Castell de Santa Bàrbara

( Սուրբ Վարվառայի ամրոց )

Սուրբ Վարվառայի ամրոց (վայն.՝ Castell de Santa Bàrbara, իսպ.՝ Castillo de Santa Bárbara), պաշտպանական կառույց Իսպանիայի Ալիկանտե քաղաքի կենտրոնում։ Տեղակայված է Բանականտիլ (Mount Benacantil) լեռան վրա՝ ծովի մակարդակից 166 մետր բարձրության վրա։ 1961 թվականի հոկտեմբերի 13-ին հայտարարվել է Իսպանիայի պատմամշակութային հուշարձան և ստացել է RI-51-0001293 գրանցման համարը։

Պատմություն

Բենականտիլ լեռան լանջերին հայտնաբերվել են բրոնզի դարի նյութական մշակույթի առարկաներ, ինչպես նաև իբերներին ու հռոմեացիներին պատկանած իրեր։ Սակայն ամրոցի հիմնադրումը վերագրվում է 9-րդ դարին, երբ Պիրենեյան թերակղզին գտնվում էր արաբական տիրապետության տակ։ 1248 թվականի դեկտեմբերի 4-ին ամրոցը գրավվել է Ալֆոնսոյի զորքերի կողմից, ով հետագայում դարձել է Կաստիլիայի ու Լեոնի թագավոր։ Իր ներկայիս անունն ամրոցն ստացել է ի պատիվ Սուրբ Վարվառայի օրվա, քանի որ հենց այդ օրն է գրավվել միջնաբերդը։

1296 թվականին Սուրբ Վարվառայի ամրոցը գրավվել է Արագոնի թագավոր Խայմե II-ի կողմից, ում տիրապետության օրոք սկսվել է ամրոցի վերակառուցումը։ Պեդրո IV-ի, Կառլ V-ի և Ֆիլիպ II-ի օրոք ամրոցի վերակառուցումը շարունակվել է:1691 թվականին Սանտա Բարբարայի ամրոցը գնդակոծվել է ֆրանսիական էսկադրայի (նավատորմ) կողմից։ Իսպանական ժառանգության համար պատերազմի (1701-1714) ընթացքում ամրոցը երեք տարի եղել է անգլիացիների տիրապետության տակ։

1873 թվականին Սուրբ Վարվառայի ամրոցն Ալիկանտե քաղաքի հետ միասին «Նումանսիա» զրահակրից գնդակոծվել է իսպանացի ապստամբների կողմից[1]։

18-րդ դարում Սուրբ Վարվառայի ամրոցն աստիճանաբար կորցնում է իր ռազմական նշանակությունը։ Ժամանակ առ ժամանակ այն օգտագործվում է որպես բանտ։ Ամրոցը կիսալքված վիճակում է գտնվել մինչև 1963 թվականը, երբ վերակառուցումից հետո բացվել է հասարակության համար։ Լեռան մեջ տեղակայված է վերելակ, որով այցելուները կարող են բարձրանալ ամրոց (վերելակով բարձրանալը վճարովի է)։ Ամրոց կարելի է այցելել անվճար։

History of the Castle Archived 2010-05-11 at the Wayback Machine. Alicante Town Hall

Ավելացնել նոր մեկնաբանություն

CAPTCHA
Security
687942153Click/tap this sequence: 1458
Esta pregunta es para comprobar si usted es un visitante humano y prevenir envíos de spam automatizado.

Google street view

Where can you sleep near Սուրբ Վարվառայի ամրոց ?

Booking.com
491.590 visits in total, 9.211 Points of interest, 405 Destinations, 62 visits today.