Սունդարբան

Սունդարբան (անգլ.՝ Sundarbans, բենգալերեն՝ সুন্দরবন Shundorbôn), Երկրի վրա տարածքով ամենամեծ մանգրային անտառը։ Գտնվում է Գանգեսի դելտայում՝ Հնդկաստանում և Բանգլադեշում։ Օվկիանոսից այն կողմ Սունդարբանի մի մասը ծածկված է սեզոնային հեղեղվող ճահճային անտառներով։ Սունդարբանի տարածքը 10,000 կմ² է, որից 6000 կմ²-ին գտնվում է Բանգլադեշում։ 1997 թվականին Սունդարբանն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում։ Չնայած Սունդարբանի՝ Հնդկաստանին ու Բանգլադեշին պատկանող մասերը մեկ ընդհանուր էկոհամակարգի մաս են, դրանք ցուցակ են մտցվել առանձին-առանձին՝ որպես Սունդարբան և Սունդարբանի ազգային պարկ։ Սունդարբանի տարածքում են գտնվում մակընթացքային ջրանցքների, ափամերձ ծանծաղուտների և մանգրային թփուտների փոքր կղզիների բարդ ցանցերը։ Շրջանը համարվում է լեգենդար բենգալյան վագրի, ինչպես նաև աքսիսի, օձերի, թռչունների շատ տեսակների, ցուլ շնաձկների, գետերի դելֆինների և Ասիայի ամենամեծ գիշատիչի՝ կատարավոր կոկորդիլոսների բնակատեղի։ 2010 թվակ...Կարդալ ավելին

Սունդարբան (անգլ.՝ Sundarbans, բենգալերեն՝ সুন্দরবন Shundorbôn), Երկրի վրա տարածքով ամենամեծ մանգրային անտառը։ Գտնվում է Գանգեսի դելտայում՝ Հնդկաստանում և Բանգլադեշում։ Օվկիանոսից այն կողմ Սունդարբանի մի մասը ծածկված է սեզոնային հեղեղվող ճահճային անտառներով։ Սունդարբանի տարածքը 10,000 կմ² է, որից 6000 կմ²-ին գտնվում է Բանգլադեշում։ 1997 թվականին Սունդարբանն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում։ Չնայած Սունդարբանի՝ Հնդկաստանին ու Բանգլադեշին պատկանող մասերը մեկ ընդհանուր էկոհամակարգի մաս են, դրանք ցուցակ են մտցվել առանձին-առանձին՝ որպես Սունդարբան և Սունդարբանի ազգային պարկ։ Սունդարբանի տարածքում են գտնվում մակընթացքային ջրանցքների, ափամերձ ծանծաղուտների և մանգրային թփուտների փոքր կղզիների բարդ ցանցերը։ Շրջանը համարվում է լեգենդար բենգալյան վագրի, ինչպես նաև աքսիսի, օձերի, թռչունների շատ տեսակների, ցուլ շնաձկների, գետերի դելֆինների և Ասիայի ամենամեծ գիշատիչի՝ կատարավոր կոկորդիլոսների բնակատեղի։ 2010 թվականի տվյալներով տարածաշրջանում բնակվում էր մոտ 500 բենգալյան վագր և շուրջ 30 000 եղնիկ։

Գանգեսի դելտայի բերրի հողերը երկար դարերի ընթացքում ենթարկվել են ինտենսիվ մշակման, ինչի արդյունքում պահպանվել են բուն անտառածածկույթի միայն փոքր անկլավներ։ Սունդարբանի պահպանված անտառներն ու մանգրերը կարևոր բնակավայր են անհետացման վտանգի տակ գտնվող բենգալյան վագրի համար։ Բացի դրանից, Սունդարբանը կատարում է արգելքի կրիտիկական գործառույթը՝ Կալկաթայի և հարակից շրջանների միլիոնավոր բնակիչների պաշտպանելով ցիկլոններից։

Բենգալերեն Սունդարբան բառացիորեն թարգմանվում է որպես «գեղեցիկ ջունգլի» կամ «գեղեցիկ անտառ» (Սունդար նշանակում է «գեղեցիկ», իսկ բան նշանակում է «անտառ» կամ «ջունգլի»)։ Մեկ այլ վարկածի համաձայն՝ անունը գալիս է սունդարի ծառերից, որոնք աճում են այնտեղ մեծ քանակությամբ։

Photographies by:
Himanshu Gupta - CC BY-SA 4.0
Statistics: Position
131
Statistics: Rank
375906

Ավելացնել նոր մեկնաբանություն

Esta pregunta es para comprobar si usted es un visitante humano y prevenir envíos de spam automatizado.

Security
439128576Click/tap this sequence: 1944

Google street view

Where can you sleep near Սունդարբան ?

Booking.com
489.409 visits in total, 9.196 Points of interest, 404 Destinations, 47 visits today.