Սքայ (անգլ.՝ Isle of Skye, գաել.՝ An t-Eilean Sgitheanach), կղզի Շոտլանդիայի արևմուտքում գտնվող Ներքին Հիբրիդներ կղզեխմբում։ Վարչական առումով այն հանդիսանում է Հայլենդ շրջանի մաս։

Կղզին բնակեցված է եղել դեռ մեզոլիթի ժամանակաշրջանից, այն երկար ժամանակ գտնվել է նորվեգացիների տիրապետության տակ, իսկ ավելի ուշ Մակալաուդ և Մակ-Դոնալդ տոհմերի տիրապետության տակ։ 18-րդ դարում ազատամիտ ապստամբությունների ճնշումը բերեց նախկին ապրելակերպի փոփոխությունների, բազմաթիվ բնակիչներ արտաքսվեցին, իսկ նրանց տարածքները սկսեցին օգտագործվել, որպես արոտավայրեր։ 20-րդ դարի վերջին նորից նկատվեց բնակչության աճ։ Գելական շոտլանդերենի կրողների թիվը, չնայած վերջին 100 տարիներին զգալիորեն պակասել է, բայց բավականին բարձր է Շոտլանդիայի համար և կազմում է բնակչության մոտավորապես մեկ երրորդը։ Սքայ կղզին ունի 10 008 բնակիչ (2011 թվական) և բնակչության թվով Շոտլանդիայի չորրորդ կղզին է։

Կղզու տնտեսության հիմնական մասն են կազմում զբոսաշրջությունը,...Կարդալ ավելին


Սքայ (անգլ.՝ Isle of Skye, գաել.՝ An t-Eilean Sgitheanach), կղզի Շոտլանդիայի արևմուտքում գտնվող Ներքին Հիբրիդներ կղզեխմբում։ Վարչական առումով այն հանդիսանում է Հայլենդ շրջանի մաս։

Կղզին բնակեցված է եղել դեռ մեզոլիթի ժամանակաշրջանից, այն երկար ժամանակ գտնվել է նորվեգացիների տիրապետության տակ, իսկ ավելի ուշ Մակալաուդ և Մակ-Դոնալդ տոհմերի տիրապետության տակ։ 18-րդ դարում ազատամիտ ապստամբությունների ճնշումը բերեց նախկին ապրելակերպի փոփոխությունների, բազմաթիվ բնակիչներ արտաքսվեցին, իսկ նրանց տարածքները սկսեցին օգտագործվել, որպես արոտավայրեր։ 20-րդ դարի վերջին նորից նկատվեց բնակչության աճ։ Գելական շոտլանդերենի կրողների թիվը, չնայած վերջին 100 տարիներին զգալիորեն պակասել է, բայց բավականին բարձր է Շոտլանդիայի համար և կազմում է բնակչության մոտավորապես մեկ երրորդը։ Սքայ կղզին ունի 10 008 բնակիչ (2011 թվական) և բնակչության թվով Շոտլանդիայի չորրորդ կղզին է։

Կղզու տնտեսության հիմնական մասն են կազմում զբոսաշրջությունը, գյուղատնտեսությունը և ձկնորսությունը։ Ամենախոշոր բնակեցված վայրը Պորտրին է, որը հայտնի է իր տեսարժան նավահանգստով։ Սքայ կղզին Շոտլանդիայի և մյուս կղզիների հետ կապվում է լաստանավերով, իսկ 1995 թվականից նաև ավտոմոբիլային կամրջով։

Կլիման խոնավ է, ծովային՝ տարվա տարբեր եղանակներին հաճախակի դիտվող տեղումներով։ Կղզու բուսական և կենդանական աշխարհը բավականին հարուստ է, մեծ տարածություններ են զբաղեցնում հավամրգու ճահճուտները։ Սքայը տարբեր գրքերի և ֆիլմերի գործողության վայրն է, ինչպես նաև այն հիշատակվում է բազմաթիվ ազգային երգերում։

