 4.0
Statistics: Position
4602
Statistics: Rank
22462

Ավելացնել նոր մեկնաբանություն

Esta pregunta es para comprobar si usted es un visitante humano y prevenir envíos de spam automatizado.

Security
368195274Click/tap this sequence: 8151

Google street view

Where can you sleep near Տրոգիր ?

Booking.com
489.985 visits in total, 9.198 Points of interest, 404 Destinations, 34 visits today.