Սիգիրիա (սինգ․՝ සීගිරිය, թամիլերեն՝ சிகிரியா՝ «առյուծի ժայռ»), Շրի Լանկա կղզու կենտրոնում ծովի մակարդակից 370, և շրջապատող հարթավայրից 170 մետր վեր խոյացող ժայռ։ 1982 թվականից գտնվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտպանության ներքո, որպես Համաշխարհային ժառանգության օբյեկտ։

5-րդ դարի վերջին՝ (477-495) քառորդին Կասապա թագավորը ժայռի վրա անմատչելի ամրոց և իր ապարանքն է կառուցել, որոնց շրչափակում էր ջրով լի խրամը։ Ժայռի շուրջը տնկվել են այգիներ, որոնցում շատրվաններ կային։ Ժայռ բարձրանալու համար պետք էր անցնել վիթխարակերտ Առյուծի դարպասներով։ Կասապայի տիրապետությունից հետո ամրոցն ու ապարանքը լքվել են։ Մինչև 14-րդ դար, ժայռի վրա գործել է բուդդայական մենաստան։

Ամրոցի գոյության մասի եվրոպացիները իմացել են միայն 1907 թվականին, երբ բրիտանացի հետախույզ Ջոն Սթիլը նկարագրել է Սիգիրիայի «հսկայական պատկերասրահը»՝ «հավանաբար ամենամեծը աշխարհում»։ Խոսքը հայելային դահլիճի մասին էր, որի 140 մ երկարությամբ և 40 մ բարձրությամբ պատերը նախկինո...Կարդալ ավելին


Սիգիրիա (սինգ․՝ සීගිරිය, թամիլերեն՝ சிகிரியா՝ «առյուծի ժայռ»), Շրի Լանկա կղզու կենտրոնում ծովի մակարդակից 370, և շրջապատող հարթավայրից 170 մետր վեր խոյացող ժայռ։ 1982 թվականից գտնվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտպանության ներքո, որպես Համաշխարհային ժառանգության օբյեկտ։

5-րդ դարի վերջին՝ (477-495) քառորդին Կասապա թագավորը ժայռի վրա անմատչելի ամրոց և իր ապարանքն է կառուցել, որոնց շրչափակում էր ջրով լի խրամը։ Ժայռի շուրջը տնկվել են այգիներ, որոնցում շատրվաններ կային։ Ժայռ բարձրանալու համար պետք էր անցնել վիթխարակերտ Առյուծի դարպասներով։ Կասապայի տիրապետությունից հետո ամրոցն ու ապարանքը լքվել են։ Մինչև 14-րդ դար, ժայռի վրա գործել է բուդդայական մենաստան։

Ամրոցի գոյության մասի եվրոպացիները իմացել են միայն 1907 թվականին, երբ բրիտանացի հետախույզ Ջոն Սթիլը նկարագրել է Սիգիրիայի «հսկայական պատկերասրահը»՝ «հավանաբար ամենամեծը աշխարհում»։ Խոսքը հայելային դահլիճի մասին էր, որի 140 մ երկարությամբ և 40 մ բարձրությամբ պատերը նախկինում պատված են եղել ճենապակիով։ Սիգիրիական որմնանկարի տարածված թեմաներից է եղել հարճերի թեման։ 2014 թվականին հարճերի պատկերներից մնացել էին ընդամենը 18-ը։

Ժայռին փորագրված առյուծից, որի երախը ծառայում էր ամրոցի մուտք, այժմ մնացել են միայն թաթերը։ Ժայռին կան 8-րդ դարի բազմաթիվ քնարական տողեր, որ թողել են այցելուները։

Ժայռը, որպես հին շրջանի քաղաքաշինության լավագույն պահպանված օրինակներից մեկը, մտել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկ։ Սա Շրի Լանկայի ամենաշատը հաճախվող պատմական վայրն է։

Photographies by:
Azharkhanam - CC BY-SA 4.0
Daniel Liabeuf - CC BY-SA 3.0
Venkasub - CC BY-SA 3.0
Statistics: Position
605
Statistics: Rank
160297

Ավելացնել նոր մեկնաբանություն

Esta pregunta es para comprobar si usted es un visitante humano y prevenir envíos de spam automatizado.

Security
392847165Click/tap this sequence: 5681

Google street view

Where can you sleep near Սիգիրիա ?

Booking.com
487.372 visits in total, 9.187 Points of interest, 404 Destinations, 5 visits today.