Պատմություն Նախապատմական շրջան

Սթաֆֆինի շրջանում կա բնակավայր (կեցավայր), որը թվագրվում է քրիստոսից առաջ 7-րդ հազարամյակին։ Այն հանդիսանում է Շոտլանդիայի հնագույն բնակավայրերից մեկը։ Իններ Սաունդ նեղուցի ափերին՝ Սքայ կղզու և մեծ ցամաքի կղզեխմբերի միջև կա 33 օբյեկտ, որոնք, հնարավոր է, մեզոլիթի շրջանին պատկանեն[1][2]։ Կղզու արևմտյան ափին գտնված արևաքարերը, որոնք ամենայն հավանականությամբ այստեղ են հայտնվել Ռամ կղզուց, նույնպես պատկանում են մեզոլիթի ժամանակաշրջանին։

Քուիլինից հարավ գտնվող անմարդաբնակ «Rubha an Dùnain» թերակղզում գտնվել են բազմաթիվ իրեր, որոնք պատկանում են նեոլիթի շրջանին։ Այստեղ տեղադրված են՝ մեր թվարկությունից առաջ 2-րդ կամ 3-րդ հազարամյակների քարային շրջաններ, քարի դարի նավահանգիստ և բնակավայրի մնացորդներ, որոնք գոյություն են ունեցել բրոնզե դարում և ավելի ուշ։ Թերակղզում գտնվող «Loch na h-Airde» լիճը ծովի հետ կապված է «վիկինգների ջրանցքով», որը պատկանում է կղզու նորվեգական հին ժամանակաշրջանին[3][4]։ «Strathaird» թերակղզում է տեղակայված քարի դարի «Dun Ringill» ամրոցը, որը կրկին ամրացվել է միջնադարում, Մակքինի տոհմի կողմից[5]։

Վաղ պատմություն

Հիբրիդյան կղզիները երկաթե դարի վերջերին, ամենայն հավանականությամբ, բնակեցված էին պիկտաներով, սակայն այդ ժամանակաշրջանի վերաբերյալ շատ քիչ վկայություններ կան[6]։ Սքայ կղզում գտնվել են պիկտաների խորհրդանիշներով երեք քարեր, և ևս մեկը Ռազեյում[7]։ Ավելի շատ վկայություններ կան հարավում գտնվող Դալ Ռիադա թագավորության վերաբերյալ։ Կոլումբայի կյանքի պատմության մեջ, որը գրվել է 7-րդ դարում, նկարագրվում է նրա այցելությունը Սքայ կղզի, որտեղ նա կնքել է տեղի առաջնորդին[8]։ Իռլանդական տարեգրության մեջ նկարագրվում են 7-8-րդ դարերի իրադարձություններ, որոնք տեղի են ունեցել Սքայ կղզում և հիմնականում վերաբերում են տեղի առաջնորդների կռիվներին (նկարագրված են «Scéla Cano meic Gartnáin»-ում)[9]։

Հիբրիդները՝ 9-րդ դարից մինչև 1266 թվականին կնքված Պերտյան պայմանագիրը, եղել է նորվեգացիների տիրապետության տակ։ Ոմանք վկայում են, որ Մաքլաուդների տոհմը սերում է տեղացի վիկինգներից։ Դրա մասին է վկայում նաև Դանվեգենում անցկացվող ամենամյա ձմեռային փառատոնը, որի ժամանակ այրում են դրակարի վերակերտվածքը (վիկինգների երկար և նեղ, փայտյա, բարձր և կոր նավաքթով ու նավախելով նավ)[10]։

Տոհմեր և Շոտլանդական կառավարում
An old map of Skye with north at right. 
Սքայը «Շոտլանդիայի ատլասում», 1654 թվական

Վիկինգների հեռանալուց հետո, կղզու կարևոր տոհմը հանդիսանում էր Մաքլաուդը, որը սկզբում իր տրամադրության տակ էր պահում Թրոթերնիշ թերակղզին և Մաքդոնալդ տոհմը՝ Սլեյթից։ Կղզիների թագավորության անկումից հետո, Մակքիննոնները նույնպես դարձան առանձին տոհմ։ Վերջիններիս տարածքները հիմնականում գտնվում էին «Strathaird»-ում[11]։ Մաքնեքիլ տոհմը կապված էր Թրոթերնիշ թերակղզու հետ, իսկ Մաքինես տոհմը 16-րդ դարում վերաբնակեցվել է Սլեյքում[12]։

