Toledo

( Տոլեդո )

Տոլեդո ((իսպ.) [toˈleðo]), քաղաք Իսպանիայի կենտրոնական մասում, համանուն նահանգի և Կաստիլիա-Լա Մանչա ինքնավար համայնքի կենտրոն։ Գտնվում է մայրաքաղաք Մադրիդից հարավ-արևմուտք, Տախո գետի վրա։ Վարչաքաղաքական կենտրոն լինելուց զատ՝ Տոլեդոն նաև արքեպիսկոպոսանիստ բնակավայր է։ Բնակչությունը 2017 թվականին կազմել է 83 741 մարդ։

1986 թվականին Տոլեդոյի հին քաղաքը գրանցվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում։

Պատմություն

Քաղաքի տարածքում մշտական բնակություն հաստատած առաջին մարդիկ հաստատվել են ամրոցներում, որոնք կառուցվել են կելտիբերների շրջանում։ Մ. թ. ա. 192 թվականին հռոմեացի Մարկ Ֆուլվիա Նոբիլիորը հաղթահարել է այստեղ ապրող կարպետաններ ցեղերի համառ դիմադրությունը և հիմնադրել Տոլետում ամրոցը։ Տոլեդոյի մոտակայքում հայտնաբերված երկաթի հանքերի շնորհիվ` քաղաքը դարձել է ազդեցիկ բնակավայր, որը հատել է սեփական դրամ։ Պեղումների արդյունքում հայտնաբերված շքեղ տները վկայում են ռոմանական բնակավայրի մասին, որն ունեցել է իր ջրանցույցը, որը ներկայումս ամբողջովին ավերված է[1][2]։

Բարբարոսների առաջին հարձակումներից հետո ամրոցի անտիկ պատերն ամրացվել են։ 411 թվականին քաղաքը կարճ ժամանակով գրավել են ալանները։ 418 թվականին այն անցել է վեստգոթերին` նրանց մայրաքաղաքը մնալով մինչև 711 թվականը[3][4]։ Այս ընթացքում Տոլեդոն դարձել է կաթոլիկ արքեպիսկոպոսության կենտրոն։ Միջին դարերում Տոլեդոյի արքեպիսկոպոսները ունեցել են սեփական զորք և մասնակցել են Ռեկոնկիստային ու իսպանացի արքաների ռազմական այլ գործողությունների։

712 թվականին վեստգոթերի պետության մայրաքաղաքը նվաճել են մավրերը։ Տոլեդո քաղաքի բարգավաճումը կապվում է հենց նրանց տիրապետության շրջանի հետ (քաղաքն այս ընթացքում ստանում նոր անուն` Տոլայտոլա)[5]։ Ալֆոնսո VI Քաջը քաղաքը նվաճել է 1085 թվականի մայիսի 25-ին։ Այս ժամանակ Տոլեդոն հայտնի էր իր թրերով ու մետաղից պատրաստվող այլ առարկաներով։

Տոլեդոն դարձել է Կաստիլիայի թագավորների նստավայրերից մեկը` այդպիսին մնալով մինչև 1561 թվականը, երբ Ֆիլիպ II-ը մայրաքաղաքը տեղափոխել է 71 կմ հեռավորության վրա գտնվող Մադրիդ քաղաք, որը գտնվում էր Պիրենեյան թերակղզու ճիշտ կենտրոնում և գրեթե նույն հեռավորությունն ուներ բոլոր նավահանգիստներից[6]։ Տոլեդոն շարունակում էր մնալ հավատի կենտրոն։

 
Տոլեդոյի տեսքը` Ալկասարով ու տաճարով

1936 թվականի հուլիսի 20-ին գեներալ Ֆրանկոյի հազարավոր կողմնակիցներ մի քանի հարյուր քաղաքացիական անձանց հետ` ներառյալ կանայք և երեխաներ, ամրանում է Տոլեդոյի ամրոցում։ Նրանց դեմ կիրառվում է ծանր հրետանի և ավիացիա, սակայն ռազմական ուսումնարանի ուսանողները գնդապետ Մոսկարդոյի գլխավորությամբ մոտ 70 օր պաշտպանում են Ալկասարը հանրապետական ուժերի հարձակումներից, մինչև ազգայնականներին նոր ուժեր են օգնության հասնում։ Ռազմական գործողությունների ընթացքում գնդակահարվում է գնդապետի որդին, ում հանրապետականները պատանդ էին վերցրել, իսկ շինությունն ավերվում է` բացառությամբ հարավային պատի։ Այդ ժամանակից սկսած` ազգայնականների կարգախոսն է դառնում «Ալկասարը չի հանձնվում» միտքը։ Գեներալ Խոսե Վարելայի` օգնության հասած ուժերը հետ են մղում հանրապետականներին` դաժան հաշվեհարդար տեսնելով քաղաքի բնակչության հետ[7][8],: Ֆրանկոյի տիրապետության տարիներին երկրի պատմությունը միակողմանի է ներկայացվել։ Հետագայում այս տեղում ստեղծվել է ռազմական թանգարան, որը պատկերացում է տալիս կատարված իրադարձությունների մասին։

Kulikowski Michael (2004)։ Late Roman Spain and Its Cities։ Johns Hopkins University Press։ էջ 265  Rubio Rivera Rebeca (2001)։ El Circo Romano de Toledo y la Vega Baja en Época Romana։ էջ 51։ Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 25  Kulikowski Michael (2004)։ Late Roman Spain and Its Cities։ Baltimore: Johns Hopkins University Press։ էջեր 282–284  Collins Roger (2004)։ Visigothic Spain, 409–711։ Blackwell։ էջ 54  Collins Roger (1989)։ Arab Conquest of Spain, 710–797 (Paperback 1994 ed.)։ Blackwell։ էջեր 201–203  «Толедо, город в Испании»։ Բրոքհաուզի և Եֆրոնի հրեական հանրագիտարան: In 86 Volumes (82 Volumes and 4 Additional Volumes)։ St. Petersburg։ 1890–1907  Thomas Schröder Spanien.Michael Müller Verlag.5. erweiterte und aktualisierte Auflage 2006- ISBN 3-89953-323-2 Испания, которую мы не знали. Исторический путеводитель. М.:Вече.2006.-384 с.:ил. ISBN 5-9533-1065-X.
Photographies by:
Dmitry Dzhus from London - CC BY 2.0
Statistics: Position
939
Statistics: Rank
117218

Ավելացնել նոր մեկնաբանություն

Esta pregunta es para comprobar si usted es un visitante humano y prevenir envíos de spam automatizado.

Security
345692871Click/tap this sequence: 7228

Google street view

Where can you sleep near Տոլեդո ?

Booking.com
489.935 visits in total, 9.198 Points of interest, 404 Destinations, 100 visits today.