शिमला

( Շիմլա )

Շիմլա (հինդի՝ शिमला, անգլ.՝ Shimla, հայտնի է նաև Սիմլա անունով), քաղաք Հյուսիսային Հնդկաստանում, Հիմաչալ-Պրադեշ նահանգի կենտրոնն է։ Լեռնակլիմայական հանգստյան գոտի է, կարևորագույն տուրիստական կենտրոն։ 1864 թվականին Շիմլան դարձավ Բրիտանական Հնդկաստանի ամառային կենտրոնը՝ փոխարինելով Մարրիին՝ քաղաք, որը գտնվում է Ռավալպինդիից հյուսիս-արևելք։ Հնդկաստանի անկախության ձեռքբերումից հետո քաղաքը դարձավ Փանջաբ նահանգի մայրաքաղաքը, իսկ այնուհետև՝ Հիմաչալ-Պրադեշ նահանգինը։

Շիմլայում կա մի քանի քոլեջ և գիտահետազոտական ինստիտուտ։ Քաղաքը հայտնի է իր տաճարներով և դղյակներով։ Քաղաքի բազմաթիվ կառույցներ հիմնադրվել են նեոտյուդորական և նեոգոթիկական ոճով։

Շիմլան տեղակայված է լեռներում, և 2005 թվականից այստեղ անցկացվում են լեռնահեծանվային մրցարշավներ։

Քաղաքի բնակչությունը 392 542 մարդ է (2005)։

Պատմություն

18-րդ դարում ժամանակակից քաղաքի տարածքի մեծ մասը պատված էր թավ անտառներով՝ բացառությամբ Ջակխու տաճարի հարակից տարածքի և մի քանի բնակելի տների[1]։

 
Կամուրջ։ Շիմլա, 1850-ականներ

1806 թվականին ներկայիս Հիմաչալ-Պրադեշ նահանգի տարածքը գրավվել էր Նեպալի վարչապետ Բհիմսեն Թհապայի կողմից։ Բրիտանական արևելահնդկական ընկերությունը անգլո-նեպալական պատերազմի (1814-1816) արդյունքում վերադարձրեց վերահսկողությունը տարածքի նկատմամբ։ Մահարջա Պատիալին, որն աջակցություն էր ցուցաբերել բրիտանական զորքերին, նվիրաբերվեցին ժամանակակից Շիմլայի հարակից հողերը։ 1826 թվականին բրիտանացի սպաները, հրապուրվելով Շիմլայի կլիմայով (որը նման էր անգլիական կլիմային), սկսեցին այնտեղ անցկացնել ամառային արձակուրդները։ 1827 թվականին Բենգալիայի գեներալ-նահանգապետ լորդ Ամխերստը այցելեց Շիմլա։ Մեկ տարի անց այստեղ կանգ առավ Հնդկաստանում բրիտանական զորքերը ղեկավարող լորդ Կոմբերմերը։ Նրա հանգստի ժամանակ կառուցվեց երեք մղոն ճանապարհ և կամուրջ Ջակխու շրջանում։ 1830 թվականին բրիտանական վարչությունը ձեռք բերեց սարահարթի շուրջը գտնվող հողերը։ Դրանից հետո սարահարթը սկսեց ակտիվորեն զարգանալ․ եթե 1830 թվականին այստեղ կար 30 տուն, ապա 1881 թվականին՝ 1 141[1]։

1832 թվականին քաղաք այցելեց լորդ Կոմբերմերի ժառանգորդ կոմս Դալհաուզին։ Դրանից հետո սկսեցին պարբերաբար քաղաք այցելել Բրիտանական Հնդկաստանի գեներալ-նահանգապետեր և զորքերի հրամանատարներ։ Շիմլան դարձավ պարահանդեսների և միջոցառումների անցկացման վայր։ Այստեղ բացվեցին դպրոցներ բարձր խավի ներկայացուցիչների համար։ 1830-ականների վերջին Շիմլան դարձավ ցուցահանդեսների և թատերական ներկայացումների անցկացման վայր։ Քաղաք էին այցելում հնդիկ գործարարներ։ 1844 թվականի սեպտեմբերի 9-ին Շիմլայում դրվեց քրիստոնեական տաճարի հիմքը։ Շուտով սկսվեց Հինդոստան-տիբեթական ճանապարհի շինարարությունը, իսկ 1851-1852 թվականներին փորվեց 560 ֆուտ երկարությամբ թունել։ 1857 թվականի Հնդկական ժողովրդական ապստամբությունը խուճապ առաջացրեց եվրոպական բնակիչների շրջանում, թեպետ գործնականում չդիպավ քաղաքին[1]։

1863 թվականին Հնդկաստանի գեներալ-նահանգապետ Ջոն Լոուրենսը որոշում կայացրեց Բրիտանական Հնդկաստանի ամառային մայրաքաղաքը տեղափոխել Շիմլա[1]։

 
Հնդկաստանի փոխարքայի նստավայրը՝ կառուցված 1888 թվականին

Ամառային սեզոնին Շիմլան համարվում էր նաև Հնդկաստանում բրիտանական հրամանատարության և բրիտանական գաղութային վարչության շատ բաժինների գտնվելու վայրը։ 1876 թվականին Մուրրիից (ներկայիս Պակիստան) Շիմլա տեղափոխվեց Փանջաբ մարզի ամառային մայրաքաղաքը։

 
Մարդատար գնացք Կալկա-Շիմլա գծի վրա

1906 թվականին բացվեց Կալկա-Շիմլա երկաթգիծը։ Այն Կալկայից Շիմլա հասավ 806 կամրջի և 103 թունելի միջոցով՝ դառնալով ինժեներական մտքի նվաճում և ստանալով «Արևելքի Բրիտանական մարգարիտ» անվանումը։ 2008 թվականին այն ներառվեց ՅՈՒՆԵՍԿՈ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում՝ «Հնդկաստանի լեռնային երկաթգծեր» օբյեկտի կազմում[2]։

1942-1945 թվականներին Շիմլայում Բիրմայի գաղութային իշխանությունը գտնվում էր աքսորի մեջ, քանի որ այդ շրջանում Բիրման գտնվում էր ճապոնական օկուպացման տակ։

Շիմլայում կա նշանակալի մուսուլմանական համայնք։ Դա պայմանավորված է նրանով, որ Շիմլան դեռևս միավորված Փանջաբի մայրաքաղաքն էր և շարունակեց մնալ հնդկական Փանջաբի մայրաքաղաքը մինչև մայրաքաղաքը Չանդիգարխ տեղափոխելը։ 1971 թվականին՝ Հիմաչալ-Պրադեշ նահանգի կազմավորումից հետո, Շիմլան դարձավ դրա մայրաքաղաքը։

↑ 1,0 1,1 1,2 1,3 Vipin Pubby (1996)։ Shimla Then and Now։ Indus Publishing։ էջեր 17–34։ ISBN 978-81-7387-046-0։ Վերցված է օգոստոսի 16, 2013  «Unesco»։ Unesco.org։ Վերցված է 2012-10-14 
Photographies by:
Statistics: Position
2103
Statistics: Rank
59218

Ավելացնել նոր մեկնաբանություն

Esta pregunta es para comprobar si usted es un visitante humano y prevenir envíos de spam automatizado.

Security
495671238Click/tap this sequence: 2636

Google street view

Where can you sleep near Շիմլա ?

Booking.com
489.799 visits in total, 9.196 Points of interest, 404 Destinations, 50 visits today.