Հարավային Ուիսթի Մաքդոնալդների և Մաքդոնալդների միջև հին թշնամանք է եղել։ 1578 թվականին՝ Ուսթից զորամիավորումը 8 նավակներով եկավ Ուոթերնիշ և հարձակվեց Թրամպան եկեղեցու վրա, որի հետևանքով բոլոր ներկաները ողջ-ողջ այրվեցին, բացի մի աղջնակից, ով օգնություն էր կանչում։ Օգնության հասած Մաքդոնալդների ստորաբաժանումը կոտորեց բոլոր հարձակվողներին։ Այս իրադարձությունը հայտնի է «Battle of the Spoiling Dyke» անունով[13]։

1745 թվականին՝ յակոբինների կրած պարտությունից հետո, Ֆլորա Մաքդոնալդը հռչակավոր դարձավ «արքայազն Չերլիին» փրկելու համար։ Նա արքայազնին, իր սպասավորի կերպարով, նավակով տեղափոխեց Ուիսթ կղզուց Սքայ կղզի։ Ֆլորան թաղվել է Թրոթերնիշ թերակղզում[14]։ Ապստամբության ճնշումից հետո տոհմերի համակարգը փլուզվեց և կղզին բաժանվեց մի քանի խոշոր հողատերերի մեջ[15]։

A grey castle with tall square towers stands amongst trees in full leaf. 
Դանվեգեն ամրոցը

Կղզում պահպանվել են այդ ժամանակաշրջանի բազմաթիվ հուշարձաններ։ Դանվեգեն ամրոցը 13-րդ դարից պատկանել է Մաքքլաուդների տոհմին, այստեղ են պահվում «Փերիների դրոշ» տոհմի ընտանեկան մասունքները, Դանվեգենյան գավաթը և Ռորի Մորի կոտոշը[16]։ Սլիթի Մաքդոնալդներին պատկանող՝ 18-րդ դարի Արմադեյլ ամրոցը, 1925 թվականին լքվեց, սակայն հետագայում այն վերածվեց զբոսաշրջային կենտրոնի[17]։ Ոչ հեռու տեղակայված են տոհմի երկու այլ ամրոցների մնացորդները՝ Նոք ամրոցի և «Dunscaith» («շողքերի ամրոց») ամրոցի։ Սրանք կապված են հռչակավոր կին ռազմիկ Սքատահի անվան հետ[18][19]։ Մաքքիններին պատկանող՝ 15-րդ դարի «Caisteal Maol» ամրոցից, որը կառուցվել է «Kyleakin»-ի մոտ, մնացել են ընդամենը որոշ մնացորդներ, ավերակներ[5]։

Բնակիչների արտաքսում
A ruined stone building sits in an empty landscape with a steep slope beyond. 
«Tusdale» հովիտի ավերակներ։ Մինչև բնակիչների արտաքսելը, այս հատվածը այնքան խիտ էր բնակեցված, որ անվանել են «Սքայ կղզու մայրաքաղաք»[20][21]

