Palmerar d'Elx

( Արմավենու անտառ Էլչեում )

Արմավենու անտառ Էլչեում (իսպ.՝ Palmeral de Elche, կատ.՝ Palmerar d'Elx), Եվրոպայում ամենախոշոր արմավենու պուրակը, որը տեղակայված է իսպանական Ալիկանտե գավառում։ Պալմերալի ընդհանուր մակերեսը, որի մեջ ներառվում է քաղաքային այգին (Parque Municipal), Ուերտո-դել-Կուրան (Huerto del Cura) և այլ այգիներ, զբաղեցնում է 5,1 քառ. կիլոմետր, որում 1,5 քառ. կիլոմետրը տեղեկայված է Էլչե քաղաքի սահմանագծում։

Պատմություն
Elche el palmeral.JPG 

Պուրակը բաղկացած է ավելի քան 70 հազար արմավենու ծառերից, մեծ մասամբ փյունիկյան արմավենիներից, որոշների տարիքը հասնում է մինչև 300 տարի[1]։ Բերքը հավաքվում է դեկտեմբերին։ Ամենամեծ արմավենին (կայսերական արմավենին), որը կոչվում է «Սիսի» ի պատիվ Ավստրիայի կայսրուհի Էլիզաբեթի, կշռում է 10 տոննա և մոտ 165 տարեկան է[2]։

Էլչեում փյունիկյան արմավենիների աճեցումը հայտնի է իբերների ժամանակներից, այսինքն մոտավորապես Մ.թ.ա. 5-րդ դարից։ Պլանտացիան վերապրել է Հին Հռոմի և մավրերի ժամանակաշրջաններում։ Պուրակը և ոռոգման համակարգը կազմավորվել են 10-րդ դարի վերջին, երբ Պիրենեյան թերակղզու մեծ մասը ղեկավարվում էր մավրերի կողմից[1]։

Տարածաշրջանի կլիման չոր է, նստվածքի նորման տարեկան կազմում է 300մմ, այդ իսկ պատճառով արմավենիները տնկված են ոռոգման ջրանցքների կողքին, որոնք վերցնում են ջուրը Վինալոպո գետից։ Պուրակի պաշտպանության համար առաջին օրենքը հայտնվել է Ռեկոնկիստայից հետո։ 2000 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ն ընդգրկել է Էլչեի Արմավենու անտառը Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում[1]։

↑ 1,0 1,1 1,2 Centre, UNESCO World Heritage."Centro del Patrimonio Mundial -". whc.unesco.org. INFORMACION."La Palmera Imperial de Elche pierde uno de sus siete hijuelos".

Ավելացնել նոր մեկնաբանություն

Esta pregunta es para comprobar si usted es un visitante humano y prevenir envíos de spam automatizado.

Security
745912638Click/tap this sequence: 2789

Google street view

Videos

Where can you sleep near Արմավենու անտառ Էլչեում ?

Booking.com
489.962 visits in total, 9.198 Points of interest, 404 Destinations, 11 visits today.