18-րդ դարի վերջերին տնտեսության մեջ մեծ տեղ էր զբաղեցնում ջրիմուռների հավաքչությունը[22], բայց 1822 թվականից դրսից էժան ներմուծման հետևանքով տնտեսության այս ճյուղը Հիբրիդներում քանդվեց[23]։ Բացի սրանից, 19-րդ դարում բնակիչները տուժեցին սովից և իրենց տարածքներից արտաքսվելուց։ Ընդամենը 40 տարվա ընթացքում՝ 1840-ից մինչև 1880 թվականները, 30 հազար բնակիչ ստիպված են եղել լքել իրենց տները, նրանցից շատերը արտագաղթեցին Ամերիկա[24]։ Օրինակ՝ Դուրնիշի (Duirinish) արևմտյան ափին գտնվող Լորգիլ (Lorgill)գյուղի բնակիչները արտաքսվեցին 1830 թվականի օգոստոսի 4-ին։ 70 տարեկանից ցածր տարիք ունեցող բոլոր բնակիչներին, ձերբակալելու և բանտ նստեցնելու սպառնալիքի տակ տեղահանեցին, իսկ ծերերին ուղարկեցին անկելանոց[25]։ 1882 թվականին, «Camastianavaig»-ում խոշոր բախումներ տեղի ունեցան արտաքսվել չցանկացող տեղի բնակիչների և Գլազգոյից հատուկ ուղարկված ոստիկանության միջև[26]։ Այս անկարգությունները դարձան Նեյփիրի հանձնաժողովի ստեղծման պատճառներից մեկը։ Հանձնաժողովը հետևում էր Շոտլանդիայի ֆերմերների կարգավիճակին։ Անկարգություններն ավարտվեցին միայն 1886 թվականի հռչակագրի հրապարակումից հետո, որը օրենսդրորեն հաստատում էր հողերի վարձակալների իրավունքները։ Այսօր լքված գյուղերի ավերակները կարելի է տեսնել Լորգիլլում, Բորերայգում, «Strath Swordale»-ի Սյուշնիշում[25][27], և «Minginish»-ի «Tusdale»-ում[21][28]։

Բնակչության թվի փոփոխություն Տարի 1755 1794 1821 1841 1881 1891 1931 1951 1961 1971 1981 1991 2001 2011 Բնակչություն[18] 11,252 14,470 20,827 23,082 16,889 15,705 9,908 8,537 7,479 7,183 7,276 8,847 9,232 10,008

Ինչպես Շոտլանդիայի մյուս կղզիներում, այստեղ էլ բնակչության թիվն իր առավելագույն ցուցանիշին է հասել 19-րդ դարում, որից հետո բնակչության թիվն սկսել է նվազել արտաքսման և Առաջին Համաշխարհային Պատերազմի զոհերի հետևանքով։ 19-րդ դարից մինչև 1975 թվականը Սքայ կղզին վարչականորեն մտել է Ինվերենսսշիրի մեջ, և սրա հետ մեկտեղ ղեկավարությունը քիչ է զբաղվել կղզու զարգացմամբ[29][30][31]։ 1971 թվականին կղզու բնակչությունը կազմում էր 1841 թվականի բնակչության քանակի ընդամենը մեկ երրորդ մասը։ 20-րդ դարի վերջին նկատվում է բնակչության թվի որոշակի աճ, և 30 տարիների ընթացքում (մինչև 2001 թվականը) այն ավելացել է 28 %-ով[18]։

1991 թվականից մինչև 2001 թվականը Սքայ կղզու բնակչությունը աճել է 4 %-ով (այս նույն ժամանակի ընթացքում շոտլանդական կղզիների ընդհանուր բնակչությունը նվազել է 3%-ով)։ 2011 թվականին բնակչության թիվն ավելացել է ևս 8,4 %-ով և հասել է մինչև 10․008 մարդ, ընդ որում՝ ընդհանուր կղզիների բնակչության թիվն էլ ավելացել է 4 %-ով[32]։

Գելական շոտլանդերենը Սքայ կղզում

Ավանդաբար Սքայ կղզում գելական լեզուն եղել է հիմնական լեզուն, սակայն 20-րդ դարում իրավիճակը խիստ փոփոխվել է։ 1901 և 1921 թվականների մարդահամարի համաձայն՝ կղզու բնակչության 75 %-ը խոսում էր գաելերենով (գելական շոտլանդերեն)։ 1971 թվականի դրությամբ նման իրավիճակ միայն մեկ ծխական համայնքում («Kilmuir») էր պահպանվել, իսկ մնացածներում այս լեզվի կրողների թիվը կազմում էր 50 %-ից 74 %[33]։ 2001 թվականի տվյալների համաձայն՝ նույնիսկ «Kilmuir» ծխական համայնքում գելական շոտլանդերենին տիրապետում էին բնակչության 50 %-ից պակասը, իսկ ամբողջ կղզում այս լեզվով էին խոսում բնակիչների միայն 31 %-ը։ Այս լեզվի կրողներն առավել շատ էին կղզու հյուսիսում և հարավ-արևմուտքում։

Saville, Alan; Hardy, Karen; Miket, Roger; Ballin, Torben Bjarke «An Corran, Staffin, Skye: a Rockshelter with Mesolithic and Later Occupation» Archived 2012-09-29 at the Wayback Machine.. Scottish Archaeology Internet Reports. Retrieved 15 December 2012. Wickham-Jones, C.R. and Hardy, K. «Scotlands First Settlers». History Scotland Magazine/Wayback Machine. Retrieved 15 December 2012. «Skye survey» Archived 2011-09-28 at the Wayback Machine.. University of Edinburgh. Retrieved 15 March 2008. "Skye, Rubh' An Dunain, 'Viking Canal' ". Canmore. Retrieved 3 January 2013. ↑ 5,0 5,1 Coventry (2008) pp. 381-82. Hunter (2000) pp. 44, 49. Jennings and Kruse (2009) p. 76. Jennings and Kruse (2009) p. 77. Fraser (2009) pp. 204-06, 249 & 252-53. «The Norse Connection» Archived 2011-07-08 at the Wayback Machine.. Celtictraditions.com. Retrieved 15 March 2008. Mackinnon C. R. (1958)։ «The Clan Mackinnon: a short history»։ Վերցված է ապրիլի 30, 2010  «About the Clan MacInnes». Macinnes.org. Retrieved 8 December 2010. Murray (1966) p. 156. «Flora Macdonald’s Grave, Kilmuir» Archived 2019-01-26 at the Wayback Machine.. Am Baile. Retrieved 24 October 2009. Hunter (2000) pp. 249-51. «Dunvegan Castle»(չաշխատող հղում). Dunvegancastle.com. Retrieved 2 March 2008. «Armadale Castle» Archived 2004-08-04 at the Wayback Machine.. Clan Donald Centre. Retrieved 2 March 2008. ↑ 18,0 18,1 18,2 Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ Smith անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում: «The Barony of MacDonald». Baronage.co.uk Retrieved 2 March 2008. «Tusdale, Isle of Skye» Archived 2004-01-02 at the Wayback Machine.. Wild Country. Retrieved 26 December 2012. ↑ 21,0 21,1 «Skye, Tusdale». Canmore. Retrieved 28 December 2012. Cooper (1983) p. 77. «The collapse of the kelp industry» Archived 2013-01-14 at the Wayback Machine.. Education Scotland. Retrieved 20 January 2013. «The Skye and Raasay Clearances — 1853». Video from A history of Scotland: This Land is Our Land. BBC. Retrieved 26 December 2012. ↑ 25,0 25,1 Haswell-Smith (2004) p. 176. «Battle of the Braes». Highlandclearances.info/Wayback Machine. Retrieved 15 December 2012. "Suisnish, Skye. Canmore. Retrieved 28 December 2012. Allan, John «The Skye Guide» Archived 2013-01-07 at the Wayback Machine.. The Skye Guide. Retrieved 26 December 2012. Slesser (1981) p. 26. Hunter (2000) pp. 351-52. Чарльз Кэмерон (1886). The Skye expedition of 1886 its constitutional and legal aspects. Speech delivered by Charles Cameron at a meeting held in the City Hall, Glasgow, on the 10th November, 1886. Glasgow. Alex. MacDonald. «Scotland’s 2011 census: Island living on the rise». BBC News. Retrieved 18 August 2013. Mac an Tàilleir, Iain (2004) 1901-2001 Gaelic in the Census. (PowerPoint) Linguae Celticae. Retrieved 1 June 2008.
Photographies by:
Guillaume.R-B. - CC BY-SA 4.0
Statistics: Position
1640
Statistics: Rank
74533

Ավելացնել նոր մեկնաբանություն

CAPTCHA
Security
621583497Click/tap this sequence: 3836
Esta pregunta es para comprobar si usted es un visitante humano y prevenir envíos de spam automatizado.

Google street view

Where can you sleep near Սքայ ?

Booking.com
491.573 visits in total, 9.211 Points of interest, 405 Destinations, 44 visits today.